Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Օդերևութաբանները բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը
 
 


   newsarmenia.am

 Ամերիկացի գիտնականները նոր տեսություն են առաջ քաշել, որը պարզաբանում է Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդյան կղզիների միջև գտնվող տարածքում նավերի և ինքնաթիռների առեղծվածային կործանումները:

500 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով այս տարածքում վերջին հարյուր տարվա ընթացքում կործանվել են հարյուրավոր նավեր և շուրջ 75 ինքնաթիռ, գրում է vokrugsveta.ru–ն։

Արբանյակից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Բերմունդյան եռանկյունու վերևում կան վեցանկյան ձև ունեցող արտասովոր ամպեր, որոնց պատճառով այդ տարածքում քամու արագությունը կարող է հասնել 270 կմ/ժ–ի, իսկ ծովի ալիքների բարձրությունը՝ 13 մետր և ավել:

Նմանատիպ խոշոր ամպեր են նկատվել Բերմուդյան եռանկյունու արևմտյան հատվածում: Այս տարածքում քամու ուժգնությունն ուղղված է ամպերի ստորին ծայրից դեպի օվկիանոս, ինչը գիտնականները համեմատել են ավիառումբի ազդեցության հետ:

«Բերմուդյան եռանկյուն» բառակապակցությունն առաջին անգամ կիրառվել է 1950-ական թթ.-ին: Ենթադրվում է, որ դրա հեղինակը գրող Վինսենտ Գադդիսն էր, ով հոդված էր հրապարակել նավերի և ինքնաթիռներկ առեղծվածային անհետացումների մասին: Ավելի վաղ ծովագնացները, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսը, պատմում էին Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում արտառոց միջադեպերի և կողմնացույցի զարմանալի տվյալների մասին: 






Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 09.11.16 | Հեղինակ: newsarmenia.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.11.16) | Հեղինակ: newsarmenia.am
Դիտումներ: 2826 | Տեգեր: առեղծվածը, Են, Օդերևութաբանները, Բերմունդյան, եռանկյունու, բացահայտել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...