Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


«Երբ կասկածում էին, որ հարսը կույս է կարող էին մտնել նորապսակների սենյակ և ստուգել աղջկան». Հարսանեկան հին ավանդույթներ
 
 
Загрузка...


Հարսանեկան ծեսերը, մեզ հասած ավանդույթները, ազգայինը պահպանելու խնդիրները: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանի հետ:

- Տիկին Շագոյան, եթե դիտարկենք հին ժամանակների հայկական հարսանեկան ծեսերը, ապա ինչո՞վ ենդրանք առանձնացել: 

-Նախ` խնդիր է այն, թե ինչ ենք բնորոշում հին ժամանակներ ասելով, որովհետև չկա ընդհանրացված մի ժամանակ, երբ կարող ենք ասել, որ հայկական հարսանիքն ունեցել է միասնական մեկ տեսք: Տարբեր ժամանակաշրջանում, նույնիսկ միևնույն ժամանակաշրջանում, բայց Հայաստանի լեռնաշխարհի մի շարք բնակավայրերում, իրականացվել են միմյանից տարբեր հարսանիքներ: Դրա համար խոսել նույնական հարսանիքի մասին և ներկայացնել բնութագրող հատուկ հատկանիշներ, սխալ կլինի: 

- Մի՞թե որևէ ժամանակաշրջանում նույնական հարսանեկան ծես չի առանձացվում:

-Եթե ցանկանանք առանձնացնել այնպիսի մի ժամանակաշրջան, երբ միանման հարսանիք է կազմակերպվում, ապա դա այսօր է: Դա եզակի է ժողովուրդների պատմության ընթացքում և ասեմ, որ բնորոշ է ոչ միայն հայերին: Այսօր հարսանիքը նույնական է դառնում և այն ազդեցություն է կրել եվրոպական ասյպես կոչված «սպիտակ հարսանիք» համալիրից: Այդ հարսանքը այդքան հին չէ: Նույն Եվրոպայում ձևավորվել է 19-րդ դարի սկզբում, երբ Մեծ Բրիտանիայի թագուհին էր ամուսնանում, և այդ հարսանքիը դարձավ շատ վարակիչ, արագ տարածվեց ամբողջ աշխարհում: Արդյունքում է, այն է, ինչ ունենք՝ սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, հարսին ու փեսային ուղեկցող երաժշտություն և այլն: Օրինակ, այսօր նկատվում է որ հարսի, փեսայի վրա սպիտակ բրինձ կամ վարդի թերթիկներ են շաղ տալիս, մինչդեռ այդ սովորությունը մենք ունեցել ենք, հնում չամիչ, պոպոկ ընդեղեն են շաղ տվել, նույնիսկ մանրադրամ: Ի դեպ, կա մի օրինաչափություն, երբ հասարակ ժողովուրդը հարսանքի կազմակերպման ընթացքում փորձում է վերարտադրել վերնախավի ծիսական արարողությունը, դրա համար այդ սովորությունները վերևից գնում են ներքև: Այսօր էլ դա նկատվում է, օրինակ, փորձում են վերարտադրել հեռուստաէկրանների, շոու բիզնեսի այս կամ այն աստղերի, երգիչ երգչուհիների հարսանիքների արարողությունը:


- Դուք նշեցիք, որ մեր օրերում աչքի է ընկնում սպիտակ հարսանիքը: Այդ դեպքում 19-րդ դարի հայկական հարսանքիներն ինչպե՞ս կբնորոշեք ու ինչո՞վ է առանձնացել այդ ժամանաաշրջանը: 

- Եթե 19-րդ դարի հայաբնակ վայրերի հարսանիքները բնորոշեմ, ապա կասեմ կանաչ-կարմիր: Դա բառի ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ: Ավելի շատ նկատի են ունեցել խայտաբղետությունը, գույնզգույն իմաստը: 19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բոնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված, որից հետո դառնում էր տոնական օրերին հագնելու հագուստ: 


- Իսկ այդ ժամանակների արարողության ի՞նչ տեսակներ կաեանձնացնեք, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը:

- Հետաքրքիրն այն է, որ կան ծեսեր, որոնք մինչև մեր օրերը պահպանվել են, բայց մեր աչքի առաջ անհետանում են: Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծիսահամալիրներից մեկն է: Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն: Հասել է մեզ, բայց մենք տեսնում ենք, որ քիչ-քիչ կամ վերափոխվում են կամ անհետանում: Դա խոսում է հասարակության  կտրուկ փոփոխության մասին: Այն, որ դրանք փոփոխվում են, դրանից չպետք է վախենալ, չպետք է խուսափել, անհրաժեշտ է հանգիստ վերաբերել: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում: Ի դեպ, եթե ես ձեզ պատմեմ մեր հին շատ ծեսերից, դուք պարզապես կսարսափեք, ու կհասկանաք, թե ինչպիսի բարբարոսությունը է տեղի ունեցել:

- Մի քանիսը կնշե՞ք, ինչի՞ է մասին է խոսքը:

-Նախկինում օրինակ փեսաներին պատրաստելու գործընթաց կար, որի ընթացքում փեսային և ազապ բաշուն միասին լողացրել են: Ընդ որում, ազապ բաշու վրա մի հատ տաք ջուր են լցրել, մի հատ՝ սառը: Դա արարողություններից մեկն էր, էլ չեմ խոսում հարսի կուսությունը ստուգելու մասին: Հին ժամանակներում դա հատուկ արարողություն էր, ննջասենյակի դռան հետևում որևէ մեկը թաքնված էր լինում, սպասում էր և առաջինն էր դուրս գալիս և այդ կտորը ցույց տալիս բոլորին: Երբեմն, երբ կասկած էր լինում, մինչ այդ, որևէ մեկը կարող էր մտնել և ստուգել աղջկան: Շատ տարածված էր, երբ կուսազրկումից հետո, երբ լուրը գալիս էր, ամբողջ գյուղով մեկ կրակում էին, որ շատերն իմանային:
 
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.09.16) | Հեղինակ: Life.panorama.am W
Դիտումներ: 3113 | Տեգեր: կույս, էին, կասկածում, «Երբ, Հարսը, նորապսակների, կարող, մտնել, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...