Համասեռամոլություն, սադիզմ, մազոխիզմ և այլ սեռական շեղումներ... Սեքսոլոգները տարբերակում են սեռական հետևյալ հակումները՝ համասեռամոլություն (հոմոսեքսուալիզմ), մազոխիզմ, սադիզմ. էքսիբիցիոնիզմ և այլն:

/Հետաքրքիր - Համասեռամոլություն, սադիզմ, մազոխիզմ և այլ սեռական շեղումներ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Համասեռամոլություն, սադիզմ, մազոխիզմ և այլ սեռական շեղումներ...
 
 
Загрузка...


Համասեռամոլություն, սադիզմ, մազոխիզմ և այլ սեռական շեղումներ... Սեքսոլոգները տարբերակում են սեռական հետևյալ հակումները՝ համասեռամոլություն (հոմոսեքսուալիզմ), մազոխիզմ, սադիզմ. էքսիբիցիոնիզմ և այլն:

Համասեռամոլությունը (հունարեն «հոմոս» միանման և լատիներեն «սեքսուս» սեռ) սեռական հակումն է նույն սեռի մարդկանց նկատմամբ (հակառակ հետերոսեքսուալիզմի, որը սեռական հակումն է հակառակ սեռի նկատմամբ): Տղամարդկանց համասեռամոլությունը հաճախ անվանում են արվամոլություն, իսկ կանանցը՝ լեսբիականություն: Կան անձինք, որոնք սեռական հակում ունեն հավասարապես զույգ սեռերի նկատմամբ երկսեռություն (բիսեքսուալիզմ):



Սադիզմը (ֆրանսիացի գրող մարկիզ դը Սադի անունից) սեռական հակում է, որի դեպքում տղամարդը կամ կինը սեռական հաճույք է ստանում զուգընկերոջ տառապանքներից, տանջելով նրան սեռական հարաբերությունների ժամանակ:



Մազոխիզմը (ավստրիացի գրող Ձախեր Մազոխի անունից), սադիզմին հակառակ, այն սեռական հակումն է, որի ժամանակ մարդը սեռական հաճույք Է ստանում, երբ զուգընկերն իրեն հոգեկան կամ մարմնական ցավ է պատճառում:

Լինում են նաև պեդոֆիլիայի (երեխաների հանդեպ սեռական հակում), գերոնտոֆիլիայի (ծերերի հանդեպ սեռական հակում), զոոֆիլիայի (կենդանիների հանդեպ սեռական հակում), էքսիբիցիոնիզմի (սեռական օրգանների մերկացում և ցուցադրում մարդկանց ներկայությամբ), ինչպես նաև տրանսվեստիզմի (մարդը հագնվում է հակառակ սեռի պես և ձգտում է նմանվել նրան) դեպքեր:

 

Սեռական հակումների պատմությունը բավական հետաքրքրական է: Դրանք հայտնի են դեռ վաղնջական ժամանակներից: Հին Հունաստանում, օրինակ, համասեռամոլությունը ոչ միայն չէր արգելվում, այլև խրախուսվում էր:

 

Համասեռամոլություն, սադիզմ, մազոխիզմ և այլ սեռական շեղումներ... Ավելի ուշ, Հին Հռոմում, դրա համար ընդհուպ մահապատիժ էր սպառնում: 19-րդ դարի վերջին համասեռամոլությունը լայնորեն տարածված էր Արևելքում: Մեր օրերում համասեռամոլությունը տարածված է ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում:

Սեռական հակումների և խեղաթյուրումների պատճառները մինչև այսօր բավարար ուսումնասիրված չեն: Գիտնականների մի մասը գտնում է, որ այս հարցում վճռորոշ նշանակություն ունեն ժառանգական գործոնները: Մյուսները առաջ են քաշում նյարդային տեսությունը: Գոյություն ունի նաև հորմոնային գործոններով բացատրող տեսություն: Հիմա արդեն շատերն են կարծում, որ սեռական հակումների զարգացման գործում զգալի է միջավայրի և հասարակության ազդեցության դերը:

Այդ հիվանդությունների բուժումը, ինչպես նաև անհատի վարքագծի փոփոխությունը դժվար լուծելի խնդիր է և իրագործվում Է տարբեր մասնագիտությունների բժիշկների, առաջին հերթին հոգեբանների, սեքսոլոգների, հոգեբույժների համատեղ ջանքերով:


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 2134 | - Վարկանիշ -: 0.0/0