Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Անհավանական փաստեր երկվորյակների մասին
 
 


   

Ասում են՝ ծնվելու ընթացքում երկվորյակների մոտ հատուկ կապ է առաջանում, որը տարիների ընթացքում պահպանվում է։ Նրանց «մի ամբողջության մասնիկներ» են անվանում։ Երկվորյակների մասին հետևյալ փաստերը ևս մեկ անգամ հաստատում են նրանց յուրօրինակությունը։

2008թ. Մեծ Բրիտանիայում ամուսիններն իմացան, որ իրենք տարբեր սեռերի երկվորյակներ են, որոնց ծնվելուց հետո բաժանել են։

Երեխաները որդեգրվել են տարբեր ընտանիքներում և մեծացել, իսկ տարիներ անց նրանք հանդիպել են և ամուսնացել՝ չկասկածելով անգամ, որ քույր ու եղբայր են։ Արդյունքում, նրանք ստիպված եղան ապահարզանի դիմել։

Երկվորյակները կարող են տարբեր կենսաբանական հայրեր ունենալ:

Դա իսկապես հնարավոր է, սակայն այդպիսի բեղմավորման հավանականությունը 400-ից 1-ն է։

Այն կանանց մոտ, ովքեր շատ կաթնամթերք են ուտում, երկվորյակներ ունենալու հավանականությունն ավելի մեծ է։

Վայրի խստորուկը մեծացնում է երկվորյակներ բեղմնավորելու հավանականությունը։

Եթե նույնական (միաձվանի) կին երկվորյակները երեխաներ ունենան նույնական տղամարդ երկվորյակներից, ապա օրենքով նրանց երեխաները կլինեն զարմիկներ, իսկ իրականում՝ հարազատներ։

Եթե միաձվանի երկվորյակներն ամուսնանան այլ միաձվանի երկվորյակների հետ, ապա այդ երևույթն անվանում են «քառյակ միություն» կամ «կվարտետային ամուսնություն»։

Մի կնոջից ծնված երեխաների ամենամեծ քանակությունը 69-ն է։ Մինչև 40 տարեկանը մի ռուս կին ունեցավ 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ։

Հերոս կինը մահացավ 2010թ.՝ 93 տարեկան հասակում։

Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական հոտը, սակայն երկվորյակները բացառություն են կազմում։

Միևնույն ԴՆԹ ունեցող երկվորյակները նույն հոտն ունեն։ Սակայն շներին կարելի է սովորեցնել տարբերել նրանց հոտը, նույնիսկ եթե նրանք միևնույն միջավայրում են բնակվում և միանման սննդով են սնվում։

Չնայած արտաքին նմանությանը՝ «աստղային քույրեր» Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններն իրականում ոչ թե միաձվանի, այլ երկձվանի են։

Քույրերը միազիգոտ (նույնական) երկվորյակների տեսք ունեն, սակայն իրականում երկզիգոտ են, այսինքն՝ տարբեր գենոտիպեր ունեն։

Սկզբում գիտությանը հայտնի «սիամական երկվորյակները» 21 երեխա լույս աշխարհ բերեցին, իսկ ներկայումս նրանց սերունդների քանակը 1500 է կազմում։

Միացյալ երկվորյակներ Էնգ և Չանգ Բանկերները լույս աշխարհ եկան 1811թ., մանկությունն անցկացրեցին Մեծ Բրիտանիայում, իսկ հետագայում տեղափոխվեցին Թաիլանդ։

Էռնեստ Հեմինգուեյի մայրը պարտադրում էր նրան աղջկական հագուստ կրել, քանի որ միշտ երազել է երկվորյակներ ունենալու մասին։

Հեմինգուեյի քրոջը Մարսելինա էին անվանում, իսկ մայրն իր տղային փաղաքշորեն «Էռնեստինա» էր անվանում։ Կինն իր երկու երեխաներին էլ անվանում էր «հոլանդական քաղցր տիկնիկներ»։ Ցուցադրված նկարում Էռնեստը ծնողների աջ կողմում է գտնվում, իսկ Մարսելինան՝ ձախ կողմում։

Նույնական (միաձվանի) երկվորյակների մատնահետքերը տարբեր են։

Մատնահետքերը ձևավորվում են մոր արգանդում՝ էմբրիոնների առանձնացումից հետո։

Երկվորյակները դեռևս մոր արգանդում սկսում են միմյանց հետ շփվել։

14-րդ շաբաթում նրանք կարող են միմյանց հասնել, իսմ 18-րդ շաբաթում նրանք, որպես կանոն, ավելի հաճախ են միմյանց շոշափում, քան թե իրենք իրենց։

Որոշ երկվորյակներ ունեն իրենց սեփական լեզուն:

Մեծահասակների բացակայության ընթացքում երեխաների մոտ կարող են սեփական լեզվական մոդելներ ձևավորվել։ Նրանք շատ ժամանակ միասին են անցկացնում, այդ իսկ պատճառով նրանք բանավոր հաղորդակցման պակաս չեն զգում։ Ցավոք, երբ երեխաները սկսում են խոսել սովորել, նրանց սեփական լեզուն անհետանում է։

Տղամարդ երկվորյակների դեպքում նույնպես կարող են երկվորյակներ ծնվել, եթե նրանց կանանց մոտ միաժամանակ երկու ձվաբջիջ է զարգանում։

Երկու ձվաբջիջ ունեցող երկվորյակներ ծնելու հավանականությունն ավելանում է, եթե կինը նույնպես երկու ձվաբջիջ ունի կամ նախկինում երկու ձվաբջիջ ունեցող երկվորյակներ է ծնել։

Բոլոր երկվորյակների 22%-ը ձախլիկ է։ Սովորական մարդկանց միայն 10%-ն է ձախլիկ։

Գոյություն ունի մի այնպիսի տեսություն, ըստ որի՝ ձախլիկությունը սկսում է դեռևս մոր արգանդում ձևավորվել։

Բազմապտուղ հղիության և միաձվանի երկվորյակների ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Նիգերիայում է։

Բազմապտուղ հղիության ամենացածր ցուցանիշը չինացի աղջիկների մոտ է։

Էգ սպիտակ արջերի՝ երկվորյակ ծնելն ամենահաճախ հանդիպող երևույթն է։ Իրականում նրանք ավելի շատ երկվորյակ արջեր են ծնում, իսկ հազվադեպ էլ՝ եռյակներ կամ մի ձագուկ։

Էգերը մինչև 25 տարեկանը նոր սերունդներ են պարգևում։




Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 1102 | Տեգեր: մասին, Անհավանական, Երկվորյակների, ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...