Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Հայհոյանք օգտագործողների մեծամասնությունը բարձր ինտելեկտ ունի
 
 


   


Հոգեբանները հերքել են այն վարկածը, թե մարդիկ հայհոյանքներ են օգտագործում բառապաշարի աղքատության պատճառով։

 

Սեփական խոսքը զազրախոսությամբ «զարդարելու» սովորությունը բոլորովին չի վկայում բառապաշարի աղքատության, ծուլության և տգիտության մասին, ինչպես ընդունված է կարծել։ Հակառակը, այդ որակը խոսում է բանավոր զարգացած խոսքի և բարձր ինտելեկտի մասին։ Այդպիսի եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները, որոնց աշխատանքը հրապարակվել է Language Sciences ամսագրում, գրում է health.mail.ru–ն։ 

Հետազոտության հեղինակները որոշել են ստուգել այդ վարկածի հավաստիությունը, որի համաձայն, մարդիկ հայհոյանքներ են կիրառում մտավոր ցածր կարողությունների հետևանքով։

Գիտափորձի ընթացքում ուսանողներին խնդրել են հնարավորինս մեծ թվով հայհոյական խոսքեր և արտահայտություններ օգտագործել մեկ րոպեի ընթացքում։ Այնուհետև մասնակիցներին պետք էր նույն ժամանակահատվածում հիշել այլ կատեգորիաների` հնարավորինս մեծ թվով բառեր, օրինակ, կենդանիների անուններ։

Պարզվել է, որ զազրախոսություններ օգտագործող մարդիկ առաջատար են նաև մյուս կատեգորիաներում։ Գիտնականները եզրակացրել են, որ դա հերքում է հայհոյողների բառապաշարի աղքատության վարկածը։ Աշխատության հեղինակները նշել են նաև, որ տգեղ խոսքեր օգտագործողների թվում սեռական տարբերություններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, անձնական գծերի «մեծ հնգյակի» սանդղակով մասնակիցների թեստավորումը ցույց է տվել, որ հայհոյանքներ սիրողներին ավելի բնորոշ են բարձր ինտելեկտն ու զգայական կայունությունը, և պակաս բնորոշ` զիջողականությունն ու բարեխղճությունը։ 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 30.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (30.08.16)
Դիտումներ: 431 | Տեգեր: ինտելեկտ, ունի, Հայհոյանք, բարձր, օգտագործողների, մեծամասնությունը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...