Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Հայաստանում բեռնատար ավտոմեքենաներ կարտադրվեն
 


 


   armtimes.com

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադրի հավանությանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրվեց:

Նախագծով՝ այդ ՍՊԸ-ն 5 տարով ստացավ  «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն, Հայաստանի տարածքում չարտադրվող ապրանքատեսակների՝ ավտոմեքենաների արտադրության ոլորտում գործունեություն ծավալելու համար, մասնավորապես ՝նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրության համար:

«ԱԱ Թրաքս» ՍՊԸ նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կազմակերպել նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 միլիոն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են հիմնականում ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ։

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Ընկերությունն ունենալու է 2000քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Գործարար ծրագիրը գնահատվել է միջինում 78 միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր` նպատակահարմար են գտել թույլատրել «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 09.07.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 282 | Տեգեր: բեռնատար, կարտադրվեն, ավտոմեքենաներ, Հայաստանում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...