RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

«Առաքելական Հայաստան». «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձն «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը» (տեսանյութ)
 


 


   

«Ռոսիա Կուլտուրա» («Россия Культура») հեռուստաալիքով հեռարձակվել է «Ոտքով…» հաղորդման նոր մասը՝ նվիրված «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»՝ Հայաստանին:

Հեղինակ-վարող Միխայիլ Ժեբրակն «Առաքելական Հայաստան» խորագրով անդրադարձը սկսել է Մոսկվայում գտնվող Փրկչի տաճարից, որտեղ ի նշան հայ-ռուսական դարավոր սերտ հարաբերությունների կանգնեցված է հայկական խաչքար:

Այնուհետև նկարահանող խումբը հայտնվում է համայն հայության հոգևոր կենտրոն համարվող Էջմիածնում: Դրան հաջորդում է հնագույն տաճարների, նորակառույց եկեղեցիների, հազարամյա հուշարձանների, ինչպես նաև հազարավոր անգին ձեռագրերի ու մատյանների պահոց Մատենադարանի ուշագրավ ուսումնասիրությունը:

Ընդհանուր առմամբ, հաղորդումը տևել է կես ժամ և ավարտվել հաղորդավարի հետևյալ խոսքով՝ «Հավատի նկատմամբ հավատարմությունն ու հայրենիքի նվիրվածությունը պահպանեցին Հայաստանը»:

Հիշեցնենք, որ Ժեբրակը նույն հաղորդման նախորդ մասերից մեկը նվիրել էր տուֆակերտ Երևանին ու պատմել մեր մայրաքաղաքի հնագույն պատմության, զարմանալի ճարտարապետության, թանգարանների, ինչպես նաև քաղաքի՝ աշխարհին տված տաղանդավոր մարդկանց մասին:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.02.18)
Դիտումներ: 159 | Տեգեր: պետությանը», քրիստոնյա, առաջին, «Առաքելական, «աշխարհում, անդրադարձն, Հայաստան»., հեռուստաալիքի, (տեսանյութ), «Ռոսիա» | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |