RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

12 առողջարար ու հետաքրքիր փաստ շոկոլադի մասին
 


 


   

Շոկոլադի մասին բոլորը չէ, որ միանշանակ կարծիք ունեն: Մի մասը նշում է, որ այն նպաստում է ավելորդ քաշին, մյուսները նշում են, որ այն վնասակար է ատամների համար, երրորդ խումբը ասում է, թե այն վնաս է մարսողության համակարգին ու աղեստամոքսային տրակտին ու նպաստում է դիաբետի զարգացմանը:  Շոկոլադը բոլոր դեպքերում ձափավոր օգտագործելիս օգտակար է: 

Օրինակ մուգ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, իսկ օրինակ կաթնային շոկոլադը ունի բարձր կալորիականություն՝ կաթի շնորհիվ: Այս բոլորը հաշվի առնելով` ահա շոկոլադի օգտակար հատկությունները, որոնք հավաքագրվել են տարբեր ուսումնասիրություններից:  Եվ այպես սկսենք.

Շոկոլադը՝ ցավազրկող

Ամեն անգամ, երբ մենք մեկ կտոր շոկոլադ ենք ուտում, այն ստամոքսում առաջացնում է այսպես կոչված «երջանկության էլիքսիր», որի ազդակները ստանում է ուղեղը: Սա բացատրվում է էնդորֆինի լրացուցիչ քանակության արտադրությամբ: Այն իր հերթին բարձրացնում է տրամադրությունն և օրգանիզմում մեղմում է բոլոր տեսակի ցավերը: Ցավազրկման հատկությունը զուտ կենսաբանական պրոցեսի արդյունք է, այլ ոչ հոգեբանական:

Շոկոլադը՝ հակադիաբետիկ

Բոլորը պնդում են, որ շոկոլադը նպաստում է դիաբետի առաջացմանը, սակայն  գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շոկոլադում կան ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաօքսիդանտի ֆունկցիա: Այս ֆունկցիայի միջոցով դրանք դառնում են հակաբորբոքայիններ, որոնք նվազեցնում են դիաբետի հավանականությունը օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման միջոցով: Այնպես, որ ըստ մի շարք ուսումնասիրությունների, եթե շոկոլադը պարունակում է բնական կակաո, ապա այն ոչ թե նպաստում է դիաբետի առաջացմանը, այլ հակառակը՝ խոչընդոտում է դրան:

Շոկոլադը՝ մաշկի երիտասարդացման միջոց

Գերմանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել հասկանալու համար, թե ինչպես է շոկոլադը ազդում արտաքին տեսքի վրա: Համաձայն նրանց փորձարկումների շոկոլադը ունի մաշկը երիտասարդացնելու յուրահատուկ հատկություն: Բանն այն է, որ փորձերի արդյունքում գերմանացիները պարզել են, որ շոկոլադում պարունակվող կակաոն ուլտամանուշակագույն  ճառագայթները ներքաշելու ունակություն ունի: Ըստ այդմ, գիտնականները նշում են, որ շոկոլադը թույլ չի տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել մաշկը, քանի որ դրանք կարծես «ներծծում է» իր մեջ: Սրա արդյունքում մաշկը չի ծերանում ու չի հիվանդանում ժամանակից շուտ:

Շոկոլադ՝ վիագրայի փոխարեն

Տարբեր երկրներից հավաքված գիտնականների խումբը ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ այն զույգերը, որոնք ավելի հաճախ են օգտագործում շոկոլադ ունեն ավելի հագեցած սեռական կյանք: Գիտնականները փորձ են անցկացրել 30 զույգերի միջև: 15 զույգին ամեն օր տվել են 200 գրամ մուգ շոկոլադ, մյուս 15 զույգը երեք շաբաթ ընդհանրապես չի օգտագործել շոկոլադ: Արդյունքում այն զույգերը, որոնք 3 շաբաթվա ընթացքում ամեն օր կերել են 200 գրամ շոկոլադ յուրաքանչյուր շաբաթ սեքսով զբաղվել են 4-6 անգամ, այն զույգերը որոնք չեն օգտագործել շոկոլադ 1-3 անգամ: Ավելին շոկոլադ ուտող զույգերը խոստովանել են, որ օրվա ընթացքում սովորականից ավելի շատ են մտածել սեքսի մասին, իսկ մյուս խումբը ներկայացնող զույգերի խոստովանմամբ, նրանք օրվա ընթացքում առհասարակ չեն մտածել սեքսի մասին:

Շոկոլադը՝ ձեր ատամին վնաս չէ

Դեռ 2000 թվականին ճապոնացի գիտականները մի քանի հետազոտությունների արդյունքում պարզել են, որ շոկոլադը ատամներին վնաս չէ և չի առաջացնում կարիես: Նրանց հավաստմամբ, կակաոյի հակաբակտերիալ հատկություննները թույլ չեն տալիս շաքարին անել իր «չար գործը»: Գիտնականները նշում են, որ մի շարք փորձեր ցույց են տվել, որ շոկոլադը ավելի շատ չի վնասում ատամներին, քան ցանկացած այլ քաղցրավենիք:

Շոկոլադը՝ ավելորդ քաշի դեմ

Կոպենհագենի համալսարանի գիտնականները հայտարարում են, որ շոկոլադը օգնում է ձերբազատվել ավելորդ քաշից և փակում է ախորժակը: Հենց այս վերջին հատկության շնորհիվ, է, որ գիտնականները վստահեցնում են՝ եթե ուտում եք շոկոլադ, ուրեմն չեք ունենա ավելորդ քաշ: Նրանք սա բացատրում են շոկոլադում պարունակող հարուստ կալորիաներով, որոնք այլ մթերքներ ուտելու ցանկությունը վերացնում են, ինչն էլ իր հերթին նպաստում է ավելորդ քաշից ձերբազատվելուն:

Շոկոլադը՝ էներգիայի աղբյուր

Շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին և տեոբրոմին, որոնք էներգիայի հզոր աղբյուր են: Որքան մուգ է շոկոլադը, այնքան շատ է «նրանում» էներգիան: Ավելին մյուս էներգետիկներից շոկոլադը տարբերվում է նրանով, որ այն մի քանի ժամ հետո ձեզ  «չի դատարկում» ու թուլացնում, ինչը հատուկ է այլ էներգետիկ հյութերին ու արհեստական հավելումներին:

Շոկոլադը՝ երջանկություն

 Գիտնականների մի խումբ ուսումնասիրություն է անցկացրել զույգերի միջև պարզելու համար, արդյոք համբույրն է ավելի շատ ռեակցիաներ առաջացնում, թե շոկոլադը: Արդյունքում պարզվել է, որ համբույրի հետևանքով ուղեղը ավելի քիչ է ստանում սերոտոնինի քանակ, քան շոկոլադ ուտելիս:

«Անհայտ» փաստեր շոկոլադի մասին

Վաղ ժամանակներում կաթոլիկ եկեղեցին քննադատում էր շոկոլադի գործածումը, այն համարելով հերետիկոսություն ու կախարդություն
Մայաները կակաոն օգտագործում էին փողի փոխարեն, օրինակ մեկ ստրուկը արժեր 50 կգ կակաո, կամ մեկ կիլոգրամ միսը, 10 կգ կակաո և այլն
Ճիշտ ջերմության պահպանման պարագայում շոկոլադը երբեք չի փչանում և այն կարելի է ուտել նույնիսկ 60 տարի անց
Շոկոլադի հոտը ունի հանգստացնող թուլացնող հատկություն

 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (28.04.18)
Դիտումներ: 587 | Տեգեր: մասին, Ու, շոկոլադի, փաստ, Հետաքրքիր, 12, առողջարար | - Վարկանիշ -: 0.0/0