/Հետաքրքիր - Արարատի մարզում ազատել են գերության մեջ գտնվող արջի News.am" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Արարատի մարզում ազատել են գերության մեջ գտնվող արջի
 


 


   News.am

Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում այսօր՝ մարտի 2-ին, ազատել են գերության մեջ գտնվող արջի: NEWS.am-ի հետ զրույցում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) արտաքին կապերի համակարգող Վահագն Թեւոսյանը հայտնեց, որ արջը պահվում էր մասնավոր տարածքում՝ առանց համապատասխան փաստաթղթավորման, ստանդարտներին ոչ համապատասխան պայմաններում:

«Սկզբում որոշակի դիմադրության հանդիպեցինք, սակայն, նաեւ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ վերջում եկանք համաձայնության, եւ արջը տեղափոխվեց Ուրցաձոր: Ցավալի է ուղղակի, որ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչ են իրենք անում: Սա 11-րդ արջն է, որին փրկել ենք ապօրինի գերությունից»,- ասաց Վահագն Թեւոսյանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: News.am
Դիտումներ: 389 | Տեգեր: Արջի, մեջ, ազատել, մարզում, գտնվող, Արարատի, Են, գերության | - Վարկանիշ -: 0.0/0