Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ապշեցուցիչ փաստեր Աստվածաշնչի մասին, որոնք հայտնի են շատ քչերին (լուսանկարներ)
 
 
Загрузка...



 

Աստվածաշունչը համարվում է աշխարհի ամենահին, ամենա ոչ միանշանակ, ամենաշատ հրատարակվող գրքերից մեկը: Գոյություն ունեն բազում հետաքրքիր փաստեր, որոնք կապված են դրա հետ: Ներկայացնում ենք այդ փաստերից միայն մի փոքր մասը, բայց դրանցից յուրաքանչյուրն արժե, որպեսզի ամեն մարդ իմանա դրանց մասին:
 

1. Աստվածաշնչում հիշատակվում են միաեղջյուրները

Աստվածաշնչում հիշատակվել են միաեղջյուրները: Իրականում, Սուրբ գրքում այդ միֆական արարածները հիշատակվում են 5 անգամ: Դրանց նկարագրում են՝ որպես կենդանիներ, որոնք հիշեցնում են ճակատի հատվածում մեծ եղջյուր ունեցող ձիու: 
 


 

2. Աստվածաշունչը տակն են դրել…

Երբ 14-ամյա Ջորջ Սթինիին դատապարտեցին մահապատժի` էլեկտրական աթոռի միջոցով, նա այնքան փոքր էր, որ գլուխը չէր հասնում հոսանք անցկացնող սաղավարտին: Տղայի տակ Աստվածաշունչ դրեցին: Ջորջի մահապատժից 70 տարի հետո նրա արդարացրին: 
 


 

3. «616»

«666» թիվը համարվում է «գազանի» թիվը: Այնուամենայնիվ, ըստ Աստվածաշնչի, այդ թիվն իրականում «616» է: Ուղղակի, «666»-ը համարեցին ավելի չարագուշակ: 
 


4. Աստվածաշնչային թվաբանություն

Եթե Աստվածաշնչի բառերի քանակը բաժանեք դրա բանաստեղծությունների թվի վրա, կստանաք «666» թիվը: 
 


5. «Մի վախեցիր»

Աստվածաշնչում «Մի վախեցիր» արտահայտությունը կրկնվում է 81 անգամ: Հոգեբանները պնդում են, որ եթե ինչ-որ մեկին անընդհատ կրկնեն, որ պետք չէ վախենալ, մարդը սկսում է ենթագիտակցաբար զգուշանալ դրանից: 
 

 

6. Մխիթարություն կրոնասեր մարդկանց համար

Համաձայն «Kindle»-ի տվյալների, Աստվածաշնչի ամենահանրաճանաչ հատվածը հանդիսանում է այն, որում ասվում է, թե ինչպես պայքարել տագնապի դեմ: Ակնհայտորեն դա հանդիսանում է մխիթարություն կրոնասեր մարդկանց համար: 

7. Ծննդյան օր

Եհովայի վկաները ծննդյան օրերը չեն նշում, քանի որ Աստվածաշնչում նկարագրված 2 ծննդյան օրերի տոնակատարություններն էլ ավարտվել են սպանությամբ:

8. Համասեռամոլ անբարոյականություն

Հիսուսն Աստվածաշնչում երբեք չի խոսել համասեռամոլության մասին: Բայց, ինչպես բոլորը գիտեն, նա նախատել է սեռական անբարոյականության բոլոր տեսակները: 

9. Երեք գուշակ (волхвы)` երեք նվեր…

Աստվածաշնչում ոչ մի տեղ չի խոսվում երեք գուշակների և երեք նվերների մասին: Կոնկրետ քանակ չի նշվում: 

10. 5 միլիարդ

Աստվածաշունչը հանդիսանում է ամենաշատ հրատարակվող և վաճառվող տպագիր գիրքն աշխարհում: 1815թ.-ից մինչև 1975թ. ընկած ժամանակահատվածում տպագրվել է Աստվածաշնչի 2.5 մլրդ օրինակ: Ավելի ուշ կատարված հաշվարկներով՝ այդ թիվը հասնում է 5 միլիարդի:

11. Գուտենբերգի Աստվածաշունչ

Գուտենբերգի Աստվածաշունչն ընդգրկված է «Համաշխարհային գրադարանի»` բոլոր ժամանակների լավագույն 100 գրքերի մեջ:
 
12. 40 մարդ

Աստվածաշունչը գրվել է մ.թ.ա. 1500թ.-ից մինչև մ.թ. 100թ.-ը: 1600 տարվա ընթացքում Սուրբ Գիրքը գրելու գործին մասնակցել է մոտ 40 մարդ: 

13. Բացարձակ տեքստ

Սուրբ Գիրքը երբեք չի հակասում ինքն իրեն: Որոշ մարդիկ պնդում էին, որ գտել են հակասություններ, բայց դրանք միայն արտահայտություններ էին, որոնք «պոկված էին» կոնտեքստից: 

14. 1200 լեզու

Աստվածաշունը թարգմանված է եղել աշխարհի ժողովուրդների ավելի քան 1200 լեզուներով: Ոչ մի այլ գիրք չի կարող նույնիսկ մոտենալ այս արդյունքին: 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 18373 | Տեգեր: իմաստություն, Ընթերցարան, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...