Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Աշխարհի 10 ամենահայտնի հայերն ըստ The Guardian-ի
 
 
Загрузка...


Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կազմել է աշխարհի ամենահայտնի 10 հայերի ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցանկում ներառված են աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալած և հռչակ ձեռք բերած հայերը: Պարբերականը հիշեցրել է, որ հայկական սփյուքը կազմում է շուրջ 10 մլն մարդ, ինչը 3 անգամ գերազացում է Հայատանի բնակչության թվաքանակը:
 

Ամենահայտնի հայերի ցանկը գլխավորում է 68-ամյա երգչուհի եւ դերասան Շերիլին Սարգսյանը (Շեր), ում հայրը եղել է հայ: Շերը բազմիցս է խոսել հայկական արմատներին իր կապվածության մասին, իսկ օրերս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատմել էր Հայոց ցեղասպանության և իր տատիկի պատմության մասին:


Քիմ Քարդաշյանը՝  34-ամյա ամերիկյան աստղը, հայտնի է դարձել իր ռեալիթի-շոուի և «պրոֆեսիոնալ սելֆիների» միջոցով: Նա վերջերս է եղել Հայաստանում, ծանոթացել իր արմատներին և հանդիպել Հայաստանի վարչապետի հետ:


Անդրե Աղասին 44-ամյա հայտնի թենիսիստ է, ում հայրը եղել է հայ, իսկ մայրը` իրանական ծագումովամերիկուհի: Աղասին  իր մարզական կարիերայի ընթացքում արժանացել է 8 «Մեծ սաղավարտ»-ի:


Շառլ Ազնավուրը 90-ամյա աշխարհահռչակ երգիչ է և դերասան: Ազնավուրյանների ընտանիքը Ֆրանսիայում բնակություն է հաստատել 1915 թվականից հետո: Հենց Ֆրանսիայում էլ Շառլը մեծ համբավ է ձեռք բերել` նկարահանվելով ավելի քան 60 ֆիլմերում, ինչպես նաև գրել և կատարել է հարյուրավոր երգեր:


Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է 2004 թվականից: 65-ամյա Լավրովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը հայ է, մայրը` ռուս:


Քըրք Քըրքորյանը հայտնի բիզնեսմեն է: 97-ամյա Քըրքորյանը Tracinda ընկերության գործադիր տնօրենն է, և նրա կարողությունը գնահատվում է շուրջ 4 մլրդ դոլար:


Ալեն Պրոստը  «Ֆորմուլա 1» ավտոարշավի մրցումների քառակի չեմպիոն է: 60-ամյա Պրոստի տատն ու պապը հայեր էին, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին տեղափոխվել էին Ֆրանսիա:


Սերժ Թանկյանը System Of A Down ռոք-խմբի հայտնի մեներգիչն է, ում նախնիները Հայոց ցեղապսանությունը վերապրածներ են: Թանկյանը բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել` նպաստելով  Ցեղասպանության հարցի բարձրաձայնմանն ու ճանաչմանը:


Դեյվիդ Դիկինսոնը 73-ամյա բրիտանացի հնավաճառ և հեռուստավարող է, ում մայրը եղել է հայ: Նրան որդեգրել են Ջիմ և Ջոյս Դիկինսոնները, և միայն 12 տարեկանում է Դեյվիդն իմացել, որ որդեգրված է: Նա երբեք չի հանդիպել իր կենսաբանական մորը, թեև նրա հետ նամակագրական կապի մեջ է եղել մինչև վերջինիս մահը:


Էնդի Սերկիսը  50-ամյա դերասան է, ով գլխավորապես հայտնի է «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմում խաղացած դերով, որտեղ մարմնավորել է Գոլումին: Նրա իրական ազգանունը Սարգսյան է եղել, որը դերասանը հետագայում փոխել է Սերկիսի:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 1262 | Տեգեր: the, Guardian-ի, ԸՍՏ, Հայերն, 10, ԱՇԽԱՐՀԻ, ամենահայտնի | - Վարկանիշ -: 0.0/0