Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ամենավտանգավոր մասնագիտությունների տասնյակը
 

 


   blognews.am

 

Որո՞նք են աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունները: Իհարկե, ինչքան մարդկությունը զարգանում է, այնքան էլ այս ցուցակն է զարգանում և համալրվում նոր մասնագիտություններով, բայց փորձել ենք լինել օբյեկտիվ ու դասակարգել գումար վաստակելու ամենավտանգավոր ձևերը: Եթե բաց ենք թողել ձեր մասնագիտությունն, իսկ դուք գտնում եք, որ այն պիտի ընդգրկվեր այս ցուցակում, հայցում ենք ձեր ներողամտությունը:

9. Թիկնապահ

Եթե ձեզ վճարում են նախագահի, ռոք աստղի կամ օլիգարխի պաշտպանը լինելու համար, ապա դուք գիտեք, որ ամեն անգամ տնից դուրս գալիս պիտի բոլորին ասեք «Ես ձեզ սիրում եմ»: Իսկապես, թիկնապահի աշխատանքն ամենավտանգավորներից է: Երբեք չես կարող ասել, թե քո պաշտպանյալին երբ կփորձեն վնասել:

8. Փրկարար

Մասնագիտություն կամ զբաղմունք, որը քչերն են նախընտրում: Իհարկե, «Մալիբուի փրկարարներ» ֆիլմն այս աշխատանքը շատ ավելի գրավիչ ու սեքսուալ ներկայացրեց, բայց ամեն դեպքում այն շարունակում է խիստ վտանգավոր ու պատասխանատու մնալ:

7. Ականազերծող (սակրավոր)

Քանի՞ մասնագիտություն գիտեք, որ ուղղակիորեն նման է այս մեկին՝ ռիսկային և վտանգավոր լինելու տեսանկյունից: Ինձ միշտ հետաքրքրել է, թե որն է անբավարար ցուցանիշը սակրավորների դպրոցում:

6. Ինկասատոր

Մի ամառային գեղեցիկ երեկո քայլում էի փողոցով, երբ լսեցի «Կանգնեք, կանգնեք»: Նայեցի ուղիղ դիմացս ու տեսնեմ՝ ատրճանակով զինված մի քանի տղամարդ կանխիկ դրամ են լցնում բանկոմատ և ուղղակի հարձակման վտանգի տակ էին:

5. Ոստիկան

Այս հետաքրքիր գույնի հագուստով մարդիկ ոստիկաններ են: Հաճախ են մեղադրվում, զրպարտվում և քննադատվում… երբեմն արդարացի, երբեմն ոչ արդարացի: Անկախ դրանից, մեծ մասամբ, ոստիկանը խաղաղության ու հանգստության խորհրդանիշ է: Այս տղամարդիկ և կանայք աշխահի ամենալարված աշխատանքն են կատարում:

4. Հրշեջ

Անկախ նրանից, թե որտեղ են կրակը փորձում հանգցնել այս մարդիկ, ցանկացած սխալ հաշվարկ կարող է ճակատագրական դառնալ: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որ փրկեն քոնը:

3. Բեռնատարի վարորդ

Բեռնատարի վարորդները հատուկ վարորդներ են, ովքեր ապրում են ճանապարհներին, ճանապարհորդում են անընդմեջ և աշխարհով մեկ ապրանքներ տարածում: Նրանց միշտ սպասում են դժվարանանցանելի ճանապարհներ, անշրջահայաց վարորդներ ու անքուն գիշերներ, որոնք բոլորն էլ կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների:

2. Անտառահատ

Անտառահատությունը վտանգավոր է ամբողջ տարի, սակայն սեզոնային վտանգը իր գագաթնակետին է հասնում ամռան վերջին և աշնանը, քանի որ մահացության դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Շատերը այս մասնագիտությունն ավելի բարձր կդասակարգեին, քանի որ անտառահատությունը միշտ էլ եղել է ամենավտանգավոր աշխատանքների ցուցակում:

1. Խեցգետին

որսացող Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է խեցգետինն այսքան թանկ: Այո, այն փաստը, որ այն հազվադեպ հանդիպող միս է, կարող է հանդիսանալ պատճառներից մեկը: Բայց մյուս կարևոր փաստը, որ խեցգետինները հիմնականում հանդիպում են սառը ջրերում և տղամարդիկ ու կանայք վտանգում են իրենց կյանքը դրանց որսալու համար: Խոսքը իհարկե հայկական խեցգետնատեսակների մասին չէ, այլ նրանց, որոնք 10-15 անգամ գերազանցում են տեղականներին ու ապրում են Ալյասկայի ջրերում կամ հյուսիսային սառը ջրերում: Որքան էլ զարմանալի թվա, այս զբաղմունքի տեր մարդկանց մահացության ցուցանիշն ամենաբարձրն է՝ համեմատած նախորդ 8-ի հետ:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 03.05.13 | Հեղինակ: blognews.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (03.05.13) | Հեղինակ: blognews.am
Դիտումներ: 2672 | Տեգեր: Սա հետաքրքիր է | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...