RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Դավիթ Գասպարյանը հաստատեց, թե որտեղ է թաղված Չարենցը
 


 


   aravot.am

Եղիշե Չարենցին թաղել են Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին «Ներքին գործերի պանսիոնատի» բակում: Տեղը ժամանակին պանսիոնատի հսկիչ զինվորն է ցույց տվել: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ ասելով, որ Չարենցի գերեզմանի վայրի հետ կապված մյուս վարկածներն իրական չեն:

«Հսկիչին ժամանակին սպառնացել են՝ «եթե մեկին ասես, դու էլ ես նրա կողքին պառկելու»…նա ամբողջ կյանքում լռել է այդ մասին, իսկ վերջում՝ խոսել: 88թ. հետքի վրա ընկանք՝ մի քանի վկայությունների շնորհիվ: Որոնումները գուցե արդյունք տային, բայց ոստիկանները կանգնեցին գլխներիս: Հետո Չարենցի հարազատները դեմ եղան գերեզմանը որոնելուն»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Նա պատմեց՝ 37թ.-ին, երբ Չարենցին ձերբակալեցին, նախնական կալանքի հոդվածներով՝ նրան պետք է գնդակահարեին. «Նա մեղադրվում էր հակախորհրդային գործունեության, նացիոնալիզմի, հակապետական գործունեության համար: Այդ նույն հոդվածներով գնդակահարեցին Բակունցին: Բայց Չարենցը չապրեց այնքան, որ գնդակահարեին, անգամ դատավարություն չեղավ, նա մահացավ բանտում»:

Դավիթ Գասպարյանն ընդգծեց. «Այդ ժամանակ Չարենցի կինը՝ Իզաբելլա Չարենցը, Ժողովրդական կոմիսարների նախագահի տեղակալ Միկոյանին նամակ է գրում, որում ահազանգում է Չարենցի՝ ծանր հիվանդ լինելու մասին. «Միկոյանն իրեն ճիշտ չի պահել: Նա հրամայել է ձերբակալել Չարենցի կնոջը, որին ուղարկեցին հինգ տարվա աքսորի, հինգ տարին դարձավ քսան տարի…նրան ձերբակալեցին՝ որպես «ժողովրդի թշնամու» կին, որը չի հայտնել ամուսնու «գաղափարների» մասին: Իսկ հիմա մենք ասում ենք՝ Միկոյանի արձան դնենք…»:

Դավիթ Գասպարյանը նաեւ տեղեկացրեց՝ այն տունը, որը հեռուստատեսությամբ ներկայացվում է որպես Կարսում գտնվող Չարենցի տուն, իրականում Չարենցինը չէ. «Չարենցն իրենց տան տեղը հստակ նկարագրել է «Երկիր Նաիրի» վեպում»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 384 | Տեգեր: Թե, հաստատեց, Չարենցը, Գասպարյանը, Դավիթ, թաղված, Որտեղ | - Վարկանիշ -: 0.0/0