Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Հայերի 15 գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը
 

 


   entertrain

Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Այս հոդվածում ընդամենը մի քանի գյուտեր են, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ  է՝ գնահատելու  մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը:
 

1. Հովհաննես Ադամյան՝ էլեկտրիկ-ճարտարագետ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ; Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգերի հեղինակ:

 

2. Ալեք Մանուկյան՝ ամերիկահայ գործարար, ինժեներ և մեկենաս, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ, ՀՀ Ազգային հերոս: 1954 թ. հեղինակել է մեկ-լծակ ծորակը, ինչն իսկական  հեղափոխություն էր ջրամատակարարման սարքավորումների արտադրության գործում:

 

3. Քրիստափոր Տեր-Սերոբյան՝ ԱՄՆ դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակ (1854թ.): Հիշեցնենք, որ դոլարի յուրահատուկ կանաչ գույնն առ այսօր ոչ ոք չի կարողացել կեղծել:

 

4. Արտեմ (Անուշավան ) Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը:

 

5. Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

 

6. Ռոզա և  Սարգիս Կոլոմբոսյաններ․ հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:

 

7. Անդրանիկ Իոսիֆյան (профессор Андронов)․ էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական, Սովետական էլեկտրոմեխանիկայի, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը:

 

8. Էդ Իսկենդերյան՝ հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ

 

9. Գաբրիել Ղազանչյան՝ մազերը չորացնելու սարքի հեղինակ (1908թ.)

 

10. Բագրատ Յոհաննիսյան՝ տիեզերագնացության սարքավորումների նախագծող: Հանդիսանում է այն ժամանակների աշխարհի խոշորագույն՝«տիեզերքի աչքը» աստղադիտակի հեղինակը:  

 

11. Ավետիս Զիլչիյան. 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։ 


12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)․ հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, բենզինի պոմպը, ավտոյուղի չափիչը և բազմագույն տպիչ սարքը:

 

13․ 1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

 

14․ 1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացնում բժշկության մեջ:

 

15․ Հայերին է պատկանում նաև հաշմանդամների սայլակի գյուտը, որի հեղինակը` Էմիկ Ավագյանը, 1961թ. ստանում է Քենեդիի մրցանակը` «Ամենակարևոր ներդրումը անդամալույծներին գործնական կյանք բերելու համար»:



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: entertrain

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: entertrain
Դիտումներ: 579 | Տեգեր: ավելի, աշխարհը, 15, լավն, որոնք, գյուտերը, հայերի, Են, դարձրել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...