Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Երկրագնդի ամենացուրտ գյուղը, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել -71.2 աստիճանի (լուսանկարներ)
 
 
Загрузка...


Այստեղ չեն աշխատում բջջային հեռախոսները, իսկ գյուղի տների զուգարանները դրսում են:
 

Եթե դուք կարծում եք, որ շատ ցուրտ է այնտեղ, որտեղ դուք գտնվում եք այս պահին, ապա ձեր մեկանգամյա այցը Ռուսաստանի Օմյակոն գյուղ պարզապես կփոխի ձեր կարծիքը: Հունվար ամսին -50 միջին ջերմաստիճանի պայմաններում գոյատևող գյուղը ամենացուրտ բնակավայրն է աշխարհում: Հայտնի որպես «սառը բևեռ»՝ Օմյակոնում արձանագրված ամենասառը ջերմաստիճանը -71.2-նն է:

Սա երկրագնդի վրա ցանկացած մշտապես բնակեցված վայրում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն է:
 


Գյուղը, որն ունի 500 բնակիչ, 1920-1930-ական թվականներին հովիվների համար կանգառ էր հանդիսանում, որտեղ նրանց հյուսիսային եղջերուների հոտերը խմում էին գարնան տաք ջրերը: Սակայն խորհրդային կառավարությունը դժվար վերահսկելի և մշակութապես հետամնաց քոչվորներին վերահսկելու նպատակով այդ տարածքները վերածեց մշտական բնակավայրի: Օմյակունի շատ տներում ձմռանը այրում են ածուխ և փայտ: Գյուղում քչերը ունեն ժամանակակից հարմարություններ: Այստեղ ոչինչ չի աճում, ուստի մարդիկ ուտում են հյուսիսային եղջերուի և ձիու միս: Գյուղի միակ խանութը բավարարում է բնակիչների աղքատիկ պահանջները, իսկ տեղացիները աշխատում են որպես հյուսիսային եղջերու բուծողներ, որսորդներ և ձկնորսներ: Բժիշկների խոսքով, բնակիչները չեն տառապում թերսնուցումից, քանի որ իրենց կենդանիների կաթը պարունակում է շատ սնուցող միկրոէլեմենտներ:
 


Տեղացիներն արդեն սովորել են այս ջերմաստիճանին: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ձյան մի տեղումը կարող է խոչընդոտել ամեն բան, Օմյակոնի միակ դպրոցը փակվում է միայն -52-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Չնայած այս ցրտին, ամռանը գյուղում հազվադեպ չէ նաև +30 ջերմաստիճանը: Ձմռանը գյուղում ամենօրյա խնդիրներից են կենցաղային իրերի` թանաքի, բաժակների սառելը, մարտկոցների լիցքաթափվելը: Բնակիչները չեն կարողանում շրջել դրսում բաց դեմքերով, նրանք խուսափում են մեքենաներ վարելուց, քանի որ դրանց շարժիչները կարող են ամեն վայրկյան դադարել աշխատել:

Սա վերաբերում է նաև բջջային հեռախոսներին: Ձմռանը ձյան շերտի շատ բարձր լինելու պատճառով խնդիր է դառնում նաև մահացած մարդկանց մարմինները հողին հանձնելը և բնակիչները ստիպված այրում են դրանք:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (28.07.17)
Դիտումներ: 7875 | Տեգեր: ամենացուրտ, ջերմաստիճանը, Որտեղ, Երկրագնդի, հասնել, գյուղը, կարող, աստիճանի, -71.2, (լուսանկարներ) | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...