Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Արևելքի ոսկին. ովքեր են աշխարհի ամենահարուստ շեյխերը
 
 


   Big Picture

Սովորաբար, «շեյխ» բառը մտազուգորդվում է արևելյան ցոփ ու շվայտ կյանքի, անպատմելի հարստությունների, գեղեցկուհիներով լի հարեմների ու մեղրի պես քաղցր վայելքների հետ: Այլ կերպ ասած՝ մարդկանց պատկերացումով շեյխերն ապրում են հնագույն ավանդույթները, հարստությունը, գեղեցկությունն ու առաջադեմ տեխնոլոգիաներն ընդգրկող հեքիաթային կյանքով:

Big Picture կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է աշխարհի ամենահարուստ շեյխերին՝ բացահայտելով նրանց ինքնությունը, եկամտի աղբյուրներն ու հետաքրքրությունները:


Շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայան, 18 մլրդ դոլար

Հետաքրքրական է, որ շեյխ Խալիֆայի ընտանիքի ամբողջ կարողությունը գնահատվել է 150 մլրդ դոլար, մինչդեռ նրա համակարգած ներդրումային հիմնադրամի կապիտալիզացիան գերազանցում է 875 մլրդ դոլարը:

Ալ Նահայանն Աբու Դաբիի էմիրն է ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահը: Նա երկրի ղեկավարի պաշտոնում է ընտրվել 13 տարի առաջ:

Նշվում է, որ շեյխը հայրենի երկրում շատ հարգված է. նրա պատվին է անվանակոչվել աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան:


Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մաքտում, 18 մլրդ դոլար

Դուբայի էմիրության 34-ամյա թագաժառանգը՝ շեյխ Համդանը, մեծահարուստ լինելուց զատ նաև հայտնի բարեգործ է, էքստերմալ մարզաձևերի մեծ սիրահար, հմուտ ձիարշավորդ ու նախանձելի փեսացու:


Շեյխ Մուհամեդ Հուսեյն Ալի ալ Ամուդի, 4.1 մլրդ դոլար

Նա շեյխի կոչումը ստացել է ոչ թե ժառանգաբար, այլ իր հարստության ու նվաճումների շնորհիվ: Նա Սաուդյան Արաբիայի 2-րդ ամենահարուստ բնակիչն է, որը ծնվել ու մեծացել է Եթովպիայում:

Ալի ալ Ամուդիի բիզնեսը հիմնված է նավթարդյունաբերության, միրգ-բանջարեղենի աճեցման, սուրճի ու թեյի մատակարարման վրա: Բացի այդ, նա ունի հյուրանոցային ցանցեր, հիվանդանոցներ, ներդրումներ է անում ոչ միայն աֆրիկյան, այլև եվրոպական պետություններում:


Շեյխ Մանսուր բին Զայեդ ալ Նահայան, 4.9 մլրդ դոլար

Քառասունվեցամյա շեյխ Մանսուրն Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքի անդամ է՝ նախագահի՝ շեյխ Խալիֆայի խորթ եղբայրը: Նա զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնն ու միևնույն ժամանակ ղեկավարում Աբու Դաբիի Միջազգային նավթային ներդրումային ընկերությունը:

Շեյխն առանձնակի սեր է տածում սպորտի հանդեպ: Նա լեգենդար «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:


Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մաքտում, 4.5 մլրդ դոլար

Նա այն մարդն է, որն իր առջև նպատակ էր դրել ԱՄԷ-ն վերածել ներդրումային, հասարակական, մշակութային դրախտի ու հաջողել է այդ գործում:

Շեյխ Մուհամեդին են պատկանում Emirates ավիաընկերությունը, Jumeirah Group զբոսաշրջային հոլդինգն ու շատ այլ ընկերություններ: Բացի այդ, նա հանրահայտ Բուրջ Խալիֆա հյուրանոցը կառուցելու նախաձեռնողն է:
 
Բիզնեսից զատ՝ նա զբաղվում է ձիարշավով, խոշոր խաղադրույքներ է անում և ունի աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը՝ «Դուբայ»-ը:











Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 09.07.17 | Հեղինակ: Big Picture

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.07.17) | Հեղինակ: Big Picture
Դիտումներ: 1228 | Տեգեր: շեյխերը, Են, Ամենահարուստ, ոսկին., Արևելքի, ովքեր, ԱՇԽԱՐՀԻ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...