RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Այսօրվա կնոջ մոտ ծիծաղ առաջացնող փաստեր. Ահա թե ինչ սեքսուալ խորհուրդներ էին տալիս կանանց Վիկտորիանական դարաշրջանում
 


 


   EnterTrain

Պատմաբան և գրող Թերեզա Օ’Նիլը վերջերս հրապարակեց «Սեքսի, բարքերի և ամուսնության հնարքների մասին ուղեցույց վիկտորիանական կնոջ համար» գիրքը:

Որոշ հատվածներ դրանից:

Սեքսի և բարոյականության մասին պատկերացումները այն ժամանակներում բավական տարբերվում էին ներկայիններից:

Գրքում հիշատակվող առաջին խորհուրդներից մեկը կնոջը զգուշացնում էր կանգնած կամ ծնկների և արմունկների վրա հենված դիրքում սեքսով զբաղվելու վտանգի մասին:

Պնդում կար, որ այդպիսի սեռական ակտը կնոջը միայն ցավ կբերեր, փխրուն կանանց կարող էր մահվան հասցնել:

Իդեալական էր համարվում միայն այն ամուսինը, ով սիրելիի հետ սեքսով էր զբաղվում բացառապես սերունդը շարունակելու նպատակով:

Կանանց նաև խորհուրդ չէին տալիս սեքսով զբաղվել ալկոհոլի ազդեցության տակ և լիքը ստամոքսով:

Առաջին դեպքում տարբեր նյարդային խանգարումներով երեխա բեղմնավորելու մեծ ռիսկ կար: Երկրորդ դեպքում սեռական ակտը կարող էր սրտի նոպայի հանգեցնել:

Սեռական ակտից առաջ հագուստը հանելու համար անպայման պետք էր տղամարդու օգնությունը, որովհետև այդ բոոլոր սեղմիրաններից, կիսաշրջազգեստներից և այլ հագուստից ազատվելը մեկ մարդու ուժերից վեր էր:

Բացի ինտիմ հարցերից՝ գրքի հեղինակը պատմում է այն ժամանակվա հիգիենայի կանոնների մասին:

Կանանց խորհուրդ չէր տրվում ամեն օր լվալ սեռական օրգանները:

Դա անպարկեշտ էր համարվում, ինչպես, օրինակ, բարեկիրթ հասարակության մեջ կանացի ներքնազգեստի մասին խոսելը:

Ոչ բոլորը հնարավորություն ունեին լոգանք ընդունելու: Ավելին՝ հասարակ մարդիկ կարծում էին, որ տաք ջրով լոգանքը կարող է տաբեր հիվանդությունների հանգեցնել: Իսկ վաննա ունեցողները հագոսուստով էին լողանում…

Կոյուղի, բնականաբար, չկար: Ուստի կարիքը հոգում էին հենց սենյակներում՝ ամանի մեջ: Հետո դրա պարունակությունը պարզապես փողոցում էին թափում:

1880-ական թթ. դեզոդորանտի նման ինչ-որ բան հայտնվեց: Շատերը «լողանում էին» օծանելիքով, բայց դա ոչ միշտ էր օգնում վերացնել քրտնքի հոտը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.04.18) | Հեղինակ: EnterTrain
Դիտումներ: 448 | Տեգեր: այսօրվա, ԻՆՉ, Կնոջ, Թե, Սեքսուալ, առաջացնող, ծիծաղ, փաստեր., Ահա, մոտ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...