Հետաքրքիր փաստեևր կրծքերի մասին

 

1. Ցինցինատիի համալսարանի գիտնականները հաշվել են, որ կանացի կրծքի միջին քաշը կազմում է 400 գրամ: Սիլիկոնե իմպլանտներով կրծքերը հաշվի չէին առնվել:

2. Ամեն գիրացած 1 կիլոգրամի դիմաց կնոջ կուրծքը ծանրանում է 20 գրամով և ընդհակառակը՝ նիհարած ամեն կիլոգրամի հետ կուրծքը թեթևանում է 20 գրամով:

/Հետաքրքիր - Հետաքրքիր փաստեր կրծքերի մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Հետաքրքիր փաստեր կրծքերի մասին
 
 


   


Հետաքրքիր փաստեևր կրծքերի մասին

1. Ցինցինատիի համալսարանի գիտնականները հաշվել են, որ կանացի կրծքի միջին քաշը կազմում է 400 գրամ: Սիլիկոնե իմպլանտներով կրծքերը հաշվի չէին առնվել:

 

2. Ամեն գիրացած 1 կիլոգրամի դիմաց կնոջ կուրծքը ծանրանում է 20 գրամով և ընդհակառակը՝ նիհարած ամեն կիլոգրամի հետ կուրծքը թեթևանում է 20 գրամով:

 

3. Արհեստական կրծքերի գյուտը պատկանում է ֆրանսիացիներին, ովքեր դեռ 19-րդ դարում իրականացնում էին վիրահատություններ՝ փոքր կրծքերի մեջ ներարկելով կենդանական յուղ, մոմ կամ պարաֆին, բայց երջանկությունը կարճ էր տևում, որովհետև շատ հաճախ նման վիրահատության տակով անցածները մահանում էին պերիտոնիտից:

 

4. Կանանց 80 տոկոսի մոտ կրծքերից մեկը (սովորաբար ձախը) ավելի մեծ է լինում, քան մյուսը:

 

5. Կալիֆորնիայի ուռուցքաբանական կենտրոնի գիտնականների տվյալներով ֆիտոէսթրոգենների (մտնում է օրինակ գարեջրի բաղադրության մեջ) ազդեցության ներքո տեղի է ունենում կրծքային հյուսվածքների բուռն աճ, այնպես որ այն կանայք, ովքեր նեղվում են իրենց կրծքի չափից, պետք է տատական կաղամբի տերևներ ուտելու փոխարեն, պետք է գարեջուր խմի և սոյա օգտագործի, բայց այս դիետայի հետ էլ պետք է զգույշ լինել, քանզի ֆիտոէսթրոգենների չարաշահումը կարող է կաթնագեղձի քաղցկեղ առաջացնել:

 

6. Որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան ավելի բարձր է նրա մտավոր զարգացման աստիճանը․ այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի հասարակագետների խումբը, ովքեր 2003 թվականին 1200 կանանց շրջանում անցկացրած հարցումների վրա են հիմնվում:

 

7. Կուրծքը բաղկացած է խաղողաձև դասավորվածությամբ 15-20 գեղձային հյուսվծքներից, իսկ դրանց միջակայքերը լցված են կաթով և ճարպային հյուսվածքներով, որոնք էլ կազմում են կրծքի 97 տոկոսը և հենց դրանք են կրծքին հաղորդում փափկություն:

 

8. Դարեր շարունակ Ճապոնիայում կրծքի փոքրությունը համարվել է կանացիության ու գեղեցկության չափանիշ, և հենց սրա համար է, որ Ճապոնիայում ավանդական տարազները այնպես են, որ կինը իր կուրքը ձիգ փաթաթում է հատուկ սավանով:

 

9. Մինստրուացիայից մեկ շաբաթ առաջ կանանց կուրծքը մի քիչ մեծանում է:

 

10. Պոլիմաստիան բավականին հազվադեպ, բայց բնավ էլ ոչ բացառիկ երևույթ է: Դրա առկայության ժամանակ կանայք ունենում են երկուսից ավել կաթնագեղձ: Հռոմեական Կարակալլա կայսեր մոր և Հենրի 18-րդի կին Աննա Բոլեյնի մոտ առկա էին երեքական կրծքեր, իսկ Մարսելի բնակչուհի մադամ Վենթրի մոտ երրորդ կուրծքը աճել էր ազդրի վրա:

 

11․ Կինը կարող է օրգազմ ապրել կրծքերի ճիշտ շոյանքից, սա ֆիզիոլոգիապես ապացուցված փաստ է, սակայն կանանց միայն 8 տոկոսի մոտ է հանդիպում: Մեդալն ունի իր հակառակ կողմն էլ․ արգանդ ներթափանցած ինֆեկցիան կարող է առաջացնել կաթնագեղձերի հիվանդություններ:

 

Հետաքրքիր փաստեևր կրծքերի մասին

 

12. Կանացի կուրծքը բացարձակապես զուրկ է մկանային հյուսվածքներից, ինչը պետք է որ շատ տխրեցնի կին բոդիբիլդերներին, որովհետև եթե դա այդպես չլիներ, նրանք կգերազանցեին տղամարդկանց կրծքի մկանոտությամբ:

 

13. Հարավային սլավոնների մոտ կար համոզմունք, որ անտառային ջրամբարների բնակչուհիների՝ ջրահարսերի կրծքերն այնքան մեծ էին, որ նրանք կարող էին դրանք «գցել» մեջքներին:

 

14. Ֆրրանսիական Լյուդովիկոս 15-րդ արքայի իշխանության տարիներին ստեղծված շամպայնի բաժակները կրկնում էին կանացի կրծքի ձևը, ընդ որում կոնկրետ կնոջ կրծքի՝ արքայի սիրուհի մադամ դե Պոմպադուրի: Սա բավականին տարածված երևույթ էր այդ ժամանակներում․ Ալեքսանդր դյուման ուներ կոմսուհի դե Բարիի կրծքերի ձևը կրկնող բաժակներ, իսկ դուքս Լոզենը՝ թագուհի Մարիա-Անտուանետայի:

 

15. Հարցումները ցույց են տվել, որ կանանց 58 տոկոսը կրում է սխալ չափսի կրծկալ, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ կրծկալներ գնելիս նրանք ընտրությունն անում են աչքաչափով ու լավ չպատկերացնելով սեփական կրծքերի իրական չափսը:

 

Հետաքրքիր փաստեևր կրծքերի մասին16. Կանանց 70 տոկոսը երազում է իրենց կրծքերի չափսը կամ ձևը փոխելու մասին:

 

17. Համացանցը հեղեղված է կայքերով, որտեղ ցանկացած ոք կարող է տեղադրել իր կրծքերի նկարները, որպեսզ մարդիկ գնահատեն դրանք:

 

18. Աշխարհի ամենամեծ կուրծքը (82x266x193 սմ) ստեղծել է ֆրանսիացի քանդակագործ Սեզարը: Որպես կրծքի նախատիպ ծառայել է Վիկտորիա ֆոն Կրուպի կուրծքը, ով Crazy Horse կաբարեի պարուհիներից էր: Այս մոնումենտալ աշխատանքը կարելի է ակնդրել Փարիզի Համաձայնության հրապարակում:

 

19. Հիպոկրատը խորհուրդ էր տալիս կանանց, ովքեր փոքր կուրծք ունեին, բարձր երգել, որպեսզի կուրծքը մեծանա:

 

20. Սովորական իմպլանտների օգտագործման դեպքում 28 տոկոս հավանականությամբ առաջանում է կրծքի ֆիբրոզ, որի ժամանակ օտար մարմնի շուրջ սկսում են հյուսվածքներ աճել, ինչի արդյունքում կուրծքը շոշափելիս այնպիսի տպավորություն է, ասես թենիսի գնդակ շոշափես:

 

21. Դեռ հազար տարի առաջ Ավիցեննան հորինել էր մի բաղադրատոմս՝ կրծքի ձև պահպանելու համար: Այս հրաշագործ միջոցն ուներ քսուքի տեսք և պատրաստվում էր հատուկ կավից, սերմերից և վարազի, կրիայի կամ ոզնու սեռական օրգաններից քամված արյյունից:

 

22. Անկուրծք կանայք միֆ չեն: Ամազոնուհիները կտրում կամ այրում էին իրենց մի կուրծքը դեռ մանուկ հասակում: Վարկածներից մեկի համաձայն սա ավելի էր դյուրինացնում նետուաղեղից կրակելը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն, դա արվում էր թշնամիներին վախեցնելու նպատակով: Հայտնի չէ, թե արդյո՞ք թշնամիները նահանջում էին, թե՞ մի քիչ ավելի քիչ հաճույք էին ստանում՝ երբ իրենց հետ տանում էին գերված ամազոնուհիներին:
Մեր ժամանակներում իսպանուհի Մյուրիելը ինքնակամ հեռացրեց իր կրծքերը՝ ամերիկացի վիրաբույժի օգնությամբ, որպեսզի դառնա մոտոդոր: Հետո արդեն նա դարձավ լեգենդար մոտոդոր Ռիվյերո Էլ Պրիմերո:

 

23. 18-րդ դարում, երբ դեկոլտեները հատկապես խորն էին, նորաձև էր համարվում պտուկներին ավելի վառ գույն ու գեղեցիկ ձև տալ շպարի միջոցով:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 

 
 
 
 
>
 

 
 
 
 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 12.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 4538 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...