Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Գրկի երեխան լրացուցիչ հանգամանք է դառնում անցորդների մեջ խղճահարություն առաջացնելու համար
 
 
Загрузка...


Մետրոյի կայարանների մերձակա անցումներում հաճախ կարելի է երեխան գրկին մուրացկան տեսնել: Կանայք սովորաբար նստում են կեղտոտ և սառը հատակին՝ դիմացը դնելով պլաստիկե աման նվիրատվությունների համար:

Գրկի երեխան լրացուցիչ հանգամանք է դառնում անցորդների մեջ խղճահարություն առաջացնելու համար: Երեխան սովորաբար կյանքի ոչ մի նշան ցույց չի տալիս: Օրեր շարունակ փոքրիկը կարծես քնած է, անցորդները փող են լցնում ամանի մեջ:

 

 

Մուրացկաններն իրենց եկամտի մեծ մասը տալիս են գլխավորին, իսկ մնացած փողով իրենց համար օղի և շաուրմա են գնում, գրում է EnterTrain-ը:

Փող տվողներից ոչ ոք չի մտածում, որ մուրացկանի համար մետրոյի մոտ տեղ զբաղեցնելը փող արժե, իսկ ամբողջ ստացած գումարը գնում է նույն տեղը:

Ոչ ոք չի մտածում՝ ինչո՞ւ է երեխան կնոջ գրկում մշտապես քնած: Հնարավոր չէ, որ երեխան 1-3 տարի ամբողջ օրը քնի: Հոդվածի հեղինակը որոշեց մուրացկան մորից իմանալ՝ ինչ է կատարվում նրա երեխայի հետ:

 

 

Մոտենալով նրան՝ հարցրեց. «Ինչո՞ւ է երեխան անընդհատ քնած»: Մուրացկանը ձևացրեց, թե նրան չի լսում: Հարցը նորից լսելուց հետո նա մռթմռթաց. «Գնա…»:

Հանկարծ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս, նշում է նյութի հեղինակը՝ «Նա սովորական աշխատող էր: Նա ինձ ասաց՝ ինչ ես կպել, չե՞ս տեսնում, նրա համար առանց այդ էլ ծանր է»: Մուրացկանին մի քանի մետաղադրամ տալով՝ նա հեռացավ: Երեխան շարունակ քնած էր…

Ծանոթ գնչուն պատմեց՝ ինչպես է կառուցված այդ բիզնեսը:

Ոմանք մասնագիտանում են պատերազմի հաշմանդամների գործում, ոմանք՝ երեխաներով կանանց որոշները՝ սովորական մուրացկանների:

 

 

Բոլոր շրջանները բաշխված են խմբավորումների միջև: Այդպիսի «մայրերի» համար երեխաներին վարձով են վերցնում հարբեցողներից և շատ օղի կամ քնաբեր են տալիս: Այդ պատճառով նրանք ամբողջ օրը քնած են, իրենց լացով չեն խանգարում մուրացկանին:

Բնականաբար, երեխայի օրգանիզմը չի կարող դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Հաճախ այդպիսի երեխաները պարզապես մահանում են: Բայց ոչ ոք մատը չի շարժում հանցագործներին պատժելու համար:

Ես վերադարձա այն մուրացկանի մոտ, նրա գրկում ուրիշ երեխա տեսա: Ինչ էր արել նախորդ երեխայի հետ: Ոստիկանություն կանչելով՝ սերժանտին ներկայացրի իրավիճակը, նա ինձ խոստացավ շտապ ամեն ինչ պարզաբանել: Հաջորդ օրը մուրացկանն անցումի մոտ չէր:




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (16.08.17)
Դիտումներ: 111 | Տեգեր: մեջ, խղճահարություն, լրացուցիչ, հանգամանք, անցորդների, Գրկի, առաջացնելու, դառնում, ՀԱՄԱՐ, երեխան | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...