Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր |
Էմպատիան այլ մարդկանց զգացմունքներն ու էմոցիաները ենթագիտակցորեն զգալու և ճանաչելու ունակությունն է, սիմպատիան` այլոց նկատմամբ կարեկցանքի ու բարեհաճության դրսևորումը: Շատ հաճախ էմպատիան արտահայտվում է շրջապատողների ցավի ու բարոյական տառապանքների մեծ մասի կլանմամբ: Ցավոք, այդ նեգատիվ էներգետիկան ունակ է ձեզ վնաս պատճառել: Երբ 2 մարդ որոշ ժամանակ ոչ մեծ տարածքում միասին են լինում ու շփվում են միմյանց հետ, նրանք փոխանակվում են էներգիաներով: Յուրաքանչյուրը կիսվում է իր էներգիայով: Եթե զրուցակիցներից մեկը բացասաբար է տրամադրված, կամ պարզապես նա չար մարդ է, ապա նրանից դուրս եկող էներգետիկան նույնպես բացասական կլինի: Կարևոր է սովորել պաշտպանվել, չկլանել մութ էմոցիաների դրսևորումները: Դա իսկապես մեծ ունակություն է: Ահա շրջապատի վատ ազդեցությունից ինքդ քեզ պաշտպանելու 5 արդյունավետ եղանակ: 1. Հիշեք, հնարավոր չէ բոլորին դուր գալ: Միշտ կգտնվի մարդ, ում դուք կբարկացնեք ու կնեղացնեք: Նա կսկսի բողոքել, քննարկել ձեզ: Մի փորձեք փոխել նրա կարծիքը: Այդ իզուր ջանքերն ու ձեր տվայտանքները ձեզնից էներգիա կխլեն: Դուք ենթագիտակցաբար կսկսեք ավելի շատ կախված լինել այդ քննադատից: Ընդունեք այն, որ բոլորը չէ, որ միատեսակ են ձեզ վերաբերվում: Մի մասը սիրում է ձեզ, մյուս մասը` մի կերպ տանում, երրորդներն էլ` ատում: Հիշեք, մարդիկ ծնվում են այլ նպատակներ իրագործելու համար: Սիրեք ինքներդ ձեզ: Դրանով դուք կստեղծեք հզոր պաշտպանիչ դաշտ, որը կկարողանա ֆիլտրել շրջապատից եկող նեգատիվ ազդեցությունը: Ընդունեք, որ ամեն ինչ փոխել հնարավոր չէ: Դա մի վերածեք ձեր հիմնական առաքելության: Երբեմն լավագույնը մարդուն անտեսելն է, նրանց արտանետած նեգատիվը չկլանելը: 2. Ձեր կյանք նոր մարդիկ զգուշորեն թողեք: Ձեր մարմինը, մերձակա շրջապատը ձեր տաճարն են, ձեր հարմարավետության գոտին: Ուշադիր ու մանրամասն ընտրեք, թե ում եք ուզում հրավիրել այնտեղ: Մի՞թե դա բաց միջոցառում է: Կարո՞ղ են արդյոք մարդիկ անցնելով` ոտքերը սրբել, կամ մի՞թե նորմալ է, եթե նրանք փողոցից ցեխ բերեն: Եթե մի անգամ դուք մարդուն հացի կտոր տաք, նա կսկսի ամեն օր մի ամբողջական հաց խնդրել: Եթե ինչ-որ մեկի թողնեք հանգստյան օրերին մնալ ձեր տանը, ապա նրանք հետո կմնան շաբաթով, եթե ոչ ավելի… Պետք է պաշտպանել ինքդ քեզ ու քո տունը: Շռայլ լինելը, իհարկե, լավ բան է, սակայն կա նուրբ, հազիվ նկատելի սահման, որը պետք է պահել, այլապես ձեզ կուտեն: Սովորեք ուրիշներին մերժել, ու միևնույն ժամանակ՝ ձեզ լավ զգալ: 3. Բավական է ուշադրություն դարձնել ամեն հիմարի վրա: Մակաբույծին միշտ կրող է պետք, այլապես նա չի կարողանա ապրել: Երբ դուք ինչ-որ մեկին ուշադրության եք արժանացնում, դուք կիսվում եք էներգիայով: Մյուսները, ընդհակառակը, շրջապատողներին օգտագործում են որպես ընդունիչներ` նեգատիվ էներգիայի ավելցուկները տալով նրանց: Մի զոհից գլուխ հանելով` անցնում են մյուսին: Լսել կարողանալը, իհարկե, լավ է, սակայն կրկին կա գիծ, որը հատել չարժե: Սիրեք ինքներդ ձեզ, գնահատեք սեփական ժամանակը: Կանգնեցրեք մարդկանց կամ տեղեկացրեք նրանց, որ այժմ դուք պատրաստ չեք դա լսել: Այդ ժամանակ դուք կդադարեք ենթագիտակցորեն կլանել նրանց կողմից արտանետված թունավոր էներգիան: Շարունակությունը՝ այստեղ. Տարածել... Նմանատիպ նյութերloading...
Загрузка...
Նոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ
| |
Դիտումներ: 635 | | |