Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Արաբական հարսանիք` իր բոլոր խորհրդավորություններով
 
 


   

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արևելքը նուրբ գործ է»: Կրոնը և ավանդույթները այստեղ թելադրում են կյանքի կանոնները, այդ թվում՝ հարսանեկան կանոնները: Ամուսնությունը յուրաքանչյուր ճշմարիտ մահմեդակի համար պարտադիր է: Սովորաբար, երբ երիտարսարդ տղաներին ինչ-որ աղջիկ է դուր գալիս, նրանք այդ մասին հայտնում են իրենց մորը, ով իր հերթին տեղյակ է պահում աղջկա ընտանիքին: Դրանից հետո մի քանի անգամ այցելում է այդ աղջկա տուն` հասկանալու համապատախան են նրանք իրար, թե ոչ: Այդ ամենի մասին նա պարտադիր տեղեկացնում է իր ամուսնուն, և եթե նա այցելում է այդ աղջկա տուն, դա նշանակում է, որ տրվել է ամուսնության օրհնությունը:

Սովորաբար արաբները ամուսնանում են փետրվար ամսին, երբ ավարտվում է Ռամադանը: Նրանք հարսանեկան բոլոր մանրուքներին մեծ ուշադրություն են դարձնում: Օրինակ հրավիրատոմսերը ոչ միայն տեղի և ժամանակի մասին են պատմում, այլ, քանի որ այն համարում են ընտանիքի խորհրդանիշ, այն կարող է թանկարժեք որևէ զարդ լինել` կցված հրավերի տեքստով, որտեղ գրված կլինի նաև ինչ տեսքով ներկայանալ և ինչ կրել: Նրանք հրավիրում են իրենց բոլոր ծանոթներին, բարեկամներին` անկախ նրանց սոցիալական դիրքից:

Ճոխությունը, շքեղությունը և գեղեցկությունը` արաբական հարսանիքի մշտական ուղեկիցներն են: Հարսանիքի առաջին օրը, այսպես ասած, փորձն է, որտեղ հյուրասիրում են քաղցրավենիք և հյուրերին զվարճացնում են պարերով: Այնուհետև տեղի է ունենում երկու արարողություն` մեկը տղամարդկանց, մյուսը` կանանց համար: Արաբները կարծում են, որ այդպիսի արարողության համար խնայել չի կարելի: Տղամարդկանց խնջույքին կարող ներկա գտնվել ցանկացած մարդ, սակայն կանանց խնջույքին ամեն մարդ չի, որ հայտնվում է: Շարիաթի կանոնները արգելում են ցանկացած տղամարդու մուտք` անգամ փեսայի:

Ի դեպ,  հարեմ բառը առաջացել է «հարամ» բառից, նշանակում է չի կարելի:

Որպես «աղջկական տոն» (девичник) կարելի է համարել հարսանիքի նախորդ օրը կազմակերպվող խնջույքը, երբ կանայք գալիս են հարսի տուն, նկարիչը խնայով հարսի մատներին նախշազարդումներ է անում: Այս ամենը ուղեկցվում է սնունդի, խմիչքների մատուցմամբ և պարերով:

Հարսնացուի զգեստը կարում են հատուկ պատվերով` ընդորում երեկոյի ընթացքում հարսը կարող է մի քանի անգամ փոխել զգեստը: Զգեստներից մեկը պետք է լինի ավանդական հարսի զգեստի գույնի` կանաչ:

Խնջույքի սեղաններին պարտադիր պետք է լինեն դելիկատեսներ, մրգեր, քաղցրավենիք, ընդեղեն և մի շարք ոչ ալկոհոլային խմիչքներ:

Արաբական հարսանիքը լայնածավալ իրադարձություն, որը իր ծավալներով չի զիջում կարնավալներին:




Հարսանիք բլոգ



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 1875 | Տեգեր: խորհրդավորություններով, հարսանիք, բոլոր, իր, Արաբական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...