Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Առնանդամի պաշտամունքը հնում. զերծ չեն եղել նաև հեթանոս հայերը
 
 


   Aysor.am

Հին աշխարհում տարածված է եղել ֆալլոսի պաշտամունք, որի նպատակն էր աղջկան կուսությունից զրկել մինչև ամուսնությունը։ Ֆալլոսը խորհրդանշում էր պտղաբերությունն ու առնականությունը։ Հսկա առնանդամի վրա կինը պետք է նստեր ամուսնությունից առաջ՝ պտղաբեր դառնալու համար։ 

 

Առնանդամի պաշտամունքը հնում. զերծ չեն եղել նաև հեթանոս հայերը

 

Ֆալլոսի արձանը հիշեցնող քանդակներ են հայտնաբերվել նաև Հայաստանի տարբեր վայրերում։
Զվարթնոցի համալիրի տարածքում կարելի է տեսնել Ք.ա. 3-2-րդ հազարամյակներով թվագրվող կարասներ, ֆալլոս՝ քար-առնանդամ, կլոր քար՝ դիմահայաց մակերեսին փորվածքներով։

Ֆալլոսը՝ բնության բեղմնավորման և վերածնությունը խորհրդանշող քարը, գտնվել է պեղումների ժամանակ և բնորոշ է նախաքրիստոնեական Հայաստանի պաշտամունքային սրբավայրերին /Լճաշեն, Մեծամոր, Շամիրամ, Կարմիր բլուր, Օշական և այլն/։ Հեթանոսական կրոնը սրբացնում էր առնանդամը, որը խորհրդանշում էր բեղմնավորումը։ Սրա պաշտամունքը հավանաբար ծագել է մինչտոհմական հասարակարգում, ապա տարածվել Հին Հունաստանում և Հռոմում, Արևելքի երկրներում։ Ֆալլոսի պաշտամունքը դեռևս կիրառական է հինդուիզմում և Աֆրիկյան որոշ ժողովուրդների կրոններում։

Արականն ու իգականը համադրող քարն ավելին էր՝ քան պարզապես բեղմնավորումն ու ծնունդը. այն մարմնավորում էր կնոջ ու տղամարդու արարման հավասարակշռությունը։ Հին աշխարհում արականի ու իգականի խորհրդանիշները հաճախ կողք կողքի էին տեղադրվում հնդկական, եգիպտական և հին հունական տաճարներում։

Հայկական բարձրավանդակում սկիզբ առած «Մայր աստվածուհու» պաշտամունքը ավելի բարդ էր։ Այն ոչ միայն պտղաբերություն շնորհող կնոջ կամ կենդանի ու բնության էակներին վերահսկող Կենդանիների տիրուհու կերպարանք ուներ, այլև ներառում էր նախաքրիստոնեական և վաղ երկրագործական դարաշրջաններին բնորոշ գծեր. նեոլիթի դարաշրջանում «Տիրուհու» գլուխն առնանդամի ձև ուներ՝ ենթադրելով երկսեռ կամ անսեռ բնույթ։

Ֆալլոսի արձան տեղադրված է նաև Երևանում, այն գտնվում է Շենգավիթի թանգարանի մուտքի մոտ։


Առաջարկում ենք լսել նաև...



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 07.03.16 | Հեղինակ: Aysor.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.03.16) | Հեղինակ: Aysor.am
Դիտումներ: 4560 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...