Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


46-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր իսկ թոռանը
 
 
Загрузка...


Ավստրալուհի Թերեզա Հոհենհաուսի համար սա առաջին հղիությունը չէր, այլ հինգերորդը, սակայն, անշուշտ, ամենայուրահատուկը:

Բանն այն է, որ նրա 25-ամյա դուստրը՝ Էլիսը, մանկուց տառապում էր լեյկեմիայով: Դեռահաս տարիքում բժիշկները հայտնել են, որ բուժումը դրական արդյունք է տվել, սակայն բավական ագրեսիվ ճառագայթային թերապիայի հետևանքով առաջացել են մի շարք կողմնակի բարդություններ, այդ թվում  նաև այն, որ աղջիկն այլևս երբեք չի կարողանակ հղիանալ:

Ի հակառակ բժիշկների պնդման՝ աղջիկը ամուսնանալուց հետո փորձել է երեխա ունենալ, սակայն ինչպես և կանխատեսվել էր, հղիության 15-րդ շաբաթում նա կորցրել է երեխային:

Այդ ժամանակ օգնության է հասել Էլիսի մայրը՝ Թերեզն, ով որոշել է արհեստական բեղմնավորման միջոցով աղջկա և նրա ամուսնու համար երեխա լույս աշխարհ բերել:

«Ես անհանգստանում էի, թե ինչպես կարձագանքի դուստս իմ առաջարկին: Բայց ես նաև գիտեի, որ այլ կերպ նրանք ամուսնու հետ չեն կարողանա երեխա ունենալ: Ես ինքս էլ վախենում էի, որ արդեն շատ ծեր եմ հղիանալու և երեխա լույս աշխարհ բերելու համար, բայց իմ հնարավորություններն ավելի մեծ էին, քան Էլիսինը, և մենք ռիսկի դիմեցինք»,- պատմում է Թերեզան:

Հղիության ընթացքում Թերեզն երկու անգամ եղել է երեխային կորցնելու վտանգի տակ, սակայն հաղթահարել է բոլոր բարդությունները և մի քանի շաբաթ առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Փարքերը:

Ընդ որում՝ սա Թերեզայի համար արդեն հինգերորդ ծննդաբերությունն էր, քանի որ Էլիսից բացի, նա ունի ևս երեք դուստր:

Թերեզայի խոսքով՝ սա ամենաքիչն էր, որ նա կարող էր անել՝ դստերը երջանիկ տեսնելու համար: Այժմ երջանիկ ծնողներին և ոչ պակաս երջանիկ տատիկին սպասվում է ևս մի բարդ խնդիր՝ բացատրել հրաշամանուկին, թե ինչպես է նա ծնվել:

Ի դեպ՝ սա պատմության մեջ առաջին դեպքը չէ, երբ կինը լույս աշխարհ է բերում սեփական թոռնիկին: Հինգ տարի առաջ 61-ամյա ամերիկուհի Քրիսթինա Քեյսին դարձել է փոխնակ մայր իր դստեր համար:

Երեխայի կենսաբանական ծնողները Քրիսթինայի դուստրը՝ Սառան և վերջինիս ամուսինն են՝ Բիլլ Քոննելլը, ովքեր երկար տարիներ փորձում էին երեխա ունենալ, սակայն Սառայի մոտ ի հայտ են եկել խնդիրներ՝ կապված ձվազատման հետ: Չբերությունը բուժելուց հետո Սառան հղիացել է, սակայն նրա երկվորյակ երեխաները մահացած են ծնվել: Կնոջ հաջորդ հիությունն ավարտվել է վիժումով և նա որոշել դիմել մոր՝ Քրիսթինայի օգնությանը՝ խնդրելով նրան դառնալ փոխնակ մայր իր իսկ թոռան համար:

Հղիությունը զարմանալիորեն հաջող է ընթացել և երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Իհարկե սա հազվադեպ երևույթ է հետդաշտանադադարի շրջանում գտնվող կնոջ համար, սակայն բժշկության ձեռքբերումներն արհեստական բեղմնավորման ոլորտում թույլ են տվել իրականացնել նախկինում անհնարին թվացողը:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 4183 | Տեգեր: լույս, աշխարհ, թոռանը, Իսկ, բերել, Կինը, իր, 46-ամյա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...