Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Երազն իրականում ավելին է պատմում ձեր մասին
 
 
Загрузка...


Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, հանգել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Նման եզրակացությունն արվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում: Գիտնականների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ հարցվածների մեծ մասը կա՛մ երազներ չի տեսնում, կա՛մ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ են կարողացել վստահորեն նշել, որ իրենք մշտապես տեսնում են երազներ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ են գրանցել: Եվ, ըստ գիտնականների, որքան զարգացած է մարդը, այնքան վառ ու գունավոր երազներ է տեսնում:
 

Սակայն կարելի է ասել, որ այս բացահայտումներում որևէ արտասովոր բան չկա, քանի որ երազները համարվում են տեղեկատվության կանոնակարգում: Մասնագետները տեղեկացնում են, որ երազում ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը և գտնում շատ հարցերի պատասխանները: Ուղեղը լուծումներ է տալիս երազում ծագող հարցերին, ելք գտնում ամենադժվար իրադրություններից, և այդ ժամանակ աշխատում են ուղեղի բոլոր բաժինները: Ըստ գիտնականների՝ եթե մարդը մտավոր բարձր զարգացում չունի, չի ձգտում լուծում տալ որևէ խնդրի, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա համապատասխանաբար նա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ քնած ժամանակ նրա ուղեղը նույնպես քնած է:

Իսկ թե ինչ է երազը, և ինչպես է մարդն այն տեսնում, մասնագիտորեն կբացատրի հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Առհասարակ մարդու հոգեկան վիճակն արտահայտվում է երկու տիրույթում՝ քնած և արթուն: Քնած վիճակը համարվում է մեր հոգեկան կյանքի շարունակությունը, որի ֆունկցիոնալ ակտիվությունը երազային դրսևորում ունի: Այսպիսով, երազը համարվում է մեր հոգեկան կյանքի արգասիքներից մեկը, որին հանդիպում ենք միայն քնած ժամանակ:

Ինչպես վկայում են բազմաթիվ հետազոտություններ, երազն անմիջականորեն կապ ունի մարդու հոգեկան աշխարհի հետ: Ավելին, ապացուցվել է, որ երազի և մարդու ամենախորքային հոգեկան աշխարհի՝ անգիտակցականի հետ ուղիդ կապ գոյություն ունի: Անգիտակցականը մեր հոգեկան աշխարհի այն խորքային հատվածն է, որի մասին մենք որևէ պատկերացում չունենք, չենք գիտակցում, գիտակցության հետ կապ չունի: Երազն իր բնույթով մեծ հրաշք է, այն տեղեկություն է տալիս հոգական կյանքի՝ մեզ համար շատ գաղտնի, գիտակցության համար անհասանելի շերտերի բովանդակության մասին: Իսկ երևույթը դրսևորվում է խորհուրդների միջոցով:

Մեզ այցելող երազային պատկերներն ու սյուժեները նման են բեմադրությունների, որոնք մատուցվում են տարբեր սիմվոլների միջոցով: Թեպետ երազում տեսած պատկերներն ինչ-որ չափով կապ ունեն իրական պատկերների հետ, դրանց խորքային բովանդակությունը խորհրդանշական է մեզ համար, քանի որ երբեմն երազների պատկերներն ու բովանդակությունն անհասկանալի են: Եթե կարողանանք գտնել երազային պատկերների խորհրդանիշների ճշգրիտ վերծանման բանալին, շատ արժեքավոր տեղեկություններ կստանանք մեր անգիտակցական հատվածի բովանդակության մասին: Արժեքավոր, քանի որ երազը շատ դեպքերում արտահայտում է արթուն կյանքում մեր դրսևորած վարքագիծը, պահվածքն ու հոգեկան տարբեր ապրումները:

Հոգեբանության մեջ երազի մասին մի հետաքրքիր դիտարկում կա, այն համարվում է մարդու քնի պահապանը: Շատ հաճախ գիշերային քնի ժամանակ մարդը, տպավորված լինելով իր տեսած երազով, ցանկանում է առավոտյան արթնանալուն պես այն պատմել ուրիշներին, սակայն առավոտյան երազից ոչ մի հիշողություն չի մնում: Երազների մոռացության իմաստն այն է, որ մեր գիտակցականում պահվում են մեր հոգեկան աշխարհի այնպիսի բովանդակություն, մտքեր ու ցանկություններ, որոնք հաճախ անընդունելի են արթուն մարդու արժեքային նորմերի համակարգում: Եվ մեր հոգեկան աշխարհը կարծես երազի միջոցով ինքնապաշտպանվում է:

Մարդկանց ավելի շատ հետաքրքրում են ոչ թե երազի բուն բովանդակությունն ու այն տեսնելու մեխանիզմները, այլ, թե որքանով է այն նախազգուշական ակնարկ իրական կյանքում տեղի ունեցող երևույթների մասին:

Երազը շատ նվաճումներ ունի հոգեբանության մեջ: Հենց այն, որ երազն օգնում է հասկանալու ինքներս մեզ, հոգեկան աշխարհի զգացմունքները, արդեն առանձնահատուկ երևույթ է: Հոգեթերապիայում մասնագետները հիմնականում հիմնվում են մարդու երազների տված տվյալների վրա: Հոգեթերապիային երազները շատ են օգնում, և երբեմն դրանք իրենց բովանդակությամբ կարողաԱում են օգտակար ծառայություն մատուցել շատ խնդիրներ լուծելու համար: Հաճախ մարդը երազում տեսնում է այն, ինչ պիտի կատարվի և իրական կյանքից հեռու հորիզոնում է գտնվում: Եվ մարդկության մեջ երբեմն երազները երևույթները կանխատեսելու առաքելություն են ստանձնում: Սակայն այն, ինչ կարելի է բացատրել, չպետք է միստիկայի վերածել, երազների բովանդակության մեջ շատ ու շատ հարցեր գտնում են իրենց պատասխանները:

 
Երազն իրականում ավելին է պատմում ձեր մասին

Չի կարելի ժխտել, որ երազների խնդիրը մինչև վերջ բացահայտված չէ:

Որոշ կանխատեսող երազներ ունեն իրենց գիտական բացատրությունները: Շատ երազներ կան, որոնք որևէ օրինաչափության սահմաններում չեն կարող տեղավորվել, մարդը չի կարողանում տեսածը բացատրել ու հասկանալ: Պարզվում է՝ ժամանակակից գիտության զարգացման մակարդակն այնպիսին է, որ հնարավորություն չունի բացատրելու մարդու իրական կյանքում ոչ օրինաչափ երազների բովանդակությունը: Գլխուղեղը բարդ համակարգ է, և կարելի է ասել, որ մեր հոգեկան կյանքը գլխուղեղի ֆունկցիայի արդյունք է, իսկ գլխուղեղի բոլոր ֆունկցիաները դեռ լիարժեք բացա-հայտված չեն:

Առհասարակ երազները լինում են գունավոր, ինչպես նաև սև ու սպիտակ: Մարդը կարող է երկու գույնի երազ տեսնել: Սակայն կան մարդիկ, որոնց կյանքում գերակշռում են գունավոր երազները: Հոգեբանության մեջ տեսակետ կա, որ գեղագիտական հակում ունեցող մարդիկ հակված են գունագեղ երազներ տեսնելու: Հնարավոր է, որ հոգեկան աշխարհի ալեկոծված վիճակից մարդ նույնպես գունավոր երազ տեսնի: Առհասարակ գունային սիմվոլիկան նույնպես կարող է մտնել երազային սիմվոլիկայի մեջ: Չէ՞ որ գույները նույնպես սիմվոլներ են՝ մեր կյանքում:

Մարդ միշտ է երազներ տեսնում, անգամ ներարգանդային կյանքում երեխան երազներ է տեսնում: Նորածինն էլ պատկերներ է տեսնում: Եթե հետևենք նորածնին քնած ժամանակ, կնկատենք, որ նա տարբեր ապրումներ ու հույզեր արտահայտող դիմախաղ ունի, և աչքերը փակ վիճակում կոպերը շարժվում են: Իսկ մարդ, եթե ինչ-որ բան է տեսնում, աչքերը սահում են դրանց վրայով՝ այդ կերպ իրն ընկալելով իր ամբողջությամբ: Նույնը կատարվում է երազի մտապատկերային դիտումի ժամանակ:

Եթե ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչ է տեսնում կյանք ապրած մարդը, այս դեպքում հարց է առաջանում, թե երեխա՞ն ինչ է տեսնում: Մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն իր անձնական կյանքի տպավորությունների կրողն է, այլև ժառանգաբար կրում է նախորդ սերունդների տպավորությունները: Երբեմն մեզ այցելում են այնպիսի մտապատկերային երազներ, որոնք մեր անձնական կյանքի տպավորությունները չեն: Եթե երազ է տեսնում երեխան կամ ներարգանդային վիճակում գտնվող պտուղը, նշանակում է, որ նրանք տեսնում են այն մտապատկերները, որոնք ժառանգաբար են փոխանցվել:

Անկախ կրթության մակարդակից, բոլորն անխտիր երազ տեսնում են: Այլ խնդիր է, որ ինտելեկտը կարող է որոշ չափով իր դրոշմը թողնել երազների վրա: Սխալ կլինի ասել, որ երազը մարդու հոգեկան կյանքի և գիտելիքների պաշարի հետ կապ չունի: Երազում տեսնում ենք հիմնականում տեսողական մտապատկերներ, համեմատաբար նվազ չափով տեսնում ենք ձայնային մտապատկերներ՝ ինչ-որ ձայն լսելով: Երազները լինում են նաև հոտառական բնույթի, ինչ-որ բույր ենք զգում: Բայց երազները հիմնականում լինում են տեսողական մակարդակի:

Երազի տևողությունը շատ կարճ է, այն կարող է վայրկյաններ տևել, բայց մենք կարող ենք այն որպես մի ամբողջ ֆիլմ ներկայացնել:

Սարդու հոգեկան աշխարհի ամենախորքային շերտի՝ անգիտակցական հատվածի և գիտակցական տիրույթի ժամանակի տևողությունը տարբեր է: Սենք անգիտակցական ոլորտում ենք տեսնում երազը, և հենց այդ ոլորտն է թելադրում երազի ժամանակի տևողությունը:

Հիմնականում մարդը երազ տեսնում է քնի պարադոքսալ փուլում: Բայց վերջերս գիտնականները պարզել են, որ քնի այդ փուլում, որը համարվում է ոչ երազային՝ օրթոդոքսալ, նույնպես մարդը երազ է տեսնում: Իսկ այս փուլի երազները շատ բարդ են, քանի որ մարդուն տալիս են շատ խորքային տեղեկություն, որը մարդու հոգեկան աշխարհում արգելքներ է դնում և թույլ չի տալիս, որ այն դուրս գա: Իսկ պարադոքսալ փուլի երազներն իրենց կառուցվածքով համեմատաբար թեթև են, դրանք հնարավոր է և՛ հիշել, և՛ մոռանալ:

Որպես կանոն՝ մեծ մասամբ քունն ուղեկցվում է երազներով: Եվ նույնիսկ հոգեկան առողջության ու հոգեկան ներդաշնակության համար երազ տեսնելը օգտակար է, քանի որ մարդը շատ դեպքերում ունենում է ճնշող ապրումներ, և միայն երազի միջոցով է այդ տեղեկատվությունը դուրս գալիս, այդ կերպ պահպանվում է մարդու հոգեկան ներդաշնակությունն ու հոգեկան խաղաղությունը:

Երազ տեսնելը շատ օգտակար է: Մարդու համար ծանր է մղձավանջային երազներ տեսնելը, որոնք երբեմն հոգեկան լուրջ խանգարումների տեղիք են տալիս, ինչը վկայում է այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհի խորքային շերտերում ներդաշնակություն չկա:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (11.08.14) | Հեղինակ: Լ.Գրիգորյան W
Դիտումներ: 3032 | Տեգեր: Հոգեբանական, երազահան, հոգեկան խաղաղություն, Երազներ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...