Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Առեղծվածային Սվո Ռաֆը. բացառիկ լուսանկարներ (Հատված Սերգեյ Գալոյանի գրքից)
 

 


   

Քրեագետ Սերգեյ Գալոյանի «Առեղծվածային Սվո Ռաֆը» գրքից հատվածներ։

Ինչպես սկսվեց

…Առաջին պահին ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հասոն ու Ժոժոն ասես հանգիստ զրուցում էին։ Հետո այդ զրույցը փոխվեց վեճի« և քիչ հեռվում կանգնած Հասոյի ու Ժոժոյի կողմնակիցները գլխի ընկան« որ Ժոժոն խիստ զայրացած է։ Երևանում լավ ճանաչված թուրք գող ¥Երևանում բնակություն հաստատած ադրբեջանցիներն իրենք իրենց թուրք էին կոչում¤ Հասոն չէր համաձայնում ներողություն խնդրել Պապշոյից։

-Հասո« դու սխալ ես եղել«- ասում էր Ժոժոն«- իսկ մեր մեջ սխալ թույլ տվողը պիտի ներողություն խնդրի։

-Հասոն մինչև հիմա ոչ մեկից ներողություն չի խնդրել«- համառում էր անուն հանած ադրբեջանցին«- նույնիսկ Ավետիքովից։

-Դե լավ է« որ Ավետիքովից ներողություն չես խնդրել։ Մենք դրա համար քեզ հարգում ենք։ Բայց պիտի գնաս Պապշոյի դուռը։

-Չեմ գնա…

Ժոժոն ոտքերի տակ գցեց Հասոյին։ Երկու կողմից էլ ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ։ Բայց Հասոյի կողմնակիցների նյարդերը չդիմացան« ու նրանք առաջինը հարձակվեցին։ Հարձակվեցին նաև Ժոժոյի ընկերները…

Եվ երբ կրքերը հանդարտվեցին« երբ արյունլվա Հասոյին փախցրին« գետափին մնացած Ժոժոյի ընկերները նկատեցին« որ այս ծեծուջարդին հետևում էր փոքրիկ մի տղա։ Նա այս մասին կարող էր հայտնել միլիցիային։

Ժոժոն մոտ կանչեց տղային։ Դա 14-ամյա Ռաֆոն էր« որին Ժոժոն ճանաչում էր։

-Չէ« սա ոչ մեկին ոչինչ էլ չի ասի։ Սա մեր Ռաֆոն է հՉՏռ տՈՐպվՖ տղա է։

…1944 թվականն էր։ Թեև պատերազմի տուտը երևում էր« սակայն դեռևս խառնակ ժամանակներ էին։ Ոչ ոք հանգիստ վիճակում չէր« ոչ մեկը վստահ չէր իր վաղվա օրվա համար։

Դեռ պատերազմից առաջ Հայաստանի տարբեր գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ եկել« լցվել էին մայրաքաղաք՝ որևէ աշխատանք գտնելու« օրվա հացը վաստակելու համար։ Ապարանցիները հիմնականում տեղավորվել էին Նորագյուղում ու Կիլիկիայում՝ փոքրիկ« հողաշեն տնակներ սարքելով« որոնց նույնիսկ կացարան կոչելը դժվար էր։ Քյավառցիները տեղավորվել էին կաուչուկի գործարանի Երրորդ մաս կոչվող տարածքում և Ղռերում։ Շիրակի դաշտից Երևան իջած ընտանիքները բնակություն էին հաստատել Ելերում։ Վեդուց« Արտաշատից, Սարդարապատից, որն արդեն Հոկտեմբերյանի շրջան էր կոչվում¤ եկածները թեթև ծածկերով« թիթեղներով ու ստվարաթղթե կամ կավե պատերով տներ էին սարքում Գետառի ափերին գտնվող թուրքի բաղերի հարևանությամբ ու փորձում գոնե օրավարձու աշխատանք գտնել։

Այդպիսի տնակներից մեկն էլ իր տունը համարեց Ջաֆարապատ գյուղից եկած Մկրտիչ և Ռեբեկա Բաղդասարյանների ընտանիքը։ Մեկ-երկու տարի անց Բաղդասարյան ընտանիքն արդեն տեղափոխվեց առավել հարմարավետ փայտաշեն« երկհարկանի շենք« որը գտնվում էր Ալավերդյան փողոց« 82 հասցեում։

…Երևան քաղաքի կենտրոն, պատերազմական տարիներ։ Ալավերդյան, Թումանյան, Տպագրիչների փողոցներ… Այս տարածքում բազմաթիվ հետաքրքիր մարդիկ էին ապրում։ Վարպետ Արտաշի մոտ երկու վարսավիր էր աշխատում՝ Կնդոն ու Ժիլբերտը, ովքեր ամեն ամռան գլխին փոքրիկ տղերքի գլուխները միս-մաքուր խուզում էին ձեռքի մեքենայով։ Ու էս քաչալացած տղեկները լցվում էին փողոցները« գնդակ խաղում (եթե չուլուփալասով լցված փոքրիկ բարձիկը գնդակ համարենք) իրար ծեծում, մի կտոր հացը կիսում« իրենց գաղտնիքներն իրար վստահում։ Ու երբ հոգնում էին դպրոցից« տնից՝ գնում էին Գետառի ՙՄամուռներ՚« ՙՎահանի՚ կամ ՙԹուրքի բաղեր՚՝ լողանում։ Ժամն ու ժամանակը չափում էին Կոդեինի միայն մեկ սլաքանոց ժամացույցով« կշտանում «Թուրքի բաղերից» թռցրած ծիրանով, վարունգով, պոմիդորով… Բայց դա գողություն չէր՝ սիրելի ընթերցող։ Եթե գողություն լիներ՝ կասեի։ Հավատա։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներում բոլոր ժամանակներում այսպես են ապրել« մեծացել։
 
Ու նաև տղամարդ դարձող տղեկների արծաթափայլ ու խորհրդավոր երազը կար՝ Աշխենը։ Ամեն առավոտ գեղեցկատես ու նրբիրան այս կինը« որի դեմքը միշտ ծածկված էր շղարշով« էշը տանում էր շուկա« որպեսզի երեկոյան բեռնված վերադարձնի տուն։ Թելմանը« Համլետը« Բուլը (Ռաֆիկ Պետրոսյանը) « Ծուռ Գեղամը« Ռաֆը թաքուն նայում էին Աշխենին« և ամեն մեկը յուրովի էր պատկերացնում կին ասվածը։ Ընդհանուր գաղտնիքներ շատ ունեին« որոնց փակը Ռաֆիկն էր։ Նրան ասված ամեն մի խոսք քնում էր իր մեջ։ Եվ բոլորի համար նա յուրային էր« ինչպես ռուսները կասեին հՉՏռ տՈՐպվՖ։ Այս սովորույթը (ուրիշներին ուշադիր լսելը և շատ քիչ) հազվադեպ խոսելը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։

Իր տարեկից տղերքից բացի՝ նրա հետ ընկերություն էին անում նաև մեծահասակները, ովքեր Ռաֆին նույնպես Свой յուրային էին համարում։ Իսկ մեծերից շատերն արդեն անուն ունեին, ճանաչված մարդիկ էին։ Ինչո՞վ։ 14 տարեկան տղան շատ չէր խորանում այս հարցերում, սակայն գիտեր, հասկանում էր« սովորում էր. եթե ուժեղ ես՝ հարգանքի ես արժանի։ Այդ ժամանակներում նույնպես սրիկաներ կային« թիկունքից խփողներ, ծախողներ։ Բայց դրանք հայտնի էին բոլորին« և բոլորը նրանցից հեռու էին կանգնում։ Պատանիներին ու ջահելներին ոգևորում էին ֆան-ֆան Տյուլպանը« կինո Մոսկվայի Խդոն «օրենքով գողեր» Սիրուն Ֆելոն, Պապշոն, Քոստոն ու Ժոժոն, Յոնջալաղի Եգորը «ով ձիով էր պտտվում քաղաքում։ Գվարդիաներ կային« որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Հատկապես հզոր էին երկու գվարդիաներ՝ Ժոժոյինը« որը սուտ «գողերի» հախից էր գալիս, և քաղաքի միլիցիայի վարչության պետ Ավետիքովինը, որը պայքարում էր և սուտ, և ճշմարիտ «գողերի» դեմ։ Ու այս պայքարում ավելի հաճախ հաղթանակը Ժոժոյի գվարդիայի կողմն էր լինում։

Հենց այդ ժամանակներում Ռաֆիկը ծանոթացավ Գոգոյի հետ, մի մարդ, ով հեղինակություն ուներ այս քաոսային իրարանցման մեջ։ Եվ Ռաֆիկը հաճախակի սկսեց բացակայել դասերից։ Գնում էր, և ոչ ոք չգիտեր նրա տեղը։ Ընտանիքի հայրը՝ Մկրտիչ Բաղդասարյանը« այդ տարիներին երկու տեղ էր հաշվապահ աշխատում« որպեսզի հոգա ընտանիքի հոգսերը։ Նա քիչ ժամանակ էր ունենում հետևելու երեխաներին՝ Ռաֆիկին և երկու աղջիկներին՝ Ալլային ու Էմմային, բայց շատ էր ցանկանում, որ հատկապես որդին ճիշտ մեծանա։ Երեխաներին հետևելու հոգսը մոր՝ Ռեբեկայի վրա էր« որին ամուսինը քնքշաբար Պեկան էր կոչում։ Սակայն մայրն ի զորու չէր ամեն վայրկյան հսկել որդուն։ Եվ հայրը որոշեց դաստիարակել որդուն։ Ռաֆայել Բաղդասարյանի մահվանից հետո քույրը՝ Ալլան պիտի ասի.

«…Մեր փողոցը վատն էր։ Աղջիկներին վիրավորում էին« գրեթե ամեն երեկո ծեծկռտոց էր, իսկ քանի որ Ռաֆիկն անցումային տարիքում էր« հայրս հաճախ էր նրան ծեծում« որպեսզի հետագայում ևս լսող զավակ լինի… Գուցե Ռաֆայելի կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե հայրս ներողամիտ լիներ։ Սակայն հայրս արել է այն, ինչ համարել է ճիշտ, որպեսզի իր միակ որդին ստանա նորմալ դաստիարակություն և կրթություն։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող իր երեխայի մեջ իրեն է տեսնում և փորձում է այնպես դաստիարակել« որ իր կյանքից առավել հաջող ստացվի որդու կյանքը…՚։

Չգիտեմ, գուցե հոր խստությունն էր« որ նրան հանեց տնից և նետեց դժվար մի ճանապարհ… Ամեն դեպքում 15-ամյա Ռաֆայել Բաղդասարյանը հեռացավ տնից ու Երևանից՝ հետագայում հաստատվելով Մոսկվայում…


Անհնարինը՝ ակնհայտ

Հարգարժան Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը 17։00-ին փակեց ոսկերչական արհեստանոցի դուռը և կաշվե սև« մաշված պայուսակը ձեռքին անշտապ իջավ Ֆիրդուսու փողոցով։ Նա գնում էր դեպի Տաշքենդի երկաթուղային կայարան։ Փողոցները մարդաշատ էին։ Բանթողի ժամանակն էր։ Սովետական անձնվեր աշխատողները« կատարելով և գերակատարելով օրվա պլանները« պայքարելով հերթական հնգամյակը չորս տարում ավարտելու համար« տուն էին շտապում։ Իրենց ամսական աշխատավարձի մի փոքրիկ մասն աշխատել էին։ Աշխատել էր նաև հարգարժան Նիկոլայ Զյուֆելդը՝ Տաշքենդի մի քանի տասնյակ ոսկերչական արհեստանոցներից մեկի աշխատակիցը։

Երկաթուղային կայարանի բեռների և իրերի պահպանման բաժնում նա բացեց իր պահոցի դուռը« սև պայուսակից հանած փոքրիկ մի փաթեթ« դրեց ճամպրուկի մեջ« ճամպրուկը տեղավորեց պահոցում և անշտապ ուղևորվեց տուն։ Խորհրդային ժամանակների հարյուր հազարավոր կորեյկոներից մեկը երեք հարյուր գրամ երշիկ« երկու ձու և հացի մի փոքրիկ բոքոն գնելով« մտավ իր բնակարանը…

Ժամը 20-ն անց 30-ին հնչեց Տիեզերագնացների փողոցի 87-րդ տան 12-րդ բնակարանի դռան զանգի ձայնը։ Ծերուկ Ավրամովիչը (նա թեև 58 տարեկան էր« սակայն շատ ավելի տարեց էր երևում), նայելով դռան «աչքի» միջով, տեսավ միլիցիոների հագուստով շիկահեր մի տղայի։ Բացեց դուռը և շիկահերի հետ միասին սենյակ մտավ ևս մեկը՝ հաղթանդամ« հիանալի ածիլված դեմքով մի տղամարդ։

-Մենք պարտավոր ենք այստեղ խուզարկություն կատարել«- ասաց հաղթանդամը« ներկայացնելով խուզարկության օրդերը և իր վկայականը։ Վերջինս ապացուցում էր« որ Նիկոլայ Զյուֆելդի դիմաց կանգնած է Ուզբեկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի 4-րդ վարչության պետի տեղակալ« փոխգնդապետ Գեննադի Իվանովիչ Իլյինը։

-Խնդրեմ, խնդրեմ,- շփոթված ասաց Զյուֆելդը,- թեև չգիտեմ, թե այստեղ ի՞նչ պետք է խուզարկել։

-Մենք լավ գիտենք« թե ինչ կա այստեղ և ինչ չկա«- վրա տվեց շիկահերը, ով ներկայացրել էր Տաշքենդի քաղգործկոմի միլիցիայի վարչության կրտսեր լեյտենանտի վկայական՝ Անատոլի Եվսենի անունով։

Երկսենյականոց փոքրիկ բնականի խուզարկությունը կարճ տևեց։ Գտնվեց միայն երկու ոսկե մատանի« փոքրիկ մի շափյուղա« 200 ռուբլի փող։ Ամսական 95 ռուբլի աշխատավարձ ունեցող միայնակ մարդու համար այս 200 ռուբլու գոյությունը լիովին տրամաբանական էր։ Իսկ մատանիների և շոփյուղայի ներկայությունը հարգարժան Նիկոլայ Ավրամովիչը բացատրեց նրանով« որ շտապ պատվեր լինելու դեպքում նա երբեմն նաև տանն է աշխատում« գործատեղում աշխատաժամանակի ավարտից հետո։

-Ա՞յս է եղածը, Նիկոլայ Ավրամովիչ,- հարցրեց հաղթանդամը։

-Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ«- զարմացած հարցրեց ոսկերիչը։

Իսկ որտե՞ղ է երկաթուղային կայարանի իրերի պահպանման բաժնի 36-րդ պահոցի Ձեր բանալին։

-Ի՞նչ պահոց, ի՞նչ բանալիներ,- զայրացած ու զարմացած հարցրեց ոսկերիչը։

-Ընկեր կրտսեր լեյտենանտ, Նիկոլայ Ավրամովիչի հետ մեր մեքենայով գնացեք կայարան և բերեք ընկեր Զյուֆելդի կարմիր գույնի ճամպրուկը։

Ոսկերիչը հասկացավ, որ ազգային անվտանգության կոմիտեին շատ բան է հայտնի։ Ո՞վ կարող էր ծախել իրեն։ Հարևաննե՞րը։ Բայց նրանք գաղափար անգամ չէին կարող ունենալ իր ունեցվածքի« իր գործերի մասին։ Միայնակ այդ մարդը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էր շփվում հարևանների հետ:
Շատերը Զյուֆելդին չէին ճանաչում, իսկ դուռ-դռան վրա հարևանների հետ սահմանափակվում էր միայն կարճ բարևելով: Խորհրդային Միության ժամանակների այս մշտակա Կորեյկոն` Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ իր տեղը հայտնել էր ոսկերչական իր արհեստանոցի դիմացն աշխատող կոշկակար Անվար Զինաֆուտդինովը, նա, ով ութ տարի բանտերում ու գաղութներում անցկացնելուց հետո միայն` մեկ տարի առաջ` 1971 թվականին էր փոխադրվել Տաշքենդ:

«Ֆերգանսկիյաստրեբ» մականունով Անվարն էլ հենց Տաշքենդում հայտնաբերեց Խորհրդային Միության ընդհատակյա միլիոնատերերից մեկին` Զյուֆելդին և իմաց տվեց իր գաղութային տարիների ընկերոջը` Սվո Ռաֆին: Վերջինս որոշեց «օգնել» Զյուֆելդին ավելորդ ու վտանգավոր բեռից ազատվելու համար: Զուտ մարդասիրական նկատառումներով: Չէ՞ որ գաղտնի ձևով փող ու հարստություն պահողները գիշերները վատ են քնում, տառապում են հետապնդման մոլուցքով, կորցնում են հավատը հարազատների և բարեկամների նկատմամբ: Իսկ այս ամենը որոշակի խոչընդոտներ կարող է հարուցել կոմունիզմի կառուցման լուսավոր ճանապարհին:

Եվ որպեսզի երկրումամեն ինչ հարթ ընթանա, և կոմունիզմը արագ ու արդյունավետ կառուցվի, Ռաֆայել Բաղդասարյանը որոշեց օգնել եթե ոչ ողջ երկրին, ապա գոնե Տաշքենդ քաղաքին: Այդիսկ պատճառով ընտրվեց ոսկերիչ Նիկոլայ Զյուֆելդը…

…Կես ժամ անց ոսկերչի բնակարանում օրինապահների հետ ներկա էին նաև Զյուֆելդի երեք հարևաններ` որպես ընթերականեր: Փոխգնդապետն ու կրտսեր լեյտենանտը արձանագրություն էին կազմում: Ակնեղեն, թանկարժեք քարեր, փող… Նիկոլայ Ավրամովիչը շատ լավ գիտեր, որ ամենահամեստ հաշվումներով իր ունեցվածքը հասնում է 800 հազար ռուբլու, գրեթե` մեկ միլիոն:

Ամեն ինչ հաշվառվեց, գրանցվեց արձանագրության մեջ, ընթերակաները, Զյուֆելդը, ազգային անվտանգության կոմիտեի և Տաշքենդի միլիցիայի աշխատակիցները ստորագրեցին: Ապա հաղթանդամ փոխգնդապետն ասաց.

– Ընկեր Զյուֆելդ, վաղը ժամը 11:00-ին Դուք պարտավոր եք ներկայանալ Ուզբեկստանի ազգային անվտանգության կոմիտեի 261 սենյակ: Ես Ձեզ կսպասեմ իմ աշխատասենյակում: Համոզված եմ, որ ճիշտ ժամին կլինեք տեղում: Ձեզ համար անցաթուղթ պատվիրված կլինի:

Առգրավված ամեն ինչ` թանկարժեք քարերը, ոսկիները, գումարը լցվեց տոպրակի մեջ, կնքվեց: Խուզարկության ակտի մեկ օրինակը թողնվեց Զյուֆելդի մոտ…

…Մյուս օրը, ճիշտ ժամը 11:00-ին Զյուֆելդը ՈւզբեկստանիՊԱԿ-ի ընդունարանում էր և ցանկանում էր ստանալ անցաթուղթը: Հերթապահ սպան Զյուֆելդի անունով ոչ մի անցաթուղթ էլ չգտավ: Ինչ-որ բան այնպես չէր: Բայց որպեսզի չխրտնեցնի այցելուին, սպան զանգահարեց 4-րդ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Գեննադի Իլյինին, պարզաբանեց իրադրություն, կասկածները հայտնեց: Քիչ անց ոսկերիչ Զյուֆելդը վարչության պետի տեղակալի աշխատասենյակում էր: Սակայն նա չէր հավատում, որ իր դիմաց նստած մարդը հենց Իլյինն է. Բարակ իրան, փոքրամարմին, ալեխառն մազերով մարդը բոլորովին նման չէր երեկվա իր այցելուին:

ՊԱԿ-ի վարչության պետի տեղակալը, մանրամասն զրույցից հետո, հանձնարարեց ստուգել բոլոր կասկածելի տարրերին: Հեռագիր ուղարկվեց նաև Մոսկվա` ՊԱԿ-ի համամիութենական կենտրոնատեղի: Բայց հնարամիտ ու հանդուգն այս գողության հետքը չգտնվեց: Ռաֆայել Բաղդասարյանը գրեթե ոչ մի սխալ թույլ չէր տվել:

Բայց, այնուամենայնիվ, մեկ տարի անց` 1973 թվականին նա ձերբակալվեց: Նրա գործընկեր Ալեքսեյ Սուրկովը` Սուրոկը, ով Տաշքենդի ոսկերիչ Զյուֆելդին ներկայացել էր կրտսեր լեյտենանտ Անատոլի Եվսենի փաստաթղթերով, ձերբակալվեց Թբիլիսիում և, չդիմանալով թմրանյութի գայթակղությանը (նա չէր կարող յոլա գնալ առանց թմրանյութի), միլիցիայի աշխատակիցներին պատմեց ամենինչ:

Դատավարությունը պետք է տեղի ունենար 1973 թվականի մայիսին: Այն տեղափոխվեց Անդիջան, որովհետև այդ օրերին Ուզբեկստան էր եկել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը:

Դատավարության մասին գրեց «կՐՈՉՊՈ» թերթը: Իհարկե, Ռաֆայել Բաղդասարյանը ներկայացված էր ամենասև գույներով, բայց տեղեկատվության հեղինակը չէր կարողացելզսպել զարմանքը. «Այսպիսի բան մեր երկրում անհնար էր պատկերացնել… »: Բայց այդ անհնարինը Ռաֆայել Բաղդասարյանը հնարավոր էր դարձրել:


Նա սատարում է իր հայրենակիցներին

Այժմ ԱՄՆ-ում բնակվող Լևոն Սողոմոնյանը 2006 թվականին այցելելով Հայաստան` ցանկացավ հանդիպել ինձ: Կարդացել էր իմ «Առեղծվածային Սվո Ռաֆը» գիրքը և ցանկանում էր այն ունենալ: Իհարկե, նվիրեցի: Երևանի Կիլիկիա թաղամասում գտնվող նրա բնակարանում երկար զրուցեցինք Ռաֆայել Բաղդասարյանի մասին: Ինքը` Լևոն Սողոմոնյանը, դեռևս 2001-ին Լոս Անջելեսում տպագրել էր իր «Երևանյան մանրապատումներ» գրքի Դ հատորը, որտեղ խոսվում է Ռաֆայել Բաղդասարյանի և իր հանդիպումների, իրենց երկարատև բարեկամության մասին: Դեռևս մանուկ հասակից սկսված այդ բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով անցնելով` անդավաճան է մնացել: Իր ընկերոջ համար ճակատագրական շատ ժամանակներում Լևոնը կամ եղել է նրա կողքին, կամ մեծ օգնություն է ցույց տվել: Սողոմոնյանի պատմություններից մեկը հատկապես մնաց հիշողությանս մեջ, ուստի այն ներկայացնում եմ այնպես, ինչպես ինքն է ներկայացրել: Ես այն հավաստի եմ համարում, որովհետև ուրիշ մարդիկ ևս հաստատեցին այս պատմության ճշմարտացիությունը:

«…1990 թվականի խառը ժամանակներն էին: 15 տարվա բացակայությունից հետո որոշեցի այցելել հայրենիք: Հունիս ամիսն էր, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում: Միացյալ Նահանգներում եղած տարիներին ես տեղյակ էի Սվոյի գործունեությանը և գիտեի, որ նա հիմնականում կանգ է առնում Մոսկվայում: Մոսկվա իջնելուն պես ինձ տեսակցության եկավ Սվոն` բաքվեցի գողի հետ: Ես ապրում էի «Մոսկվա» հյուրանոցում: Երբ Սվոն մեզ ծանոթացրեց, ես թարս նայեցի Սվոյին, որն ինձ ոչինչ չպատասխանեց, իսկ ադրբեջանցին դեմքիս արտահայտությունից հասկացավ, թե ինչ էի ուզում ասել և պատասխանեց.

– Я многим армянам помогал в Баку, з не такой, как ты думаешь.

Հետո նա թվարկեց հայերի անուններ, որոնց օգնել էր, իր տանը պահել, ապա Բաքվից դուրս հանել: Ես փոքր-ինչ հավատացի, որոշ հարցուփորձից հետո նրանք ինձ հրավիրեցին ճաշելու: Նրանք «Արմենիա» խանութի հետնամասում գտնվող փայտաշեն ռեստորանում արդեն սեղան էին պատվիրել:

Այստեղ ես հանդիպեցի իմ ընկերներից մի քանիսին, որոնց մեջ էր նաև Երևանի «Բոշիմայլի» Գուգոն (Գոգան),որին տարիներ անց անհայտ անձինք Մոսկվայում գնդակահարեցին:

Մեկ ամսից ավելի Մոսկվայում մնալուց հետո մեկնեցի Երևան, ուր մնացի մինչև նոյեմբեր ամիսը և վերադարձա Մոսկվա: Այդ ժամանակ ես բնակվում էի իմ ընկերներից մեկի տանը, որը գտնվում էր Մոսկվա քաղաքի կենտրոնական մասում: Այդ շենքում (հարևան մուտքում) էր գտնվում նորբացված բանկերից մեկը, որն ըստ ինձ հասած տեղեկությունների` տնօրինում էր Ռաիսա Գորբաչովան: Ամբողջ օրն այդ բանկ ելումուտ անողները մուսուլմաններ էին: Բացի այն, որ բանկը զբաղեցնում էր շենքի ողջ առաջին հարկը, գրավել էր նաև բակի տարածքի կեսը: Ամեն օրբեռնատար մեծ մեքենաներ էին գալիս, գիշերը կանգնում բանկի շրջակայքում և հաջորդ օրը մեկնում, ինչը չէր կարող կասկածներ չառաջացնել:

Մեր ուշադրությունը գրավեց այն, որ բրեզենտով ծածկված մեքենաների թափքերում նույնիսկ ձմռան ցրտին մարդիկ էին մնում: Փաստն ինքնին արտառոցու հետաքրքիր էր: Մտածեցի, որ մեքենայով կարևոր ապրանքներ են տեղափոխում, այլապես ձմռան ցրտին ինչո՞ւ պիտի պահակները մնային մեքենայում:

Եվ քանի որ այդ մեքենաների վարորդները ադրբեջանցիներ էին, մեր տղաներին խնդրեցի անպայման պարզել, թե ինչ ապրանքներեն նրանք տեղափոխում: Գիշերային հերթապահություն սահմանեցինք և հանձնարարեցինք ամեն մանրուք մանրամասն ուսումնասիրել ու զեկուցել: Ստուգումներից պարզվեց, որ Տուլայի զենքի գործարանից ավտոմեքենաներըզենք են բերում Մոսկվա, կանգնեցնում բանկի բակում, իսկ գիշերը այդ զենքը տեղափոխում են ադրբեջանական մեքենաներ և առավոտյան մեկնում Ադրբեջան:

Երբ այս ամենը պարզվեց, մենք ծրագրեցինք տիրանալ այդ մեքենաներում եղած զենքերին, ինչն այդ օրերին Արցախում օդի պես անհրաժեշտ էր: Պայմանավորվեցինք վարվել հետևյալ կերպ. երբ զենքերը կտեղափոխվեն ադրբեջանական ավտոմեքենաներ, մեր զինված տղաները կշրջափակեն ադրբեջանցիներին, նրանց ձեռքերն ու ոտքերը կկապեն, կփակեն բերանները և զենքերը կտեղափոխեն մեր հատուկ մեքենաներով: Ադրբեջանցիներին տեղափոխելու էինք մերձմոսկովյան ամառանոցներից մեկը, պահելու էինք այնքան ժամանակ, մինչև մեր տղաները զենքերն ապահով տեղ հասցնեին:

Գործողության իրականացման օրը մեր բախտից շատ թանձրմառախուղ էր, մեկ մետրի վրա ոչինչ չէր երևում, ինչը նպաստեց այն բանին, որ մեր տղաներն ավելի մոտթաքստոցից հետևեցին ադրբեջանցիների գործողություններին: Երբ զինամթերքն ամբողջովին տեղափոխել էին ադրբեջանցիների երկու ավտոմեքենաները և բրեզենտով թափքն էին ծածկում, մեր տղաները թաքստոցներից դուրս եկան, շրջապատեցին ադրբեջանցիներին, անաղմուկ վնասազերծեցին նրանց և տեղափոխեցին մոտակայքում գտնվող ավտոմեքենաները, որոնք անմիջապես շարժվեցին նախատեսված ուղղությամբ:

Զենքերով բարձված ավտոմեքենաները, զինված երկու ուղեկցողներով, շարժվեցին Սվոյի նշանակված վայրը: Տղաների ճշգրիտ գործողությունների և Աստծո աջակցության շնորհիվ բավականին բարդ օպերացիան անթերի կատարվեց, որից հետո զենքերի տեղափոխումը Հայաստան, որն իր վրա էր վերցրել Սվոն, տեխնիկայի հարց էր, և նա դա կատարեց ամենայն բարեխղճությամբ:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում անցած օրերին, հիշում այդ դեպքերը, այդ ժամանակվա Մոսկվան և Սվոյի հնարավորությունները, երբ նա կազմակերպել էր հայկական մեկ և ռուսական երկու ջոկատները, որոնք ցանկացած գործողություններից (իսկ թե դրանք ինչ պատասխանատու հանձնարարություններ էին, քչերը գիտեին) վերադառնում էին հաղթանակած, բավականություն ու հիացմունքի հաճելի պահեր եմ ապրում, որ Սվոն նույնպես մասնակցություն ունեցավ արցախյան հերոսամարտին: Նա ուրիշ կերպ չէր կարող վարվել:

Սակայն միայն այս կերպ Ռաֆայել Բաղդասարյանը սատար չեղավ Արցախյան ազատամարտին: Հայաստանի շրջափակման մեջ անցումներ գտավ (իհարկե, իր ոլորտի մարդկանց օգնությամբ) և հագուստներ ու սննդամթերք հասցրեց Հայաստանի ու Արցախի սահմաններին կանգնած հայ մարդկանց: Ավելին, ըստ Լևոն Սողոմոնյանի, Բաղդասարյանն իր օգնական, ադրբեջանցի Ֆիքրետ Մահեռամովի օգնությամբ ազատամարտի ելած հայ մարտիկներին հասցրեց 14 միլիոն ռուբլի: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է…

Առանց հեղինակի գրավոր համաձայնության` այս նյութը որևէ կերպ օգտագործելը կամ նյութից քաղվածքներ անելնարգելվում է:


Թբիլիսիի հավաքը

1978-ին, երբ ՌաֆայելԲաղդասարյանը դեռևսԿարաուլ-Բազարգաղութում էր, իմացավ, որ հայրը մահացել է: 1973 թվականին նա ազատազրկման էր դատապարտվել մեկ տարի առաջ Տաշքենդում կատարած գողության համար: Քույրը` Ալլան, փորձեց եղբորը կարճ ժամանակով ազատել և բերել Երևան` հոր թաղմանը մասնակցելու համար: Սակայն Կարաուլ-Բազարի ղեկավարությունը ոչ մի կերպ չհամաձայնեց: Ու ահա երկար ժամանակ չէր կարողանում Երևան գնալ, միայն աղջիկների խնամքին մնացած մորը տեսնելու համար: Չէ, այս անգամ անպայման կգնա: Երկու քայլի վրա է Երևանը, մեկ-երկու ժամվա տարածության վրա: Տեսնենք, թե ինչի՞ համար են իրեն կանչել Թբիլիսի` ՏՊՍՈ-ի: Վասկա Բրիլյանտը լուրտվեց, որ պետք է հավաքվեն Թբիլիսիում:

…Ռեստորանի առանձնացված սրահում նստածներից ամեն մեկը Խորհրդային Միության կրիմինալ աշխարհին ծանոթ մարդուն կարող էր զարմացնել իր բարձրագույն աստիճանավորներով. Վյաչեսլասվ Իվանկով՝ Յապոնչիկ, Դեդ Խասան, Վասկա Բրիլյանտ, Սվո Ռաֆ, Սլիմժան Թոխթախունով` Տայվանչիկ, Ամիրան և Օթարի Քվանթրիշվիլիներ, Անզոր Կիկալիշվիլի: Թեև ապրիլ ամիսն էր` Թբիլիսիի համար ամենագեղեցիկ ժամանակը, բայց ռեստորանի փակ սրահում նստածների համար Վրաստանի մայրաքաղաքի գեղեցկությունը բնավ նշանակություն չուներ: Հավաքվածները լավ էին հասկանում, որ նոր ժամանակներ են սկսվել Խորհրդային Միության համար: Քաղաքականությունն արդեն առանձին մարդկանց մենաշնորհը չէ: Բացի այդ, հենց քաղաքական գործիչները, նույնիսկ ամենաբարձրաստիճան իշխանավորները երբեմն-երբեմն դիմում են կրիմինալ աշխարհի հզորներին: Այս ամենը լավ է հասկացել հատկապես «օրենքով գող» Ջաբա Իոսելիանին, որի անձնական նախանձախնդրությամբ էլ հրավիրված էր այսրւՏՊՍՈ-ն: «Օրենքով գող», բանասիրական գիտությունների դոկտոր, Էդվարդ Շևարդնաձեի խորհրդական. Ահա Իոսելիանիի համառոտ կենսագրությունը…

- Բարեկամներ,- սկսեց Ջաբան,- մենք պիտի ընդունենք, որ նոր ժամանակներ են եկել: Եվ քաղաքական գործիչները, և ցեխավիկները սիրում են կրկնել, որ չկա հզոր քաղաքականություն` առանց հզոր տնտեսության: Դա հատուկ է Եվրոպայի և Ամերիկայի հզոր պետություններին: Սանկատելի է նաև մեզ մոտ` Խորհրդային Միությունում: Մենք ուզենք, թե չուզենք, պետք է մասնակցենք քաղաքական գործընթացներին: Ճիշտ կլինի ասել, որ մենք, անկախ մեր կամքից, քաղաքական գործընթացների մեջ ենք: Թեկուզ մեր եղբայր Օթարիկը…

… Օթարիկ կամ Քվանտ մականուններով Օթարի Քվանթրիշվիլին ծնվել էր 1948 թվականին, Վրաստանի Զեստաֆոնի քաղաքում: Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումների մասնագետների կարծիքով համարվում էր Մոսկվայի, Թբիլիսիի, Կիևի և այլ քաղաքների հանցագործ աշխարհի խոշոր հեղինակություններից մեկը, թեև ուրիշները կարծում էին, որ նա հանցագործ աշխարհի «մղիչն» էր միայն և սոսկ ծրագրեր էր մշակում: Ինքը «օրենքով գող» չէր, եղբայրը` Ամիրանն էր այս կոչմանն արժանացել: Բայց ամեն դեպքում Օթարիկը բազմաթիվ ու հետաքրքիր ծրագրեր էր կազմում, որոնք հաջողությամբ իրականացնում էին ուրիշները: 18 տարեկանում՝ 1966 թվականին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման` խմբակային բռնաբարությանըմասնակցելու համար: Ի դեպ, Օթարիկը հետագայում էլ անժուժկալ և թուլակամ էր սեռական հարցերում: Ազատազրկման 4 տարին անցկացնելուց հետո նա ուղարկվում է Լյուբլինոյի ընդհանուր ռեժիմի հոգեբուժական հիվանդանոց` «թույլ ընթացող շիզոֆրենիա» ախտորոշումով…

Այստեղ մի փոքր ընդհատենք Քվանթրիշվիլու կենսագրության ընթերցումը և փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «թույլ ընթացող շիզոֆրենիան»: Պարզվում է, որ աշխարհում ոչ մի տեղ այսպիսի ախտորոշում գոյություն չունի: 70-ական թվականներին այս ախտորոշումը «հայտնաբերեցին» ԽՍՀՄՊԱԿ-ի հինգերորդ գլխավոր վարչության «մասնագետները»` այլախոհների դատաստանն անելու համար (այս ախտորոշման համար հատուկ կլինիկա էր ստեղծվել մերձմոսկովյան Սիչևկա բնակավայրում): Ըստ հավաստի տեղեկությունների` Օթարի Քվանթրիշվիլին Խկի-ում (նախնական կալանման խցում), իբրև շիզոֆրենիկ նոպայի ժամանակ կծել էր իր հետ նույն խցում գտնվող կալանավորի ականջը: Դա բժշկական հանձնաժողովի անդամներին թույլ էր տվել ընկնավորության համախտանիշ վերագրել Օթարիկին: Ամեն դեպքում Օթարիկն արդեն 1970 թվականին ազատության մեջ էր: 22-ամյա եռանդուն տղայի ձեռքերը քոր էին գալիս: Եվ նա եղբոր` «օրենքով գող» Ամիրանի հետ սկսեցիր «աշխատանքային գործունեությունը»:

Ամիրանը բարձրակարգ խաղանենգ էր, կարելի է ասել` աս: Իսկ «հՏՉպՑրՍՈ» հյուրանոցում հավաքվող խաղամոլները դա չէին կարող նկատել: Այնպես որ` իրենց հզոր կապիտալի առաջին ռուբլիները Քվանթրիշվիլի եղբայրները ձեռք բերեցին հենց այստեղ` մոսկովյան այս հյուրանոցում: Ապա Օթարիկը սկսեց «փայ ունենալ» նաև Մոսկվայի կենտրոնական մասերում աշխատող «գիշերային թիթեռնիկներից», ովքեր «գործի մեջ էին» շուրջօրյա, առանց ցերեկային ու գիշերային հանգստի ժամերի:

Այդ տարիներին Օթարիկը ծանոթացավ Յապոնչիկի` Վյաչեսլավ Իվանկովի հետ, ով Մոսկվայի և Խորհրդային Միության քրեական աշխարհում արդեն հեղինակություն էր:

1980 թվականի սկզբներին Իվանկովը, Վլադիմիր Բիկովը (Բալդա) և Օթարի Քվանթրիշվիլին մեծ գումարներ խլեցին խաղամոլներ Կուրմանից, Մենյալկինից, Լետուչիից և ուրիշներից` մոտ 100 հազար ռուբլի (այդ ժամանակների համար դա փոքր գումար չէր, որովհետև մեկ «Ժիգուլին» 10 հազար ռուբլուց էլ պակաս գին ուներ): Քրեական հետաքննություն սկսվեց, բայց ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, որովհետև և՜ զոհերը, և՜ վկաներն իրենց նախնական ցուցմունքներից հրաժարվեցին: Հասկանալի է` գործեց ահաբեկման մեթոդը:

Հենց այդ ժամանակ Քվանթրիշվիլին որոշեց գործել լեգալ: Նրան օգնության ձեռք մեկնեց հայրենակիցը` Անզոր Կիկալիշվիլին:

Անզոր Իոսիֆի Կիկալիշվիլի-Ակսենտևը ռուսական հանցագործ աշխարհի ամենահայտնի և հմուտ «կնքահայրերից» մեկն էր: Նա բարձր հասարակության փայլուն ներկայացուցիչն էր, սիրուն երիտասարդ, շուտ տպավորվող, մատղաշ աղջիկների ու համադամ կերակուրների սիրահար: Նա այդպես էլ իր ողջ կյանքում չի իմանա, թե ինչ համ ունի բալանդան և հավանաբար չգիտեր էլ, թե այս բառը սովորական խոսակցականում ինչպես է հնչում: 1948 թվականին ծնված Անզորն ավարտելով Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտը` պիոներական ճամբարներում էր աշխատել, ղեկավարել մարզական և պաշտպանական-զանգվածային միջոցառումները: Որպես ակտիվ կոմերիտական, նրան այնուհետև նշանակել են Մոսկվա քաղաքի Գագարինի կոմերիտմիության շրջկոմի բաժնի վարիչ, ապա տեղափոխել կոմերիտմիության Մոսկվայի քաղկոմ, որտեղ նա մոսկովյան օլիմպիադայի պատասխանատուներից մեկն էր: Ավարտելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտության ակադեմիան` դառնում է այս ակադեմիայի ասպիրանտուրայի ղեկավարը…

Սա Անզոր Կիկալիշվիլու կենսագրության «արտաքին, երևացող շերտն» է: Նա ավելի խոր ու չերևացող զգացմունքներ ուներ, առավել ևս՝ «խոր» ու չերևացող կենսագրություն: Նա կրիմինալ աշխարհում էր…

Թբիլիսյան ռեստորանի առանձնացված սրահում էր նաև Տայվանչիկը:

Ալիմժան Թոխթախունովն իր մականունն ստացել է ոչ այն պատճառով, որ ծնվել է Թայվանում կամ երբևէ եղել է չինական այդ կղզում: Նեղաչք, «չինական» դիմագծեր ունեցող, Տաշքենդի «Պախտակոր» ֆուտբոլային թիմի նախկին կիսապաշտպան այս տղայի անունը մամուլում երևաց դեռ նրա երիտասարդության տարիներին: Այժմ արդեն «ռուսական մաֆիայի» պարագլուխներից մեկի թռիչքն այն ժամանակ սկսվեց բավականին համեստ դիրքից:

Ըստ լեգենդի, առանց որի յոլա գնալ չի կարող ռոմանտիկ որևէ կերպար, կրիմինալ աշխարհ նրա մուտք գործելուն դրդեցին գնացքում հայտնված թղթախաղի խաբեբաները (շուլերները), որոնք ուսման համար Մոսկվա մեկնող երիտասարդ տղայի ունեցած ողջ գումարը կրեցին: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ առաջացավ վրեժխնդրության հատկանիշը: Նա սկսեց խաղալ «երկու դաշտում»` ֆուտբոլի և թղթախաղի: Հմտանալով թղթախաղի գաղտնիքների մեջ, նա իսկապես բարձրակարգ խաղացող դարձավ: Նրա հիմնական մասնագիտությունը խաղանենգությունը դարձավ, իսկ ֆուտբոլը` լոկ հաճելի զբաղմունք: Դա էլ նրան թույլ տվեց նախնական կապիտալ կուտակել, թեև շատ կարճ ժամանակով զրկվեց ազատությունից` «ձրիակերություն» հոդվածով: Նա չէր կարող մտածել, որ Խորհրդային Միություն պետությունը փլուզվելու է: Իսկ ինքը շատ էր ցանկանում օլիգարխի պատմուճան հագնել: Ուստի փախավ Արևմուտք:

Նախ Գերմանիայում, ապա նաև Ֆրանսիայում նա արդեն թեթևամիտ խաղանենգ չէր, այլ լուրջ բիզնես ուներ: Ասում են, որ որոշ ժամանակ նրա գործընկերն է եղել Արկադի Հայդամակը, որն իր (և ոչ միայն իր) կարողությունը սկսել է կուտակել Խորհրդային Միության բանակի արևմտյան զորամիավորումների առևտրական սպասարկման ճանապարհով: Իսկ երբ որոշ բաներ պարզվեցին` նա կարողացավ հեռանալ «պատմական հայրենիք»` Իսրայել և թաքնվել այնտեղ: Ի տարբերություն իր գործընկերոջ, Փարիզում հիմնավորված Տայվանչիկի նկատմամբ ֆրանսիական ոստիկանությունը առանձին պահանջներ չուներ, որովհետև Ալիկը խորհրդային նախկին զենքերի վաճառքով չէր զբաղվում: Նա թողել էր նաև թղթախաղը: Ճիշտ է, մի անգամ, երբ նա հին սովորության համաձայն մտավ Մոնտե Կառլոյի խաղատներից մեկը, ոստիկանները նրան անհանգստացրին հյուրանոցային համարում և թերթերի լուսանկարիչներին հնարավորություն տվեցին Տայվանչիկին պատկերել ձեռնաշղթաներով, Մոնակոյից արտաքսվելու պահին: Այնուամենայնիվ, դրանից հետո ոստիկանությունն ու մամուլը նրան հանգիստ թողեցին:

Ալիկ Թոխթախունովը բնակություն էր հաստատել Փարիզի բարձր վարկանիշ ունեցող 16-րդ թաղամասում, հաճախակի ուղևորվում էր Լոնդոն` տեսակցելու աղջկա հետ, որը բալետային արտիստուհու ունակություններ էր ձեռք բերում հայտնի պարուսույց Սուլամիթա Մեսերերի ղեկավարությամբ, ճաշում էր Նիքոլո փողոցի ռուսական հարմարավետ ռեստորանում: Այն հարցին, թե ինչով է զբաղվում, Տայվանչիկը ժպտալով պատասխանում էր՝ «հիմնականում բարեգործությամբ»: Այս պատասխանը, հասկանալի է, շատ բազմերանգ իմաստ ունի: Տայվանչիկը «բարեգործություն» ասելով հասկանում էր ամենաանսպասելի ոլորտները` թմրանյութերի վաճառքի վերահսկումից մինչև երկու տարբեր երկրների հատուկ ծառայություններին տվյալներ տրամադրելը: 70-ական թվականներին, իր այն տարիների կնոջ` Աննա Սայիդ-Շահի օգնությամբ ձուլվեց մոսկովյան «ոսկու արկածախնդրությանը», որի ժամանակ ծանոթացավ նախ Իոսիֆ Կոբզոնի, ապա նաև` Օթարի Քվանթրիշվիլու հետ: Եվ այժմ, 1982 թվականի ապրիլին նա բարեկամների հետ հյուրընկալվում էր Ջաբա Իոսելիանուն…

Տայվանչիկը լավ էր հասկանում, որ իշխանությունների հետ համագործակցելը ոչ մի լավ բան չի խոստանում: Բայց տեսնենք, թե րւՏՊՍՈ-ն ինչպես կընթանա: Ջաբան խնդրեց մյուսներին` իրենց կարծիքը հայտնել: Սակայն ոչ ոք չէր ցանկանում խոսել: Ջաբան, Օթարին, մյուս վրացիները շատ էին ցանկանում, որ քաղաքական շրջաններին և իշխանություններին մերձենալու որոշում ընդունվեր: Բայց դրան առանձնապես դեմ էր Վասկա Բրիլյանտը: Ու հարցը առկախ մնաց: Չորս տարի հետո մի նոր րւՏՊՍՈ պիտի հավաքվեր…

Ամեն դեպքում ժամանակները փոխվում էին: Կրիմինալ աշխարհի նոր սերունդը նոր կանոններ էր խաղի մեջ մտցնում:


«Մինսկ» հյուրանոցի մոտկանգնած տաքսուց իջած 35-40 տարեկան հաղթանդամ երիտասարդը ցելոֆանե սովորական տոպրակը ձեռքին մտավ հյուրանոց: Նույնիսկ կեսօրին մոսկովյան սարսափելի ցուրտը չէր ջարդվում: Բայց երիտասարդը կարծես չէր զգում կտրող սառնությունը: Հերթապահից ճշտելով` 621-րդ համարում բնակվող Ռաֆայիլ Սողոմոնյանը տեղո՞ւմ է, նա ուշադիր ուսումնասիրեց հյուրանոցի սպասասրահը: Կասկածելի ոչինչ չկար: Սեղանիկների մոտ նստած միջինասիացու արտաքինով երկու տղամարդ համբերատարությամբ և հեզությամբ սպասում էին իրենց հաջողությանը: Հերթապահ ադմինիստրատորի մոտ փաստաթղթեր լրացնող միջին ռուսական տարածքից եկած ինչ-որ մեկը փորձում էր սիրաշահել երիտասարդ, գեղեցկատես աղջկան:

«Մայրաքաղաք եկած ինչ-որ ինժեներիկ է կամ սոցապբաժնի աշխատող, որը մայրաքաղաքում մնալու երկու երեք օրվա պաշտոնական գործուղումը ցանկանում է համատեղել հաճելիի հետ»,—մտածեց Սերգեյը: Եվ երբ հաղթանդամ երիտասարդը վեր բարձրացավ հենց աստիճաններով, ոչ թե օգտվեց վերելակից, ադմինիստրատորի մոտ կանգնած ինժեներիկը ռացիայով հաղորդեց. «Նրա մոտ ինչ-որ մեկը բարձրանում է»:

Ոչ Սերգեյը, ոչ էլ 621-րդ համարում բնակվող Ռաֆայիլ Սողոմոնյանն ու հարևան համարում գրանցված Ֆիքրեթ Մահեռամովը չէին կարող պատկերացնել, որ համարում «բզեզիկ»՝ «жучок» է տեղադրված և արդեն երկու օրձայնագրվում է ամեն մի խոսակցություն: Առավել ևս չէին պատկերացնի, որ հյուրանոցի դիմացի շենքից նկարահանվում էր 621-րդ համարի պատուհանը: Դա պարզ կդառնա մի քանի օր անց, երբ Ռուսաստանի Դաշնային ծառայության ФСБ տրամադրած տեսանյութը և ձայնագրությունը եթեր կգնան Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ОРТ «Մարդը և օրենքը» հաղորդման ժամանակ: Իսկ այժմ` 1992 թվականի դեկտեմբերի 23-իկեսօրին «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար էր բարձրանում Սվոյի մտերիմներից Սերգեյ Հարությունյանը, մարդ, ով հայտնի է «Կոմս» մականունով:

Հարկի հերթապահը թեյ էր խմում: Սերգեյը տեղեկացրեց, որ ցանկանում է տեսնել հորեղբորը՝ Ռաֆայիլ Սողոմոնյանին իդեպ, Ռաֆայիլ Սողոմոնյան անուն-ազգանունը Ռաֆայել Բաղդասարյանը վերջին տարիներին հաճախ էր օգտագործում և այդ անունով անձնագիր ուներ: Հերթապահ կինը ցույց տվեց համարի դուռը, թեև Սերգեյը բնավ հարկ չուներ այդ ծանուցմանը: Նա թալինցի Իշխանի հետ հաճախ էր գալիս այստեղ:

Իհարկե, բոլոր կարևոր հարցերը լուծվում էին հյուրանոցի պատերից դուրս, որևէ պատահական ռեստորանում: Սվո Ռաֆը և իր ընկերները զգուշանում էին, որ համարում կարող են «բզեզիկներ» լինել: Այնպես որ, լուրջ խոսակցությունները դրսում էին վարվում, ծրագրերը կազմվում էին այլ տեղերում: Իսկ հեռախոսային խոսակցությունները պայմանանշված էին: Ոչ ոք չէր կարող գլխի ընկնել, որ ինչ-որ մի կին կարող է զանգահարել և հանդիպում խնդրել մի տղամարդուց, որին բնավ չի տեսել: Խորհրդային ժամանակների հյուրանոցային ֆլիրտները կասկածելի լինել չէին կարող…

Իսկ ահա այս անգամ ոչ միայն Դաշնային ծառայությունը, այլև Ռուսաստանի բարձրագույն իշխանություններն անչափ շահագրգռված էին Սվո Ռաֆով՝ Ռաֆայել Բաղդասարյանով: Առավել ևս հետաքրքրված էր Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռուսլան Խասբուլատովը, որն իր հայրենակիցների՝ չեչենների գլխավոր հովանավորն էր` «պապան»: Վերջին ժամանակներս Սվո Ռաֆը խզել էր կապերը չեչենների հետ, որովհետև նրանք արդեն անկառավարելի էին դարձել Մոսկվայում: Նրանք կրիմինալ աշխարհի ոչ մի օրենք, ոչ մի ավանդույթ չէին հարգում: Թալանները, ավարառություններն ուղեկցվում էին դաժան սպանություններով: Կրիմինալ աշխարհի հին սերնդի մարդիկ փորձում էին ստեղծված քաոսը կարգավորել: Բայց քանի որ չեչենական զինված խմբավորումներին բացահայտորեն հովանավորում էր երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալը, նրանք առավել քան լկտիությամբ էին գործում:

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Դաշնային ծառայության աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը մինչև օրս էլ պարզված չէ¤ Խասբուլատովին տեղեկացրեց, որ Սվո Ռաֆը ինչ-որ զենքի է սպասում Գերմանիայից: Ռուսական հատուկ ծառայությունները գերմանացի գործընկերներին խնդրեցին հետևել իրենց երկիր մտած Ռաֆայել Բաղդասարյանին: Խնդիրը կատարվեց գերմանական ճշտապահությամբ: Սակայն ոչ մի արտառոց բան չնկատվեց Սողոմոնյանի ¥այսինքն՝ Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի, վարքագծում:

Նա միայն մեկ հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներից Գերմանիա հասած ինչ-որ աբբայի հետ: Այդ հանդիպման ժամանակ խոսք է եղել «Աստվածաշնչի» ինչ-որ հազվագյուտ հրատարակության մասին: Հետո կպարզվի, որ խոսքը միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների համար արտադրվող «Այգրամ» գնդացիր-ատրճանակի մասին է: Այս մասին իմացան միայն1992 թվականի դեկտեմբերի 23-ից հետո, երբ ձերբակալվեց, ապա «Լեֆերտովոյում» բանտարկվեց Ռաֆայել Բաղդասարյանը…

Այս ձերբակալության, ինչպես նաև Բաղդասարյանի մահվան մասին ռուսական մամուլը և հեռուստատեսությունը բազմաթիվ հրապարակումներ և հաղորդումներ պատրաստեցին, որոնց մեծ մասն անչափ կողմնակալ էր: Փոքր-ինչ անկողմնակալ էր Վադիմ Բելիխի «Կրիմինալ աշխարհում նա կարող էր ամեն ինչ» հոդվածը, որը տպագրվել է «Известия» թերթի 1993 թ. հունիսի 25-ի համարում: Կարդանք այս հրապարակումը.


Հանցագործ աշխարհում նա կարող էր ամեն ինչ:

«Հունիսի 23-ին ժամը 11-ն անց 10 րոպեին Մոսկվայի հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում գիտակցության չգալով` մահացավ 1930 թվականին ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նվիրյալներին նա ավելի շատ ծանոթ էր որպես «օրենքով գող»՝ Սվո մականունով: Տասնամյակներ շարունակ այս մարդու անունը սարսափեցնում էր Խորհրդային Միության, ապա նաև տրոհված հանրապետությունների հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: Սվոյին շատ լավ էին ճանաչում նաև Ինտերպոլում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների քրեական ոստիկանություններում: Ու թեև քննության տակ գտնվող կարգադիր այս մարդու տեղից-տեղ փոխադրությունները խիստ գաղտնի էին կատարվում՝ պետանվտանգության նախարարության «Լեֆերտովոյի» մեկուսարանից նրան հիվանդանոց տեղափոխեցին և վիրահատեցին ուրիշի անվան տակ¤, այնուամենայնիվ Սվոյի մահվանից երկու ժամ անց նրա համախոհներն ու զինակիցներն արդեն գիտեին, որ «կնքահայրն» այլևս չկա»…

Ի՞նչ կարող ես անել: Մոտակա օրերին Մոսկվայում սպասվում էր շքեղ ու բազմամարդ մի թաղում ևս:

Հանգուցյալի «ստեղծագործական ուղու» մասին հազիվ թե երբևէ վեպեր գրվեն: Բայց նա արդեն լեգենդ է համարվում ոչ միայն իր, «մասնագիտական» շրջապատում, այլև շատ ու շատ լայն շրջանակներում:

Փոքրիկ Ռաֆիկը, ի տարբերություն շատ հասակակիցների, դպրոց է գնացել ութ տարեկանից: Ժամանակակիցների վկայությամբ նա առանձնակի հետաքրքրություններ չուներ, սովորում էր միջակ: Սակայն առանձնանում էր շրջապատում բոլորի հետ լեզու գտնելու մեծ շնորհով: 11 տարեկանում նա կատարեց առաջին գողությունը: Վեցերորդ դասարանից ընդմիշտ թողեց դպրոցը:

1944-1984 թվականները նա բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ գողությունների, թալանի, այդ թվում նաև՝ միլիցիայի համազգեստով կատարված կողոպուտ, չարամիտ խուլիգանությունների, զենքի և թմրանյութերի ապօրինի պահման համար… Բաղդասարյանը դատապարտվել է 15 անգամ, պատժաժամկետները կրել է ամբողջությամբ, ինչպես ասում են՝ «զանգից զանգ»: Ազատազրկման ընդհանուր ստաժը 34 տարի է:

Ճամբարներում և բանտերում Սվոն մշտապես խախտել է բանտարգելության ռեժիմը, հրաժարվել է աշխատանքի դուրս գալ, հարձակվել է պաշտոնյա անձանց վրա և փորձեր արել փախուստի դիմելու, ճիշտ է՝ միշտ անհաջող: Ի դեպ, քննիչների համար Ռաֆայել Մկրտիչևիչը գլխացավանք է եղել: Իր երկարատև և բուռն կյանքի ընթացքում նա ոչ մի ցուցմունք չի տվել, ոչ մի անգամ որևէ արձանագրության տակ չիստորագրել:

1972 թվականին նա ստացել է «օրենքով գողի» կոչում:

Հանցագործ աշխարհում Սվոն սկսեց առավել լուրջ դերակատարություն ունենալ իր լավագույն ընկերներից և ժամանակի հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկի` Վալերիան Կուչուլորիայի (Պիսո մականունով) մահվանից հետո, 1988-ից:

Այդ ժամանակից սկսած նա էր փողերը հավաքում, վերցնում դրամաշնորհները, «հաշտարար դատավորի դեր կատարում հակամարտող կողմերի «հաշիվները մաքրելու» դեպքերում: Մեծ հաջողությամբ համակերպվեց տնտեսական նոր հարաբերություններին:

Սվոյին վերջին անգամ ձերբակալեցին 1992 թվականի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը օպերատիվ աշխատողներն անսպասելի ներխուժեցին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, ուր այդ ժամանակ գտնվում էին Բաղդասարյանը և նրա օգնական Ֆիքրեթ Մահեռամովը:

«Օրենքով գող» հայի և նրա ադրբեջանցի օգնականի մոտ հայտնաբերեցին մի տարօրինակ ինքնաձիգ զենք: Ինչպես պարզվեց հետագայում` դա հանրահայտ ինը միլիմետրանոց «Այգրամ» տեսակի խլացուցիչով ատրճանակ-գնդացիր էր (IGRAM mod 2000 VI & CO DF GROTIA NB 0184):

Սարսափելի այս մեքենան թողարկվում է անչափ սահմանափակ քանակով` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար և աշխարհի բոլոր կրիմինալ ներկայացուցիչների համար գերագույն երազանք է համարվում: Բացի այլևայլ արժանիքներից` «Այգրամն» ունի արտաքին պատենաշերտ, որի վրա մատնահետքերը չեն մնում…

Ազատության մեջ գտնվող նրա և համախոհների ամեն մի կապ բացառելու նպատակով գերեվարված «օրենքով գողին» արգելափակեցին Պետանվտանգության նախարարության Լեֆերտովոյի մեկուսարանում, երբ գողերին, անգամ քրեական աշխարհի հեղինակություններին պահում են Բուտիրյան բանտում…

Եթե ճշմարիտն ասենք, եթե առավել արդարամիտ լինենք` Սվոյի նկատմամբ հետապնդումն սկսվել էր ձմեռային այդ երեկոյից ավելի վաղ: Այս մասին հայտնի դարձավ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների հաղորդումներից: Նրանք դեռևս աշնանը Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատողներին տեղեկացրել էին, որ կրիմինալ աշխարհի հանրահայտ հեղինակություն Ռաֆիկ Բաղդասարյանն իրենց համբերությունը սպառել է՝ բազմիցս փորձելով ամերիկյան «վիզա» ձեռք բերել կեղծ փաստաթղթերի օգնությամբ:


Երկրային կյանքի ավարտը

«Օրենքով գողի» փաստաթղթերի գաղտնի ստուգումներից պարզվել էր, որ Բաղդասարյանն արտասահմանյան երեք անձնագիր ունի:

Առաջինը (21 N0531592) ձեռք էր բերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, 1992 թվականի մարտի 13-ին, «Դինամո» մարզընկերության միջոցով: Այդ անձնագրում ամեն ինչ՝ և անուն-ազգանունը և ծննդյան վայրը համապատասխանում էր իրականությանը: Փոխված էր միայն ծննդյան թվականը: Այս աննշան մանրամասնը անձնագրի տիրոջն օգնելու էր անվտանգ մնալ, եթե նրա տվյալներն ստուգվեին անգամ Ռուսաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական կենտրոնում: Այս դեպքում չէր հաջողվի ապացուցել, որ Ռաֆայել Բաղդասարյանը դատված է եղել, այն էլ՝ 15 անգամ: Այս անձնագրով Սվոն «գերատեսչական» գործերով հանգիստ խղճով կարող էր մեկնել Բելգիա, Նիդեռլանդներ և վերջապես ԳՖՀ: Այս անձնագրով նա ուզում էր մեկնել նաև Միացյալ Նահանգներ: Ինչպես ռուսական իրավապահներին հաղորդեցին ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները` անձնագիրը դեսպանատուն էր բերել նրա օգնական Մահեռամովը և մերժում ստացել: Ամերիկացիները չէին ցանկացել իրենց երկիր թողնել պարոն Բաղդասարյանին, որի «ծննդյան ժամանակը չի նշված և այս հանգամանքը կասկած է հարուցում»:

Առայժմ հանելուկ է մնում, թե ժամանակին ինչու նույն կերպ չէին վարվել գերմանացիները, ովքեր շատ լավ գիտեին, թե ով է գալիս իրենց մոտ: Թեև մի տեղեկության համաձայն այն ամբողջ ժամանակ, երբ Սվոն գտնվում էր Ֆեդերատիվ Գերմանիայում, նրան ուշադիր, անչափ ուշադիր հետևել են: Ամրագրել են նրա ամեն մի քայլը, ամեն մի հանդիպումը: Իսկ նա, ասում են` ընդհանուր գործեր է ունեցել. ԽՍՀՄ նախկին քաղաքացի Օսիկ Մանդելբաումի և նույնպես «գերմանացի դարձած» իր նախկին գործընկերոջ՝ Գարի Ջիբուի միջոցով պայմանավորվել էր «Այգրամը» ձեռք բերելու մասին: Սակայն Գարին այս մասին, այլևս ոչինչ ասել չի կարող. 1992 թվականի դեկտեմբերին նրան սպանված գտան Բեռլինի իր բնակարանում:
«Օրենքով գողին» ամերիկյան դեսպանատան աստիճանավորների մերժումը չվախեցրեց: Ռուսաստանի մշակույթի նախարարությունում աշխատող իր բարեկամների միջոցով նա ձեռք բերեց արտասահմանյան ևս երկուանձնագիր: Մեկը (21 N 0734273) տրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին՝ «ՄԱԳ» ֆիրմայի փոխտնօրեն Ռաֆայիլ Սողոմոնյանին, իբր նա Լեհաստանի հանրապետության շաշկու ֆեդերացիայի խնդրանքով ժամանելու է այդ երկիր: Մյուսը (21 N 0730787) տրվել է սեպտեմբերի 16-ին` արտիստ Ռաֆայիլ Ալեքսանյանի անունով:

Սողոմոնյանի անձնագրով ամերիկյան դեսպանատուն էր գնացել ոմն Տ. Ասլանլի (Ասլանով), ով ներկայացել էր որպես արտասահմանյան հայրենակիցների հետ Ադրբեջանի մշակութային կապերի «Վաթան» ընկերության մոսկովյան ներկայացուցիչ: Ի դեպ, ականատեսները վկայում են, որ ինքը՝ Ասլանլին էլ երեք անձնագիր ուներ՝ համընդհանուր քաղաքացիության խորհրդային, արտասահմանյան ծառայողական կապույտ և դիվանագիտական կանաչ գույնի: Բայց այս ամենը չօգնեց նրան իր «հայրենակից» Բաղդասարյան-Սողոմոնյանի համար վիզա ձեռք բերելուգործում: Իսկ ահա Բաղդասարյան-Ալեքսանյանը լավ ընկերախումբ մտավ…

Մեկ ամիս առաջ՝ 1993 թվականի մայիսի 28-ին նույն«Известия» թերթում (N 99) տպագրվել էր Վադիմ Բելիխի«Սպանության անատոմիա» վերնագրով հոդվածը, որում խոսվում էր այն մասին, թե նշանառուի գնդակն ինչպես սպանեց Գլոբուս մականունով «օրենքով գող» Վալերի Դլուգաչին, իսկ մի քանի օր անց ինչպես սպանեցին նրա ամենամոտ զինակցին՝ Ռեմբո մականունով ԱնատոլիՍեմյոնովին: Այժմ այդ օպերացիայի կազմակերպման համար կասկածվում են «օրենքով գող» Պետրիկը (Ալեքսեյ Պետրովը) և նրա հավատարիմ համհարզ Միխայիլ Ռադկոն:

Գլոբուսն «օրենքով գողի» աստիճան ստանալով` կարճ ժամանակ անց սկսում է ավելին ցանկանալ, քան իրեն հասնում էր: Պետրիկի ազդեցության ոլորտների նկատմամբ ոտնձգություններ էր անում, փորձ էր անում նեղել նրան: Առավել հզորներն այս ամենը նկատում էին: Եվ բնական էր, որ «сходка» պիտի հրավիրվեր: Յապոնչիկն ու Սվոն նրան հրավեր ուղարկեցին՝ «Եղբայր, արի…»: Բոլորին զարմացնելով` «եղբայրը» հրավերը մերժեց: Այս դեպքում միայն սեփական անձի գերակայության խնդիր չէր: «Շմիդիորդիների» հանրահայտ իրավիճակն էր ստեղծվել: Եվ եթե Գլոբուսը հրաժարվեց մասնակցել «сходка»-ին, ապա միայնայն պատճառով, որ լավ գիտեր. իրեն շատ բանից էին զրկելու:

Գլոբուսի և Ռեմբոյի սպանությունների համար Սվո Ռաֆը բնավ կասկածի տակ չի եղել: Բայց ինչպես պարզվեց` մի քանի ամիս առաջ նա ուզում էր ԱՄՆ մեկնել հենց Պետրիկի և Միշա Ռադկոյի հետ: Ինչո՞ւ: Ենթադրվում է, որ հանդիպում էր լինելու «խորհրդային կրիմինալի պապ» Վյաչեսլավ Սեմյոնովիչ Իվանկովի` Յապոնչիկի հետ: Նա բավականին ամուր է տեղավորվել Ամերիկայում: Ինչպես հավաստում են մոտիկ մարդիկ` աշխատում է տեղի մաֆիայի հետ սերտ համագործակցած և իր մասնաբաժինն ունի խաղաբիզնեսում:

Եռյակին հրավերն ուղարկեց ոմն Ալեքս Վարշավսկի (ծնվել է Ռիգայում, 1993-ին արդեն Բրուքլինի բնակիչ էր և Նյու-Յորքում վարորդ էր աշխատում): Վիզաները փորձեցին ձևակերպել «Էլիս Լակ» ֆիրմայի միջոցով: ԱՄՆ մեկնելու թույլտվության գրությունում Ալեքսանյանը (Բաղդասարյանը) նշված էր որպես «Էլիս Լակի» ավագ ինժեներ, Պետրովը՝ մենեջեր, իսկ «զինվորիկ» Միշա Ռադկոն՝ որպես առաջատար մասնագետ (սա, ի դեպ, համապատասխանում էրիրականությանը, եթե հաշվի առնենք, որ Ռադկոն իսկապես առաջատար, հմուտ… վարձու մարդասպան էր՝ քիլլեր): Փաստաթղթերը, կարելի է ասել, գերազանց էին սարքված: Բայց դա էլ չօգնեց: Միացյալ Նահանգները հրաժարվեցին ընդունել նախնական կապիտալի կուտակման երկրի ներկայացուցիչներին:

Ամերիկացիներին, այնուամենայնիվ, հնարավոր է հիմարացնել: Ռաֆայել Բաղդասարյանի«աջ թև» Ֆիքրեթ Մահեռամովին, ով երեք անգամ դատապարտվել էր ազատազրկման, երկու ամիս առանց ան հանգստության հաջողվեց «жучок» Ամերիկայում: Նա ԱՄՆ էր հասել Ախադովի անձնագրով (21 N 0406213, տրված 28.12.1991թ.): Ուներ արտասահմանյան ևս մեկ անձնագիր, այս անգամ իր անուն-ազգանունով, բնականաբար փոփոխված ծննդյան տարեթվով ու ծննդավայրով (21 N0576186, տրված06.07.1992թ.): Ֆիքրեթի մոտ հայտնաբերվեց նաև միջազգային կարգի վարորդական իրավունք (ABT N210727, տրված25.06.1992թ.), որը նա՝ Բաքու քաղաքի բնակիչը, ստացել էր Մոսկվայում: Սա, իհարկե, նորմալ կարելի է համարել մի մարդու համար, ով… դատաբժշկական հանձնաժողովի կողմից երեք անգամ ճանաչվել է որպես մտավոր անլիարժեք անձնավորություն…


«Կնքահոր» վերջին օրերը

Չկարողանալով Նյու Յորք ընկնել` Բաղդասարյանը շարունակում էր ապրել «Մինսկ» հյուրանոցում, զբաղվել սովորական առօրյայով: «Խիստ գաղտնի և վստահելի աղբյուրները» (իսկ դրանք ոչ այլ ինչ էին, քան հյուրանոցային համարում տեղադրված «բզեզիկները» «жучок»-ները)՝ հաղորդում են, որ դեկտեմբերի 21-ին հեռախոսազանգ եղավ Գերմանիայից՝ սպասեք ծանրոցին: 23-ին Մահեռամովը հանդիպեց հարկավոր մարդուն, նրանից վերցրեց «Այգրամը»և բերեց հյուրանոց:

Այդ ամբողջ օրը Սվոն անհանգիստ վիճակում էր: Մեկ նա զբաղված էր ավտոմեքենաների (երկուսն էին՝ «Մերսեդեսը» և «Վոլգա-ԳԱԶ-31»-ը) մեջ փորփրելով, մեկ լսում էր Գլոբուսի մասին այն պատմությունը, թե ինչպես էր վերջինս ցանկանում ծանոթանալ Յապոնչիկի հետ, ինչպես էր անվերջ զանգահարում Ամերիկա: Հանկարծ, չգիտես ինչու, ինքը` Սվո Ռաֆը, սկսեց պատմել 1950 թվականի բանտային խռովության մասին, թե ինչպես հսկիչը փորձում էր իրեն բանտախուց մտցնել: Ի՞նչ է, նա որևէ վատ բա՞ն էր նախազգում… Իսկ քիչ անց հայտնվեցին զավթման խմբի աշխատակիցները… Ձերբակալություն, Լեֆորտովո…

Հունիսի 13-ին Մոսկվա ժամանեցին գերմանացի ոստիկանները: Բայց նրանց չհաջողվեց Բաղդասարյանին հարցաքննել. հունիսի18-ին արյունահոսություն սկսվեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց և անմիջապես վիրահատեցին: Հունիսի 19-ին գերմանացիները մեկնեցին՝ առանց Ռաֆայել Բաղդասարյանին հարցաքննելու: 23-ին, ժամը 11-ն անց 10 րոպեին նա հավերժ փակեց աչքերը, այդպես էլ ոչ մեկին ոչինչ չասելով…

Վերջին օրեր, վերջին ցավ ու հիշողության սկիզբ

«Урарту» թերթը 1993 թ. տպագրել է «Сво среди чужих, чужой среди своих» («Սվոն օտարների մեջ, օտարը` յուրայինների մեջ») նյութը, որում տեղեկություններ են հաղորդվում Ռաֆայել Բաղդասարյանի վերջին օրերի, ինչպես նաև Երևանում նրա հուղարկավորության մասին: Ահա թե այդ օրերի մասին ինչ է վերհիշում Ռաֆայելի քույրը` Ալլա Բաղդասարյանը և ինչպեսէ ներկայացնում այդ օրերի իրադարձությունները. «Հունիսի 23-ին Ռաֆիկը պետք է ազատվեր քննչական մեկուսարանից, որովհետև նրան ոչ մի կերպ չէին կարողացել մեղադրանք առաջադրել: Մի քանի օր առաջ ես Մոսկվա մեկնեցի, որպեսզի նրան դիմավորեի և տուն ուղեկցեի: Ամսի 20-ին մենք` հարազատներս, պետք է սննդամթերք փոխանցեինք նրան, բայց չընդունեցին, պատճառաբանելով, որ այդ նույն օրը նրա մոտ «նստեցրել են երկու հոգու»: Հետո հայտնիդարձավ, որ այդ օրը եղբայրս արդեն հիվանդանոցում է եղել: Իրավիճակի անբնականությունն այնքան ակնհայտ էր, որ ակամայից քմծիծաղ էր առաջացնում: Ես զրուցել եմ եղբորս մտերիմների, ինչպես նաև պետանվտանգության մի քանի աշխատակիցների հետ, որոնք բոլորն էլ ժխտում են մամուլում հայտնված` նրա խցակցի մասին վարկածը, որն իբր Ռաֆիկից պահանջել է խցի մաքրությանը մասնակցել: Բացի դա, այդ մարդն այն անձը չէր, որ նրանից պահանջեր, առավել ևս ծեծեր, նա ընդհանրապես չէր համարձակվի բարձրաձայն խոսել «օրենքով գողերից» մեկի, առավել ևս նրա պարագլխի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ միլիցիայության և պետանվտանգության մարմինների հորինվածքը հաստատում է այն կոպիտ խախտումները, որոնք նրանք թույլ են տվել: Ըստ օրենքի` քննչական մեկուսարանում նստածը հանցագործ չէ և նրա մոտ մեկ կամ մեկից ավելի մարդ տեղավորելն արգելվում է: Մենք Ռաֆիկին սկսեցինք փնտրել Լեֆորտովոն սպասարկող երեք հիվանդանոցների այցելուների մեջ: Պարզվեց, որ նա 20-րդում է: Մեր նախապատրաստած դեղորայքն ու արյունը չվերցրին: Անձնակազմը երկար ժամանակ ժխտում էր նրա այդտեղ գտնվելը` Ռաֆիկին ներկայացնելով որպես Աշոտ Բալայան: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել այդ Աշոտ Բալայանին, և նրա առաջին իսկ խոսքերից` «կրծքավանդակին արծիվ է դաջված», հասկացանք, որ այդ մարդը հենց Ռաֆիկն է: Հինգ րոպե անց ներսից եկած բժիշկը հայտնեց «Աշոտ Բալայանի» մահվան մասին: Հնարովի այդ անվամբ էլ դիակառքին ամրացված հաշվեպիտակով նրան տարան դիահերձարան»:

Ռաֆայելի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հաղորդում է, որ Մոսկվայում դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա մարմինը քրքրել էին` հանելով այն ամենը, ինչ կարողացել էին: Տիկին Նելլիի կարծիքով դա նրանց պետք էր հետքերը թաքցնելու համար, որպեսզի Երևանում կատարվելիք կրկնակի փորձաքննությունը չպարզեր նրա մահվան իսկական պատճառը:

Ռաֆայել Բաղդասարյանի հարազատները մինչև օրս էլ համոզված են, որ նրան սպանել են Լեֆորտովոյի վերահսկողության տակ գտնվող թիվ 20 հիվանդանոցում, թեև բժշկական պաշտոնական արձանագրություններում նշված էներքին արյունահոսության մասին…

1993 թ. հունիսի 25-27-ը Երևան քաղաքն անընդհատ հոսանքումներ: Այդ ժամանակների համար դա անսովոր մի բան էր, որովհետև տնտեսական դժվարությունների և շրջափակման պատճառով Հայաստանի մայրաքաղաքին միայն մեկ, առավելագույնը երկու ժամով էր հոսանք մատակարարվում: Իսկ այսպիսի «շռայլություն» ստեղծել էին Ռաֆայել Բաղդասարյանի գործընկերները, հատկապես` ադրբեջանցիները: Պատերազմող երկրների միջև հաղորդակցություն չկար: Սակայն կրիմինալ աշխարհը երկրներ ու ազգեր չի ճանաչում, բոլոր փակ սահմանները ցանկության դեպքում բացվում են: Եվ Բաքվից Երևան հասցված մազութով (ասում են, չգիտենք` ճի՞շտ է, թե ոչ`գնացքի երեք կառաշար է եղել) աշխատեցվում էր Երևանի ջերմաէլեկտրակայանը:

Հուղարկավորության թափորը Նորքի բարձունքի նրա տնից անցավ Մյասնիկյան պողոտայով, Նալբանդյան փողոցով և կանգ առավ Ալավերդյան փողոցի (այժմ` Հանրապետության) թիվ 82 հասցեում գտնվող բնակելի շենքի բակում: Այստեղ Ռաֆայել Բաղդասարյանն ապրել էր իր ընտանիքի հետ, իսկ Նորքի բարձունքում կառուցած տանը նա միայն մեկ գիշեր, լոկ մի գիշեր է եղել:

Այժմ երբ վերհիշում եմ այդ օրերը, երբ կրկին ու կրկին դիտում եմ հուղարկավորության ողջ ընթացքը պատկերող տեսաերիզները, նորից ցավ եմ ապրում այս հանրահայտ մարդու մահվան համար:

ԱՄՆ-ում գտնվող Վյաչեսլավ Իվանկովը` Յապոնչիկը, որին համարում են Խորհրդային Միության կրիմինալ աշխարհի «կնքահայրը», իմանալով Ռաֆայել Բաղդասարյանի մահվան (իսկ ավելի ճիշտ չի՞ լինի ասել` սպանության) մասին, ցավով ասել է. «Ես կորցրի եղբորս»: Այսպես կարող էին ասել այս աշխարհի նաև ուրիշ հեղինակություններ, ովքեր նրան ճանաչելու և նրա աջակցությունից օգտվելու բախտն էին ունեցել: Ռաֆայել Բաղդասարյանի մասին գիրքը գրելու ժամանակ, արդեն 4 տարի, ես շատ ու շատ մարդկանց եմ հանդիպել` երաժիշտներ, գրողներ, մարզիկներ, արհեստավորներ, ճանաչված ու սովորական մարդիկ: Նրանցից ամեն մեկն ինչ-որ բան է ցանկացել ավելացնել իմ իմացածին:


Փոքրիկ մի ուրվագիծը, փոքրիկ հիշողությունը երբեմն ամբողջ պատմության կծիկը բացելու առիթ է տվել: Եվ այժմ, երբ արդեն երեք գիրք եմ հրատարակել Ռաֆայել Բաղդասարյանի մասին, նորից վերադառնում եմ այս առասպելական մարդու կենսագրությանը, որովհետև նոր մարդիկ են գտնվում` նոր հիշողություններով, նոր նյութեր են գտնվում` սփռված այս կամ այն գրքում, տասնյակ, հարյուրավոր լրագրային հրապարակումներ են աչքիդ առաջ հայտնվում:
































Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 09.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.07.17)
Դիտումներ: 2982 | Տեգեր: առեղծվածային, Գալոյանի, լուսանկարներ, գրքից), ԲԱՑԱՌԻԿ, (Հատված, Ռաֆը., Սերգեյ, Սվո | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...