Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


23 ցնցող փաստ, որոնք կհեղափոխեն ձեր պատկերացումները պատմության մասին
 
 


   BlogNews

1. Հիսուսի իսկական անունը Եշուա էր, բայց քանի որ առաջին Կտակարանը գրված էր հունարենով, որն ի տարբերություն եբրայերենի ու արամեերենի՝ չունի «Շ» հնչյուն, ու պետք էր դրան արական հնչեղություն տալ, հույները փոփոխեցին այն, և Եշուան մի քանի տասնյակ տարբերակներ ձեռք բերեց տարբեր լեզուներում։

2. 1895 թվականի դեկտեմբերի 28-ին էկրաններից ցույց տվեցին առաջին շարժական ֆիլմը։ Արդեն մեկ տարի հետո թողարկվեց առաջին պոռնոֆիլմը` «Le couchere de la Mariee»-ն։

3. Ստալինգրադի ճակատամարտի թեժ օրերից մեկի ընթացքում տեղի երկաթուղային կայարանը 6 ժամում 16 անգամ ձեռքից ձեռք անցավ։

4. ԱՄՆ-ը կառավարությունը վճարում էր Քաղաքացիական պատերազմում զոհվածի այրիների թոշակ՝ ընդուպ մինչև 2003 թվական ու մինչ օրս էլ վճարում է թոշակ՝ այդ պատերազմի զինվորների զավակներին։

5. Warner Borthers հանրահայտ կինոգիգանտը հիմնադրվել է Օսմանյան Կայսրության անկումից մի քանի մաիս առաջ։

6. Հռոմեական կայսրության տարածքն իր ամենապիկային կետում եղել է 2.51 միլիոն քկմ, ինչը, պատկերացրեք, որ այդքան էլ մեծ չէ կայսրությունների համար, որովհետև իր այդ ցուցանիշով Հռոմեական կայսրությունը 19-րդ տեղում է։

7. Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, միայն այս` Պավլովի տունը գրավելու փորձերի ժամանակ, որը պաշտպանում էին 25 խորհրդային զինվոր և 10 քաղաքացի, գերմանացիներն ավելի շատ մարդ են կորցրել, քան Փարիզի գրավման ողջ օպերացիայի ընթացքում։

8. Ստեգոզավրի ու տիրանոզավրի գոյատևման ժամանակաշրջանների միջև ժամանակային տարբերությունն ավելի մեծ է, քան տիրանոզավրի ու մարդու։

9. Ի հեճուկս տարածված կարծրատիպի, որ Վիետնամական պատերազմի դեմ ամերիկյան հասարակության երիտասարդ շերտն էր հանդես գալիս, պարզվում է, որ 60-ականներին ամերիկացի երիտասարդների ճնշող մեծամասնությունը կողմ էր այդ պատերազմին, և միայն 50 և ավել տարեկան շերտն էր, որ խիստ դեմ էր սկզբից մինչև վերջ։

10. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում խառը ամուսնությունները տարբեր ռասաների ներկայացուցիչների միջև արգելված էին 36 տարի՝ 1949-1985 թվականներին։

11. Պարզվում է, որ վերջին 3500 տարում խաղաղ է անցել միայն 230 տարի։

12. Երբ Նացիստական Գերմանիան գրավեց Նորվեգիան, գերմանացիները գործարկեցին մի ծրագիր, որը կոչվեց Լեբենսբորն։ Դրա իմաստը կայանում էր նրանում, որ նորվեգացի կանայք պետք է երեխաներ ունենային գերմանացի սպաներից։ Նման երեխաներից ամենահայտնին Ֆրիդա Լինգստադն է՝ ԱԲԲԱ խմբի սևահեր երգչուհին։

13. 1945 թվականից հետո արտադրված բոլոր անգլիական տանկերն ունեն թեյ պատրաստելու հարմարություններ։

14. 1598 թվականին Եղիզաբեթ թագուհին մի խրախճանք էր կազմակերպել, որտեղ պետք է մատուցվեին անգլիական գաղութներից բերված պտուղներից ու մթերքներից պատրաստվող ուտեստներ։ Քանի որ խոհարարներն առաջին անգամ էին կարտոֆիլ տեսնում, ապա դեն նետեցին պտուղները ու եփեցին դրա ցողունները, ինչից թունավորվեց պալատականների մեծ մասը։ Եղիզաբեթն արգելեց կարտոֆիլը, ու այդ արգելքը տևեց 100 տարի, մինչև անգլիացիք համոզվեցին, որ այն անվտանգ է՝ տեսնելով, որ կարտոֆիլը լայն տարածում է ստանում Ֆրանսիայում և Իսպանիայում։

15. ԱՄՆ-ի ներկայիս դրոշի դիզայնը մշակել էր 17-ամյա Ռոբերտ Հեֆթը՝ դպրոցական ծրագրի շրջանականերում, որի համար ստացել էր 4 գնահատական, սակայն երբ այս դիզայնը հաստատվել էր նախագահի կողմից, ուսուցիչը փոխել էր գնահատականը և 5 էր դարձրել։

16. Պատմության 10 ամենաարյունահեղ պատերազմներից 7-ը տեղի են ունեցել Չինաստանում, իսկ դրանցից 2 ամենախոշորներն ավելի շատ մարդու կյանք են խլել, քան Առաջին աշխարհամարտը։

17. ԱՄՆ Սահմանադրությունը համարվում է իդեալական իրավական ակտ, սակայն լեզվաբանական տեսակետից այն փնթի աշխատանք է, որը հագեցած է քրեականական ու կետադրական սխալներով։

18. Համաձայն պաշտոնական տվյալների՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամեն մեկ զոհված ամերիկացի զինվորին «բաժին է ընկնում» 21 զոհված խորհրդային զինվոր։

19. 2005 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը քիչ էր մնում սպանվեր Հարություն Ավետիսյանի կողմից, ով նռնակ էր նետել ԱՄՆ նախագահի վրա, բայց այն չէր պայթել։

20. ԱՄՆ-ի 10-րդ նախագահ Ջոն Թայլերը որդի ունեցավ 63 տարեկան հասակում։ Նրա որդին ինքը որդիներ ունեցավ 71 և 75 տարեկան հասակում։ Այսպիսով, ներկայումս այս մարդը, ով դարձել էր նախագահ 1841 թվականին, ունի երկու ողջ թոռներ։

21. Առաջին պարսկական կայսրությունն այնքան հսկայական էր իր ժամանակի համար, որ դրանում բնակվում էր աշխարհի բնակչության 44 տոկոսը, ու այս ցուցանիշով Պարսկական կայսրությունն անգերազանցելի է։ Նույնիսկ Բրիտանական կայսրությունն իր ծաղկունքի գագաթնակետին իր մեջ ներառում էր մոլորակի բնակչության միայն 20 տոկոսը։ Սակայն դա չխանգարեց Ալեքսանդր Մակեդոնացուն, որպեսզի նա գրավի ողջ Պարսկական կայսրությունը մի քանի տարում։

22. Եգիպտական բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները, այլ վարձու բանվորներն ու շինարարները։

23. Բանական մարդիկ ի հայտ են եկել մոտ 200.000 տարի առաջ։ Գրեր սկսել են կիրառել մոտ 6000 տարի առաջ, ինչը նշանակում է, որ մարդկության պատմության 97 տոկոսի մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 17.04.18 | Հեղինակ: BlogNews

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.04.18) | Հեղինակ: BlogNews
Դիտումներ: 118 | Տեգեր: փաստ, որոնք, Ձեր, կհեղափոխեն, պատկերացումները, Ցնցող, 23, պատմության, մասին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...