Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ամեն երկիր գեղեցկության իր չափանիշներն ունի
 
 


   Mary Love

Ամեն երկիր գեղեցկության իր չափանիշներն ունի

Գեղեցկության չափանիշները տարբեր երկրներում տարբերվել են եղել միշտ, տարբերվում են և այսօր: Սակայն գոյություն ունի մի միտում. Արևելքի երկրներում դեռևս նախընտրում են երիտասարդ աղջիկներին, իսկ Արևմուտքում հաջողություն են վայելում մեծահասական տիկնայք: Ահա սոցիոլոգների ևս մեկ դիտարկում. շատացել են այն ամուսնությունները, որտեղ տղամարդը փոքր է կնոջից: Սրանից կարելի է անել երկու հետևություն. տարիքը գեղեցկությանը չի խանգարում, և տարիքի հետ մարդիկ ոչինչ չեն կորցնում, քանի որ «հասուն գեղեցկությունը» տղամարդկանց պակաս հետաքրքիր չէ:

Իսպանիա

Իսկական իսպանուհին կիսով չափ Կարմեն է, կիսով չափ` սուրբ Մագդալենա, մոտ 30-35 տարեկան: Եվ շատ կարևոր է, որ նա սեքսուալ և զգացմունքային լինի: Լիքը և ձիգ կազմվածքն այդտեղ ընդունված է ընդգծել խորը դեկոլտեով, կարճ կիսաշրջազգեստներով, կիպ հագուստով և վառ գույներով: Գլխավոր նպատակը` ցույց տալ բնության կողմից տրված բոլոր պարգևները: Ինչպես նաև տեղական իդեալին համապատասխանում են թուխ մաշկը, արծվային հոնքերն ու դարձնագույն նշաձև աչքերը: Իսկական իսպանուհին պետք է կարողանա վարակիչ ծիծաղել և լացել, արտահայտիչ շարժումներ անել և էրոտիկ ձևով շարժել մարմնի տարբեր մասերը:

Մեծ Բրիտանիա

Անգլիական գեղեցկության իդեալն ամեն ինչի բնականն է: Ցանկալի է դեմքի բնական գունատ երանգը: Պեպենների առկայությունը գնահատվում է որպես արիստոկրատական ծագման ապացույց: Կառուցվածքը պետք է լինի նիհար, շարժումներում պետք է լինեն վեհ զսպվածություն և հանդարտություն: Մազերի և դիմահարդարման գույնը պետք է լինի որքան հնարավոր է բնական: Ոչ ոք, բացի անգլուհիներից, այդքան երկար ժամանակ չի ծախսում հայելու դիմաց, որպեսզի արհեստական եղանակով ստանա կատարյալ բնականություն:

Գերմանիա

Ասում են` Անգլիայում ստեղծել են սպորտը, Գերմանիայում` ֆիզկուլտուրան: Եթե գոյություն ունի գեղեցկության իդեալ, ապա գերմանուհիներն են, որ կարող են ողջ կյանքի ընթացքում ձգտել դրան: Այս երկրի իրական կնոջ մազերը բաց երանգի են, չափավոր խիստ դիմագծեր և երկնագույն աչքեր: Բնության կողմից չտրված հատկությունները ձեռք են բերվում արհեստական եղանակով` լինզաներ, մազի ներկ…

Ֆրանսիա

Այստեղ ինչպես ոչ մի այլ երկրում գնահատվում է կանացի հասունությունը: 40-45 տարեկան խնամված կինն այստեղ ամենաշատ ուշադրության է արժանանում: Բացի այդ շատ կարևոր է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զսպվածությունը: Իսկական ֆրանսուհին

երբեք չի բացի իր մարմինը և չի չարաշահի շատ կիպ կամ թափանցիկ հագուստը: Նրազգեստապահարանում միայն լակոնիկ, կատարյալ կարված զգեստներ են, իսկ նրա ոճը գրավում է իր շքեղ պարզությամբ: Եվ ընդհանրապես` Ֆրանսիայում կին լինելը շատ լավ բան է:

Սահարա

Տուարեգների ցեղի հարսը երբեք իրեն ամուսին չի գտնի, եթե նրա վիզը թաքնված չլինի ծալքերի տակ: Իսկ իրական գեղեցկուհու փորի վրա պետք է առնվազն 12 ծալք գոյանա, երբ նա կռանում է: Երիտասարդ տարիքում դա դժվար հասանելի է, հատկապես եթե հաշվի առնենք աֆրիկյան մշտական սովը, սակայն տարիքի հետ գիրանալն ու գեղեցկության իդեալ դառնալն ավելի է հեշտանում:

Պապուա Նոր Գվինեա

Այստեղ գեղեցկուհի են համարվում մինչև պորտը ձգվող կուրծք ունեցող կանայք: Եվ որպեսզի հասնեն այդ արդյունքին` մայրերը մշտապես ձգում

են իրենց աղջիկների կուրծքը: Սակայն առաջին գեղեցկուհին մեծահասակ,ամուսնացած, մի քանի անգամ ծննդաբերած կինն է:

ԱՄՆ

Թեև լայն կոնքերով և մեծ կրծքերով շիկահերները դեռ նորաձև են, սակայն նրանք սկսել են զիջել իրենց դիրքերը բրոնզագույն մաշկով, սեփ-սև մազերով և անհավանական գեղեցիկ աչքերով աղջիկներին: Մերիլին Մոնրոյի դարաշրջանը կարծես անցյալում է, իսկ «շոկոլադե Բարբիները» գալիս են փոխարինելու շիկահերներին: Ընդ որում` տարիքի հետ ամերիկուհիները պետք է ավելի ու ավելի երիտասարդ տեսք ունենան:

Կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները

 
 
Գեղեցկության չափանիշները տարբեր դարերում
 
 
 
Ինչպիսի՞ն էին գեղեցկության չափանիշները նախկինում և այսօր

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 29.07.15 | Հեղինակ: Mary Love

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (29.07.15) | Հեղինակ: Mary Love
Դիտումներ: 1011 | Տեգեր: գեղեցկություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...