Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ինչպես են «ծնվում» գողական աշխարհի մականունները
 
 


   

Տորո (Տարիել), Սամո (Սամվել) Սվո Ռաֆ, Ջեմ, Վիտկա Մալինա, Յուրկա Կարտավի, Սանկա Մոնղոլ

Մեծամասամբ «ածականների», հենց այդպես են կոչվում քրեական մականունները, որոնց համար հիմք է ծառայում սեփական անունը կամ դրա կրճատ տարբերակը: Այդ կանոնը տարածվում է բոլոր ազգությունների գողերի վրա, ընդ որում ռուս մարդու համար անսովոր կովկասյան անունները կարող են չկրճատվել և արդեն իսկ որպես մականուն ծառայել: Եվ նույնիսկ եթե գողն ունի ինչ-որ եզակի մականուն, դրան հաճախ հավելում են նրա անունն ըստ անձնագրի` հարգալից վերաբերմունքն ընդգծելու համար:

 

Խորհրդային շրջանի քրեական աշխարհի առաջնորդներից Ռաֆայել Բաղդասարյանին, որին «թագադրեցին» 1955-ին, կոչում էին Սվո Ռաֆ: Վերջին բառն անվան կրճատ ձևն է, իսկ «սվո»-ն` ռուսերեն «սվոյ» բառի հայերեն արտասանության տարբերակ է (նախկինում գողերն իրար «սվոյ» էին համարում, այսինքն` յուրային): Հեռավոր Արևելքից հայտնի օրենքով գող Եվգենի Վասինը իր Ջեմ մականունը նույնպես ստացել է սեփական անունից, սակայն, հավանաբար, իր «կնքահայրերի» կովկասյան շեշտադրմամբ:


Ազգանվան կրճատում

Սանկա Զախար (Զախարով), Ռոլիկ Դոնեց (Դոնցով), Լյոնյա Պետրիկ (Պետրով), Դատո Գաբելա (Գաբելաշվիլի), Սոպոտիա (Սոպրոմաձե), Վոսկրես

Հարավային Ուրալի քրեական առաջնորդ Վլադիմիր Զյատկովին, որը ճաղերի հետևում է անցկացրել ընդհանուր առմամբ 14 տարուց ավելի, կոչում էին Զյատյոկ (ռուս.` «Зятек», թարգմանաբար` «փեսա») ամենևին ոչ ազգակցական կապերի համար: Ըստ ռուսական ավանդույթի, ածականներից շատերն առաջացել են ազգանվան կրճատման արդյունքում: Ոչ միշտ է, որ գողերը, և դա տուրք է կոնսպիրատիվ ապրելակերպին, կարող են ճանաչել միմյանց ազգանուններով, առավել ևս, որ ռուսները չեն սիրում խորանալ բովանդակային առումով անհասկանալի և դժվար արտասանվող կովկասյան կամ ասիական անունների ստուգաբանության մեջ: Վերջապես, լինում են մականուններ, առաջացած անուն-ազգանունի համադրման այս կամ այն տարբերակից` հավանաբար, հենց այս սխեմայով են Վասիլի Խրիստոֆորովին անվանում Վոսկերս:


Աշխարհագրական առնչություն

Մոսկվացի Կամո, Աղջաբեդինացի Դաթո, Սիազանի Էլման, Մորդովացի Օլեգ, Կալինինգրադցի Իլյա

Եթե հայտնի է նույն անունով մի քանի գող, աշխարհագրական մոտեցում է ցուցաբերվում` ասոցացնելով գողերին վանականների ու սրբերի հետ: Օրինակ` Եգիազարով Կամոն: Նա համարվում է հին գողական ավանդույթների կողմնակից և գերադասում է չմիջամտել այն գործերին, որտեղ «մեծ փողեր» են խառնված: Քանի որ նա 1975 թվականից Մոսկվայում է ապրում, ածականը Մոսկվացի Կամո է: Աշխարհագրական կապ կարող է լինել նաև ծննդավայրի, կալանավայրի կամ «կնքման» վայրի հետ:


Տոհմային պատկանելություն

Գուրամ Կվեժոևիչ, Դաթո Ջուղովիչ, Նուգզար Խոսովիչ, Օսետրինա-կրտսեր, Կոտիկ

Երկրորդ սերնդի օրենքով գող Բեսիկ Աբզիանիձեն, որը վերահսկում էր բնակարանային գողությունների և ավտոմեքենաների առևանգումների վրա մասնագիտացած, Մոսկվայում գործող էթնիկ հանցավոր խմբավորումը, կոչում էին Ռոմաշկիչ: Նա Ռոմաշկա մականունով հայտնի հեղինակության որդին էր, իսկ գողերի նոր սերունդը, որպես կանոն` կովկասցիները, ընդգծելու համար տոհմական ծագումը, որպես մականուն ընտրում են սեփական անունն ու հայրանունը, առաջացած հոր ածականից: Հորից տիտղոսը ժառանգած գողին կարող են անվանել նաև հոր մականունով` հավելելով կրտսեր բառը: Էդուարդ Ասատրյան Օսետրինա-ավագն էր, իսկ նրա որդի՝ Սերգեյը, Օսետրինա-կրտսերը: Նույն Կոտիկը կրճատ Կոնստանտինն է: Այդ մականունն ազգությամբ եզդի «հեղինակություն» Գեորգի Քալաշյանը ժառանգել էր հորից` հանգուցյալ թիֆլիսեցի գողից:


Կարգավիճակ և դիրք

Դեդ Հասան, Դեդ Ֆաիկ Երևանցի, Վարլամիչ, Պետրովիչ, Բագրատովիչ, Կիրիլիչ

Երկու ամենաազդեցիկ գողական կլաններից մեկի առաջնորդ Ասլան Ուսոյանը, որին սպանեցին 2013-ի հունվարին Մոսկվայի «Հին ֆաետոն» ռեստորանում, իր Հասան անունը ժառանգել էր ավագ եղբորից, որը, ինչպես հայտնի է, նույնպես գող էր և վախճանվել է 1973-ին: Բացի այդ, XX դարասկզբում Հասան էին կոչում հասենի ցեղի այն ժամանակվա առաջնորդին, որը համարվում էր բոլոր եզդիների այն ժամանակվա առաջնորդը: «Դեդ», իսկ ավելի ուշ` «Դեդուշկա» հավելումը հայտնվեց 90-ականներին և ակտիվորեն տարածվում էր հենց Ուսոյանի դրդմամբ` նրա տարեց հասակն ու դիրքն ընդգծելու համար: Որպես հարգանքի նշան գողի տարիքի ու կարգավիճակի հանդեպ մականուն կարող է դառնալ հայրանունը. Վյաչեսլավ Իվանկովը, որը մամուլում հայտնի էր որպես Յապոնչիկ, քրեական աշխարհում վերջին տարիներին կոչում էին Կիրիլիչ:


Բնորոշ առանձնահատկություններ

Կիբորգ, Գուդրոն, Տուդա-Սուդա, Չեբուրաշկա

Որոշ մականուններ ընդգծում են մարդու առանձնահատկությունները: Եզդի հեղինակություն Յուրի Ամոյանի անհաջող մահափորձից հետո բժիշկները գլխուղեղում մետաղյա թիթեղ տեղադրեցին` այստեղից էլ մականունը` Կիբորգ: Իսկ 2001-ին Աստրախանում սպանված օրենքով գող Այլազ Ալոյանը ստացավ Գուդրոն մականունը թուխ մաշկի պատճառով (թեև, եզդիների շրջանում ընդհանրապես տարածված են մաշկի գույնի հետ առնչություն ունեցող ածականները`օրինակ, Թբիլիսիում կար Ջեքսոն մականունով գող): Նույն տրամաբանությամբ քրեական հեղինակություն Նիկոլայ Ակոպովին անվանում էին Տուդա-Սուդա` նա հաճախ էր կրկնում այդ արտահայտությունը: Իսկ գող Վադիմ Սաբրեկովին անվանում էին Չեբուրաշկա:


Արտառոց հատկություններ

Օրտավա, Վասյա Բրիլիանտ, Ցելկա

Գող Սոսոն վրաց վարդապետ Գավրիիլ Ուրգեբաձեի հարազատ եղբայրն էր և ստացել էր Օրտավա մականունն ականավոր մտավոր կարողությունների համար (վրացերենից թարգմանաբար «օրտավա»-ն բառացի նշանակում է «երկգլխանի»): Վլադիմիր Բաբուշկինին սկսեցին Բրիլիանտ կոչել անթերի ու մաքուր հեղինակության համար, իսկ Վասյա անունն ավելացավ, երբ նա թաքնվում էր Սդոբնիկով ազգանունով կեղծ անձնագրով: Մարդկանց հիշողության մեջ նա որպես մի սրբություն ու նահատակ մնաց հիմնականում այն բանի համար, որ առանց ընդմիջման 35.5 տարի նստեց բանտում՝ 1949-ից սկսած, և սպանվեց ճամբարի ղեկավարության հրահանգով: Եթե գողերը շատ պատանի հասակում են հայտնվում բանտում, այդպիսով իսկ պահպանելով իրենց անմեղությունը կամ «կուսությունը» մինչև տարեց հասակը, կարող են Ցելկա մականունը ստանալ: Թեև հնարավոր է նաև հակառակ տարբերակը` եթե ոստիկանությանը ոչ մի անգամ չի հաջողվում բռնել գողին:

Նյութը`panarmenian.net-ի արխիվից:


 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 633 | Տեգեր: գողական, Են, Ինչպես, «ծնվում», մականունները, ԱՇԽԱՐՀԻ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...