Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Չորս փաստ ձեր ամուսնու սիրուհու մասին
 

 


   

Նա մեղքի զգացում ունի

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց սիրուհին մեղքի զգացում ունի: Եթե նա գիտի, որ իր սիրելին ամուսնացած է, նա ապրում է բոլոր նորմալ էմոցիաները, որոնք կապված են մեղքի զգացման հետ. տխրություն, դեպրեսիա, հուսահատությու, անօգնականություն: Նա մեղավոր է զգում ընդունված կանոնները խախտելու համար: Սիրուհին մեղավոր է զգում, երբ իր սիրելին ցանկանում է արձակուրդի ընթացքում իր հետ ժամանակ անցկացնել, երբ կին եւ, հնարավոր է, երեխաներ ունի: Նա մեղավոր է զգում, երբ լսում է ուրիշների դավաճանության մասին քննարկումները: Մեղքի զգացումը նրա մշտական ուրվականն է, իր սիրային եռանկյունու երրորդ մասնակիցը:

 

Նաամենայն հավանականությամբերբեք չի մտածել սիրուհի դառնալումասին

Ակնհայտ է, որ փոքրիկ աղջիկները չեն երազում այն մասին, որ մեծանալու եւ ինչ-որ մեկի սիրուհին են դառնալու: Յուրաքանչյուր հասուն մարդ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Ցավոք, երբեքմն հանգամանքներն ու սխալ ընտրությունը երբեմն հանգեցնում են սիրավեպի: Ոչ ոք նախապես գիտակցված չի ծրագրում հանդիպել ամուսնացած տղամարդու հետ եւ պոտենցիալ կերպով կորցնել աշխատանքը, վստահությունը, ընկերներին կամ, որոշ դեպքերում, սեփական կայացած կյանքը: Չխոսելով արդեն այն դեպքերի մասին, երբ սիրուհին ինքն էլ ամուսնացած է, երեխաներ ունի… Տղամարդը կարող է բազմաթիվ անգամներ խոստանալ հեռանալ կնոջից, եւ այնքան շատ ժամանակ է անցնում, որ սիրուհու համար ավելի ու ավելի դժվար է դառնում բաժանվել նման տղամարդուց: Իսկ եթե նա սիրահարված է, կարող է ընդհանրապես չցանկանալ բաժանվել, եթե նույնիսկ գիտի, որ անիմաստ եւ սխալ է շարունակել հարաբերությունները:

Նա խանդում է

Եթե կինը հարաբերություններ է սկսել եւ գիտի, որ իր սիրելին ամուսնացած է, անպայման կխանդի: Նա կխանդի ամեն օր, երբ նա հեռանա իրենից, քանի որ գիտի, որ գնում է իր կնոջ, ընտանիքի մոտ: Նա գիտի, որ իր սիրեկանն այլ կյանք ունի, իսկ ինքը երբեք դրա մաս չի կազմի: Իսկ եթե սիրուհին ընտանիք չունի, ապա կտանջվի մտքերից, թե ինչ է անում սիրելին իր տանը՝ կնոջ եւ ընտանիքի հետ: Սիրուհին խանդում է սիրեկանի երեխաներին, անկողնուն, որը նա կիսում է կնոջ հետ, խանդում է նրանց բացահայտ հարաբերություններին:

 

Նա սխալ մարդու է սիրահարվել

Վաղ թե ուշ սիրուհին նման եզրահանգման կգա… Այո՛, սկզբում նա կողմնակի սիրավեպի օգտին է ընտրություն կատարել, բայց արդյունքում կհասկանա իր սխալը: Սխալ մարդուն սիրահարվում են բոլորը: Դա պատահում է միայնակ կանանց հետ, որոնք հանդիպում են միայնակ տղամարդկանց հետ: Դա պատահում է կանանց հետ, որոնք ամուսնացած տղամարդու են սիրահարվում: Դա տեղի է ունենում այն տղամարդու կնոջ հետ, որը սիրուհի ունի: Սիրուհին ի վերջո հասկանում է իր սխալը, բայց սիրավեպը շարունակում է միայն այն պատճառով, որ մտածում է, թե որքան է իր սիրեկանն ուզում իր հետ լինել եւ որքան կրքոտ է սիրում իրեն:



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 04.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (04.06.18)
Դիտումներ: 383 | Տեգեր: Ամուսնու, չորս, սիրուհու, փաստ, Ձեր, մասին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...