Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցը. Hetq.am
 
 
Загрузка...


Էդիկ Բաղդասարյան
Արա Մանուկյան





Այս լուսանկարում պատկերված մարդը` Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում:

2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն, նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը ` որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ` հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ: 

Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան: 

Ասադը Սիրիայից է: Ամենայն հավանականությամբ, նա իր հայրենիքում ունի հայ հարեւաններ կամ ընկերներ, որովհետեւ որոշ չափով տիրապետում է արեւմտահայերենին: Նա է լուծում հայ կանանց վիզաների հարցը եւ, միաժամանակ, նրանց անվտանգության երաշխավորն է: Հենց նրա միջոցով են հայ կավատները կանանց տանում Արաբական Միացյալ էմիրություններ: Նա կապող օղակ է հայ կավատների, Միացյալ էմիրությունների միգրացիոն ծառայության եւ ոստիկանության միջեւ: Եթե հայերը որեւէ խնդիր են ունենում, այդ մասին առաջին հերթին իմանում է Ասադը: Կավատները հենց նրան են զանգում, երբ կանանցից որեւէ մեկը վիզայի հետ կապված խնդիր է ունենում կամ հայտնվում է ոստիկանությունում: 

Ասադի եղբայրը` Ալին, նույնպես ներգրավված է մարմնավաճառության բիզնեսում: Նա զբաղվում է ռուս կանանց «ներկրմամբ»: Ռուսներից ոմանք երբեմն Ասադի միջոցով հայտնվում են հայ կավատների մոտ: Օրինակ` փետրվարին էջմիածնեցի Անոյի ( Անահիտ) մոտ հայտնվեց 16-ամյա մի ռուս աղջնակ` սիբիրցի Օլգան: Օլգայի համար, ինչպես պատմեց Անոյի խմբում գտնվող հայ կանանցից մեկը, կավատը Ասադին վճարել է վեց հազար դոլար: Անչափահաս աղջիկները Դուբայում ավելի թանկ են: Օլգային մենք հանդիպեցինք Անոյի վարձակալած բնակարանում: Այս բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, իսկ Անոն ապրում է մի հարկ վերեւ: Օլգայի ձեռքերին բազմաթիվ սպիեր կային. դրանք երակները կտրելու փորձի հետքեր էին: Նա այդ մասին չի խոսում: Թե ինչպես է Օլգան հայտնվել Դուբայում, այդպես էլ չկարողացանք պարզել: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ է բերել Ասադի եղբայր Ալին: 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.

 






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: Hetq.am W
Դիտումներ: 1672 | Տեգեր: Հայկական, Դուբայի, ցանցը., Hetq.am, սեքս-բիզնեսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...