Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Աշխարհի կործանման մասին ամերիկացի գիտնական Դևիդ Միդի կանխատեսումները
 

 


   

Աշխարհի վերջի մասին բազմաթիվ տեսություններ կան: Աստղագետները և էքստրասենսները առանց հոգնելու անընդհատ նորանոր սարսափելի կանխատեսումներ են անում, ինչի հետևանքով նյարդերից թույլ մարդիկ խուճապի են մատնվում:

Դևիդ Միդի կարծիքով՝ ամիսներ հետո մեր մոլորակը կկործանվի: Նիբիրու միստիկական մոլորակը կբախվի մեր երկրին, և կոչնչանա ամեն կենդանի արարած:

Ամերիկացին պնդում է, որ կործանումից առաջ արևի ամբողջական խավարում կլինի, ինչը թույլ կտա տեսնելու Նիբիրուն, որ մինչ այժմ  ոչ մի աստղագետի չի հաջողվել տեսնել: Միդը նույնիսկ մեջբերում է անում Աստվածաշնչից՝ ի հաստատումն իր տեսության,- գրում է EnterTrain-ը:

Չնայած այն բանին, որ ՆԱՍԱ-ն այդ միստիկական մոլորակի հետքն անգամ չի գտել և Միդի տեսությունը ֆեյք է համարում, մարդկանցից շատերը հուսահատորեն հավատում են դրան:

Միդը վստահ է, որ Նիբիրուն ենթարկվում է ձգողականության ուժին, ինչի միջոցով կապված է Արևի և Երկրի հետ, իսկ չի երևում, որովհետև շատ սուր անկյան տակ է շարժվում:

Միդը ավելի վաղ էր կանխագուշակել Երկիր մոլորակի կործանումը, սակայն հետո նա տեղափոխեց ժամկետները: Ըստ նրա՝ կործանումին կնախորդի «հսկա ամերիկյան խավարումը»:

Ըստ նրա՝ խավարումը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 21-ին: Այն պատմության մեջ ամենամեծ խավարումը կլինի: Դրանից հետո հնարավոր չի լինի կանխել աշխարհի վերջը: Սեպտեմբերի 23-ին երկնքում կերևա Նիբիրու մոլորակը, որը կմոտենա մեզ տիեզերական արագությամբ: Պատմության ավարտը նշանակված է հոկտեմբերին:

Միդը հղում է կատարում Հին Կտակարանի Յեսայի մարգարեի գրքի 13-րդ գլխին. «Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, իբրև զորավոր ավերում գալիս է, որ երկիրն ավերակ անե, և նորա մեղավորներին բնաջինջ անե նորանից, և կխավարեն երկնքի աստղերը ընդմիշտ»:

Տեսաբան Դևիդ Միդը նույնիսկ դրա մասին գիրք է հրատարակել՝ «Իքս մոլորակը. ժամանումը 2017թ.»:

Նա նաև համացանցում էջ է բացել, որտեղ նկարագրում է գալիք իրադարձությունները:

Գիտությունը և առողջ միտքը թելադրում են, որ Միդը սովորական խաբեբա է, որ խաղում է մարդկանց կրոնական զգացմունքների վրա:



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 16.08.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (16.08.17)
Դիտումներ: 799 | Տեգեր: կանխատեսումները, մասին, գիտնական, կործանման, Միդի, ԱՇԽԱՐՀԻ, Դևիդ, Ամերիկացի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...