Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը - 2016
 
 
Загрузка...


Ամերիկյան Forbes պարբերականի՝ աշխարհի ամենհարուստների 2016թ․ ցուցակում կան 4 հայ գործարար:
 

2015թ․-ի համեմատ ցուցակում հայտնված հայ միլիարդատերերի թիվը պակասել է մեկով։ Ցավոք սրտի, խոսքը 2015թ․-ի ամռանը մահացած «Լաս Վեգասի Տիրակալ» Քըրք Քըրքորյանի մասին է, ով 4.2 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում էր 2015թ․ ցուցակի 130-րդ հորիզոնակը և երկրորդ ամենահարուստ հայն էր։
 

2016թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրջ կարողությունը գնահատվել է 5.7 մլրդ դոլար: 2014թ.-ի համեմատ Գալիցկու կարողությունը կրճատվել է 2.6 մլրդ դոլարով: Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 219-րդ հորիզոնականը: Ռուս միլիարդատերերի ենթացուցակում Գալիցկին 16-րդն է:
 

Երկրորդ ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունը նվազել է 0.9 մլրդ դոլարով, հիշեցնենք նաև, որ 2015թ․-ի աշնանը Ֆորբսը Կարապետյանի կարողությունը գնահատում էր 5 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 549-րդ, իսկ ռուսաստանյան ենթացուցակի 27-րդ հորիզոնականները:
 

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը երրորդ մեծահարուստ հայն է,  նրա կարողությունը գնահատվում է 2.2 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աձանագրվել է աճ՝ 0.3 մլրդ դոլարով: Էռնեկյանը տեղ է զբաղեցրել ընդհանուր ցուցակի 810-րդ և արգենտինյան ենթացուցակի 2-րդ հորիզոնականներում:
 

Չորրորդ ամենահարուստ հայը Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչաուրովն է: Նրա կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 1 մլրդ դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1275-րդ և ռուսաստանյան ենթացուցակի 50-րդ հորիզոնականները:
 

Ռուսաստանում տիրող տնտեսական անկման պայմաններում արդեն երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանաբնակ հայ գործարարների կարողությունները կտրուկ նվազում են: Հիշեցնենք, որ այս պատճառով 2015թ․-ին ցուցակից դուրս մնացին Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները։


 









Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (08.02.17)
Դիտումներ: 949 | Տեգեր: 2016, Forbes., Ամենահարուստ, ՀԱՅԵՐԸ, ԱՇԽԱՐՀԻ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...