Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


«Ձեռքս խրեցի դռան գրպանը և հանեցի անձնական նոթատետրը. Ժամեր անց «ավարը» հանձնեցի հրամանատարին». «Փաստաթղթերի փրկիչը»
 
 


   

Թռիչքային քարտեզներ, օդաչուի անձնական նոթատետր. օտարերկրյա ռազմական կցորդները, ինչպես նաեւ լրագրողները պաշտպանության նախարարությունում ծանոթանում են ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված թռիչքային փաստաթղթերին, որոնք վկայում են` 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել: Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված և՛ երթուղին, և՛ թիրախները ապացուցում են` անձնակազմի խնդիրն էր հարվածներ հասցնել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա: Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ: Լյալյա-Իլյագի բարձունքի շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

«Տեսնես՝ ո՞վ է խոցված ուղղաթիռից հանել փաստաթղթերը»,- մտածում էի մինչ առաջնագիծ գալս: Եվ ահա տեղում ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում: «Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է:

Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է. «Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում:  Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի: Հակառակորդի հրետանին այդ ընթացքում անընդհատ աշխատում էր: Վազեցի դեպի գետնատնակ, որ գոնե տեղ հասցնեմ թղթապանակը: Արդեն գետնատնակում բացեցի, որպեսզի համոզվեմ` պետքական բան եմ փրկել: Նշումներով քարտեզներ էին, թղթեր, գունավոր մատիտներ…»:

Ուզում եմ հարցնել զինվորին, թե՝ ինչպես գլխի ընկավ, որ ուղղաթիռում նման փաստաթղթեր կլինեն, թե որտեղի՞ց այդչափ ինքնուրույնություն ու հաստատակամություն:

«Հետո նորից գնացի դեպի ուղղաթիռը,- շարունակում է Վահանը: Մտածեցի` գուցե մի բան էլ գտնեմ: Կրակն ուղղաթիռի նախկին տեսքից գրեթե բան չէր թողել: Այն կողաշրջվել էր եւ, ուր որ է, վերջնականապես կմոխրանար: Դուռը քիչ թե շատ անվնաս էր: Ձեռքս խրեցի դռան գրպանը եւ հանեցի անձնական նոթատետրը: Ժամեր անց «ավարը» հանձնեցի դիրք եկած գումարտակի հրամանատարի տեղակալին` կապիտան Մուրադյանին»: Վահանը դեռ չի պարգեւատրվել:

Երբ նրան ասում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարծես թե նմանօրինակ արարքի համար զինվորը հերոսի կոչման է արժանացել, ծիծաղում է. «Ինձնից ի՞նչ հերոս…»:
 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 04.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (04.10.16)
Դիտումներ: 5538 | Տեգեր: անձնական, «Ձեռքս, հանեցի, դռան, ԺԱՄԵՐ, խրեցի, «ավարը», նոթատետրը., գրպանը, անց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...