RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

3 րոպեում 11 հատ շաուրմա. Անապայում բնակվող հայ խոհարարը շաուրմա պատրաստելու արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
 


 


   

Անապայի ռեստորաններից մեկում աշխատող հայ խոհարար Արտյոմ Գինոսյանը երեք րոպեում մեծ քանակությամբ շաուրմա պատրաստելու ռեկորդ է սահմանել: Խոհարարի աշխատանքը ներկայացվել է ռուսական «Առաջին ալիքի» «Ես կարող եմ» տաղանդների շոուի ժամանակ:

Ինչպես նշում է «Sputnik Армения»-ն, խոհարարը ոչ միայն ավելի քան 10 չափաբաժին շաուրմա է պատրաստել, այլ նաև ցնցել է հանդիսատեսին թռչող դանակների շոուով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գինոսյանն աշխատում է արագ սննդի ռեստորանում և սիրում է իմպրովիզներ անել խոհանոցում: Տղամարդու խոսքով՝ իր ամբողջ ընտանիքը զբաղվում է ռեստորանային բիզնեսով:

Հատկանշական է, որ Գինոսյանը մասնակցել է շոուին հստակ նպատակով: Նա ընդունել է մարտահրավերը և երեք րոպեում պատրաստել ոչ թե 10 հատ շաուրմա, ինչպես նախատեսված էր առաջադրանքով, այլ 11 հատ՝ սահմանելով նոր ռեկորդ Ռուսաստանում:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.02.18)
Դիտումներ: 185 | Տեգեր: Հայ, 11, շաուրմա., պատրաստելու, Անապայում, շաուրմա, հատ, բնակվող, խոհարարը, րոպեում | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |