/Հետաքրքիր - Այս աղջիկը որոշել է 1 շաբաթ հագնվել ընկերոջ ճաշակով. ահա արդյունքը (լուսանկարներ) Սա հետաքրքիր է" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Այս աղջիկը որոշել է 1 շաբաթ հագնվել ընկերոջ ճաշակով. ահա արդյունքը (լուսանկարներ)
 
 


   Սա հետաքրքիր է


 


ԱՄՆ-ում բնակվող Նինա Մոհանը որոշել է արմատապես փոխել իր ոճն ու խնդրել է ընկերոջը` Քրիսին, 1 շաբաթ շարունակ իր ճաշակով ընտրել հագուստները:

«Ես այնքան շատ հագուստ ու պարագաներ ունեմ, որոնք ամաչելու պատճառով երբևէ չեմ կրել դրանք գնելուց հետո։ Բայց ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես մեկը, ով պատկերացում չունի իմ անինքնավստահության մասին, կհագցնի ինձ»,- մեջբերում է AdMe.Ru-ն Մոհանի խոսքերը` ներկայացնելով ուշագրավ ոճային փորձարկման արդյունքները.

 

Երկուշաբթի

 

«Ես երբեք մազերս պոչ չեմ հավաքում, քանի որ կարծում եմ` իմ` առանց այդ էլ փոքր գլուխն ավելի է փոքրանում: Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ ընկերոջս խնդրանքով մազերս հավաքելուց հետո բազմաթիվ հաճոյախոսություններ ստացա ծանոթներիցս»,- ասել է նա։

 

Երեքշաբթի


«Ինձ դուր չի գալիս թևերիս մաշկը, և ես կարծում էի, թե դրանք բացելու դեպքում բոլորն իրենց հայացքներն ուղղելու են հենց այդ կողմը: Ի զարմանս ինձ, ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց»,- պատմել է նա։

 

Չորեքշաբթի

 

«Սկզբում գլխարկ կրելու գաղափարն ինձ դուր չեկավ, և զարմացա, երբ ընկերներս ասացին, որ ես շատ զիլ տեսք ունեմ».

 

Հինգշաբթի

 

«Այս «լուքն» ինձ այնդքան էլ դուր չեկավ, քանի որ այն չի արտահայտում իմ էությունը: Հատկապես անհարմար էր անընդհատ գլխիցս ընկնող գլխարկը».

 

Ուրբաթ


«Աստվա՛ծ իմ,  այս տաբատն իմ ամենաաչսիրած հագուստն է, որ ես երբևէ կրել եմ: Բայց ես ուղղակի ցնցված էի, երբ այն կրելուց հետո բազում հաճոյախոսություններ ստացա».

 

Շաբաթ

«Ես այս զգեստը գնել եմ 1 տարի առաջ և առնվազն 10 անգամ փորձել եմ հագնել այն որևէ առիթով, սակայն վերջին պահին միշտ անինքնավստահ եմ ինձ զգացել ու հանել եմ այն: Սակայն այս անգամ ես ինձ շատ լավ զգացի»,- պատմել է աղջիկը։

 

Կիրակի

 

«Ես Քրիսին այնքան շատ եմ սիրում, որքան շատ որ ատում եմ այս «լուքը»։ Այն կրելն ինձ համար իսկական փորձություն էր».

Երիտասարդ աղջիկը նաև հավելել է, որ 7-օրյա ուշագրավ փորձարկումն իրեն հնարավորություն տվեց սիրել սեփական մարմինն` իր բոլոր թերություններով, լինել ինքնավստահ ու համարձակ:



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 03.03.16 | Հեղինակ: Սա հետաքրքիր է

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (03.03.16) | Հեղինակ: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 3812 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...