RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Աբսուրդի հասնող ցոփ ու շվայտ կյանք. ինչպես են ապրում հարուստ հայրիկների հայտնի բալիկները տարբեր երկրներում (ֆոտո)
 


 


   

Շրջապատից տարբերվելու համար աղջիկները լուսանկարում են իրենց զգեստապահարանի պարունակությունը, էկզոտիկ տնային կենդանիների և իրենց իսկ մերկ մարմինը: Միևնույն ժամանակ, տղամարդիկ աշխարհին են ներկայացնում ցնցող ավտոմեքենաներ, ալկոհոլային թանկարժեք խմիչքներ, զենք և, իհարկե, գեղեցիկ կանանց: Ruposters Life-ն առաջարկում է համեմատել հարուստն երիտասարդներին Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Արաբական միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Իրանում:

Ռուսաստան

Rich Russian Kids միկրոբլոգը հավաքում է ռուս օլիգարխների, հայտնիների, քաղաքական գործիչների երեխաների՝ համացանցում հայտնված լուսանկարները:


Մեծ Բրիտանիա

Բրիտանացի միլիոնատերերի կողքին ռուսները ստվերում են մնում: Rich kids of London միկրոբլոգը, որն ունի ավելի քան 90 հազար հետևորդ, ներկայացնում է չլսված-չտեսնված շքեղություն. անձնական ինքնաթիռներ, շքեղ ապարանքներ, ոսկյա սպորտային մեքենաներ: Այս ամենը ընդգրկված է տիպիկ բրիտանական հումորի մեջ:

ԱՄԷ

Բոլորին է հայտնի, որ ԱՄԷ-ի շեյխերը ամեն ինչի մեծն են սիրում: Rich Kids of Dubai ինստագրամի էջը սրա վառ ապացույցն է: Տնային ակվարիումներ, արևելյան ոճով անհավանական պալատներ, կանացի հսկայական զգեստապահարաններ և ամենագեղեցիկ կազմվածքով կանայք՝ այս ամենը կարելի է գտնել հենց այստեղ:

Մեքսիկա

Rich Kids of Mexico City էջին հետևելով՝ կարելի է եզրակացնել, որ ստորև ներկայացվածի տերերին այդ ամենն օրինական ճանապարհով չի տրվել: Համենայն դեպս, այս կարծիքն առաջանում է լուսանկարներում պատկերված զենքերի քանակից: Այստեղ հարուստ երիտասարներն անսահման սիրում են նաև էկզոտիկ կենդանիների:

Իրան

Արևային տաք Իրանի երիտասարդները սիրում են լուսանկարվել թանկարժեք լեռնադահուկային հանգստավայրերում: Սակայն շատ ավելի հետաքրքիր են տեղացի աղջիկները, ովքեր համարձակությամբ ցուցադրում են իրենց սլացիկ մարմինները, ինչը, ինչպես հայտնի է, խիստ պատիժների առիթ կարող է դառնալ այդ երկրում:

Թուրքիա

Թուրքիայում, հաստատ, սիրում են ոչ միայն  թանկարժեք ավտոմեքենաներ, այլև տարբեր ցեղատեսակների պատկանող կենդանիների, որոնց հեծնում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Rich Families Of Turkey բլոգում կարելի է գտնել այս ամենի ապացույցը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.07.18)
Դիտումներ: 3214 | Տեգեր: Ու, ցոփ, հարուստ, ապրում, Են, շվայտ, հասնող, Աբսուրդի, Ինչպես, կյանք. | - Վարկանիշ -: 0.0/0