Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները. լուսանկարներ
 
 


   

Ներկայացնում ենք Բժշկական որակի գնահատման միջազգային ալյանսի վարկանիշավորման ցուցակը, որտեղ ներկայացված են աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները բժշկական տուրիզմի համար: Այս ցուցակը կազմվում է տարեկան պարբերականությամբ, որտեղ հաշվի են առնում՝ բժշկական ծառայությունների որակը, սարքավորումների ու տեխնոլոգիական հագեցվածությունը, գնային քաղաքականությունը, սպասարկումը, ծառայությունների մատուցման գաղտնիությունը, անվտանգությունը և սպասարկող անձնակազմի բարեհամբուրությունը:

Ցուցակը գլխավորում է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի Ֆորթիս հիվանդանոցը: Այն առաջարկում է բարձրակարգ վիրահատություններ:

Երկրորդ տեղում Սինգապուրի Գլենինգլզ հիվանդանոցն է: Այն մատուցում է բարձրակարգ ախտորոշման ծառայությունները:

Չորրորդ տեղում է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի Վիրուդուլ հիվանդանոցը: Այն աշխարհում լավագույնն է ողնաշարային հիվանդությունների բուժման ու վիրահատության ոլորտում: Վիրուդիլում կատարվում են ողնաշարի ամենաբարդ վիրահատությունները և այստեղ զբաղվում են բուժման ու վիրահատության նոր մեթոդների մշակմամբ:

Հինգերորդ տեղում է Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ասկլեպիոս Բարմբեքի կլինիկան: Այն եվրոպայի խոշորագույն կլինիկաների ցանց է, որը ունի իր մասնաճյուղերը աշխարհի 100 քաղաքներում ու երկրներում: Այս ցանցում աշխատում են 36 հազար բժիշկներ: Բարմբեքի կլինիկաներ շատ են այցելում նաև նախկին ԽՍՀՄ երկրներից:

Վեցերորդ տեղում է Թաիլանդի Բանգկոկ քաղաքի Բուրմունգրադ միջազգային հիվանդանոցը: Այն բացի հիվանդանոցից ընդգրկում է 30 բազմակողմ բուժման համար նախատեսված կենտրոններ: Այս հիվանդանոցում ամեն տարի բուժում է ստանում կամ վիրահատություն է կատարում 1 միլիոն հիվանդ, որոնց 40 տոկոսը այլ երկրներից են:

Յոթերորդ տեղում է Իսպանիայի Բարսելոնա բժշկական կենտրոնը: Այն աչքի է ընկնում հարմարավետությամբ: Ծառայությունների մատուցման անհատականացմամբ: Հիվանդանոցը նաև առանձնանում է գնային քաղաքականության ճկունությամբ, ինչը հիվանդանոցին թույլ է տալիս մրցակցել ասիական բուժհաստատությունների հետ:

Ութերորդ տեղում է Բանգկոկ հիվանդանոցը: Այն միավորում է 13 բուժհաստատություններ բուժսպասարկման գրեթե բոլոր ուղղություններով: Ավելին, հիվանդանոցը ունի նաև օդային շտապ օգնության ծառայություն: Մի քանի տասնյակ ուղղաթիռներ: Միաժամանակ այս հիվանդանոցը մատուցում է անհատական բժշկական ծառայություններ:

Իններորդ տեղում է Լիբանանի Բեյրութ քաղաքում գտնվող Կլեմանսո հիվանդանոցը: Այս հիվանդանոցը յուրաքանչյուր հիվանդի համար ունի մեկական բժիշկ և բուժքույր: Սա արևելյան երկրների համար բացառիկ երևույթ է: Այստեղ առավելագույնս հաշվի են առնում հիվանդների համար տնային պայմաններ ստեղծելը. կան բազմաթիվ ժամանցային սրահներ, իտերնետ, սրճարան, ժամանցի համար նախատեսված սրահներ: Բժշկական սարքավորումները համալրվում կամ փոխվում են գրեթե ամեն տարի:

Տասներորդ տեղում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Անադոլուի բժշկական կենտրոնը: Այս հիվանդանոցը օնկոլոգիական հիվանդությունների բուժման ու վիրահատության ուղղությամբ համարվում է լավագույններից մեկը: Այստեղ կատարում են նաև գլխուղեղի և ողնուղեղի փոխպատվաստման մշակումներ: Հիվանդանոցը հենց իր տարածքում ունի հյուրանոց, որտեղ հիվանդների խնամակալները կարող են հանգստանալու միաժամանկ լինել իրենց հիվանդի հետ:




Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 70 | Տեգեր: հիվանդանոցները., ԼԱՎԱԳՈՒՅՆ, լուսանկարներ, 10, ԱՇԽԱՐՀԻ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...