Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Արդյո՞ք հաճախակի հորանջելը անառողջության նշան է, թե՞ հակառակը
 
 
Загрузка...


Հորանջելը շնչառական գործողություն է, հաճախակի անկառավարելի, որը բաղկացած է խորը ներշնչումից և արագ արտաշնչումից,-գրում է Llife.panorama.am:
 

Հորանջելը բնորոշ է ոչ միայն մարդուն, այլև կենդանիներին, ասում են` անգամ գորտերն են հորանջում: Հորանջելը բնազդ է և բավականին վարակիչ զբաղմունք. տեսնելով հորանջող մարդու` մարդկանց 42-50 %-ը նույնպես սկում են հորանջել: հատկանշական է, որ ուրիշի հետ հորանջելու սովորություն ունեն նաև շիմպանզեները:  
 

1. Հորանջելու միջոցով օրգանիզմում հաստատվում է թթվածնի և ածխաթթու գազի հավասարակշռություն: Հետևաբար` եթե մարդը երկար ժամանակ փակ տարածությունում է, նա անընդհատ կսկսի հորանջել, քանի որ օրգանիզմում թթվածնի պակաս կզգացվի:  


2. Հորանջելը ակտիվացնում է օրգանիզմի գործունեությունը, դա է պատճառը, որ մարդիկ հորանջում են, երբ հոգնածություն են զգում: Ինչից հետո թթվածնի մուտքն օրգանիզմ լավանում է, և մարդն իրեն ավելի առույգ է զգում:


3. Հորանջելը լավացնում է ուղեղի սնուցումը: Ֆիզիկական ակտիվության երկար բացակայության դեպքում արյունատար անոթները լավ չեն սնուցվում թթվածնով, համապատասխանաբար` չի սնուցվում նաև ուղեղը: Հորանջելիս մենք խթանում ենք արյան շրջանառությունը և հագեցնում արյունատար անոթները թթվածնով: Բացի այդ` հորանջելիս լարվում են վզի և դեմքի մկանները, ինչը նույնպես նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:


4. Մարդիկ հորանջում են նաև շատ շոգ ժամանակ. բանն այն է, որ հորանջելն օգնում է «սառեցնել» ուղեղը, քանի որ այս գործողության ժամանակ օրգանիզմը սառը օդ է ընդունում:


5. Հորանջելու միջոցով կարգավորվում է ճնշումը միջնականջում, ինչն էլ օգնում է հաղթահարել ականջներում խցանվածության զգացողությունը:


6. Քնելուց առաջ հորանջելն օգնում է օրգանիզմին ձերբազատվել ավելորդ լարվածությունից և հանգիստ քնել:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.02.17)
Դիտումներ: 2098 | Տեգեր: թե՞, անառողջության, հաճախակի, Արդյո՞ք, հակառակը, նշան, հորանջելը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...