RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Բժիշկները նշում են պատճառը, թե ինչու է պետք սուրճից հետո ջուր խմել․ Սա անկասկած կհետաքրքրի բոլորին
 


 


   Աղբյուրը:

Բարձրակարգ սրճարաններում սուրճը մատուցում են մաքուր ջրի հետ։ Այս հին սովորությունն իր բացաատրությունն ունի։

Մի ալկալոիդը լավ է, երկուսը՝ ավելի լավը։ Սուրճի հատիկների կառուցվածքը միատարր չէ։ Դրա արտաքին շերտը պարունակում է թարմացնող ալկալոիդ, որը հայտնի է կոֆեին անունով։ Ներքին շերտում գտնվում է մեկ այլ ալկալոիդ՝ տեոբրոմին։ Լուծվող սուրճի պատրաստման ընթացքում օգտագործվում է միայն հատիկների ներքին հատվածը։ Եթե խոսքը հատիկավոր սուրճի մասին է, ապա այն երկու ալկալոիդ է պարունակում։ Երբ սուրճ ենք խմում, այս երկու ալկալոիդները միաժամանակ մտնում են օրգանիզմ, սակայն սկսում են գործել հերթով։ Նախ՝ սկսում է աշխատել կոֆեինը, 25 րոպե անց՝ տեոբրոմինը։ Կոֆեինը սեղմում է բոլոր օրգանների անոթները՝ բացի երիկամներից. դրա անոթները, հակառակը, էսպրեսոյի մի քանի բաժակից հետո լայնանում են։ Արդյունքում՝ ճնշումը բարձրանում է, և միզարձակման ցանկություն է առաջանում։

Սակայն արդեն 30 րոպե անց քնելու ցանկություն է առաջանում. նշանակում է՝ սկսել է ազդել տեոբրոմինը. բոլոր օրգաններում ճնշումը բարձրացել է, երիկամներում՝ իջել։ Երիկամներում արյան մատակարարման խանգարումից խուսափելու համար հարկավոր է մի կում սուրճ խմելուց հետո մի կում ջուր խմել։

Լուծվող սուրճ օգտագործելու դեպքում ևս հարկավոր է ջուր խմել՝ քնելու ցանկության առաջացումից խուսափելու համար։

Հավելյալ պատճառներ։ Սուրճի սիրահարներն ունեն ևս մի քանի պատճառ՝ դրանից հետո ջուր խմելու համար։

• Լավացնում է համը։ Եթե միանգամից մի քանի կում սուրճ ենք խմում, երկրորդն արդեն այնքան համեղ չի լինում, որքան առաջինը։ Մաքուր ջուրը կմաքրի համային ռեցեպտորները. Արդյունքում՝ կարող եք վայելել յուրաքանչյուր կում։

• Կարգավորում է ճնշումը։ Նրանք, ովքեր վախենում են սուրճ օգտագործել բարձր ճնշման պատճառով, կարող են ջուր խմել սուրճից հետո։ Ջուրը կարող է թուլացնել կոֆեինի ազդեցությունը, սրտի զարկերը չեն արագանա։

• Սպիտակ ատամներ։ Սուրճը պիգմենտ է պարունակում, որը ներկում է ատամի էմալը։ Եթե ամեն կում սուրճից հետո մի փոքր ջուր խմեք, պիգմենտը չի հասցնի ներծծվել, և ատամները սպիտակ կմնան։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: Աղբյուրը:
Դիտումներ: 617 | Տեգեր: Թե, ջուր, նշում, Են, հետո, պետք, սուրճից, բժիշկները, ԻՆՉՈՒ, պատճառը | - Վարկանիշ -: 0.0/0