Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ճանապարհորդիր


Հայերը նախընտրում են Վրաստանում հանգստանալ հայրենիքում առկա բարձր գների պատճառով - www.trip2.am
 
 
Загрузка...


 

Հայերը նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, քանի որ հայրենիքում գները բարձր են, ասաց Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

 

«Բանն այն է, որ հանգստյան ամենաէժան տները մեզ մոտ արժեն շուրջ 10-15 հազար դրամ մեկ շնչին մեկ օրվա համար (շուրջ $21-$31), իսկ Վրաստանում կարելի է հանգստանալ օրական 2.5-3 հազար դրամով (շուրջ $5-$6), ինչն ավելի մատչելի է»,– նշեց Չիլինգարյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա ավելացրեց, որ Վրաստանում հանգստյան տները նախատեսված են ցածր և միջին կարգի համար, իսկ Հայաստանում դրանք նախատեսված են ավելի հարուստ մարդկանց համար։ Նրա խոսքով, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այդ փաստին։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ավելացրեց, որ Հայաստանում ամառային հանգստի է մեկնում յուրաքանչյուր չորրորդ ընտանիք (այսինքն, բնակչության 25%), նրանց 8 տոկոսն արձակուրդ է անցկացնում արտերկրում։

«Երկու երրորդը հանգստանում է Հայաստանում։ Մարդիկ մեկնում են իրենց գյուղերը, ամառանոցները կամ ընկերների ու բարեկամների տները, ոմանք մեկնում են Արցախ»,– նշեց Ադիբեկյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի բնակիչների համար ամառային հանգստի օտարերկրյա կետերն են` Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը։

«Իհարկե, ամառային հանգստի հարցում կարևոր նշանակություն ունեն ընտանիքի եկամուտները։ Մեր տվյալներով, մեկ մարդուն Հայաստանում բաժին ընկած եկամուտները տատանվում են 100 դոլարի սահմանում, այսպիսով, մեկ ընտանիքին միջինը մոտ 400 դոլար է բաժին ընկնում։ Դժվար է պատկերացնել, որ այդ գումարով հայկական միջին ընտանիքը կարող է հանգիստ թույլ տալ»,– ընդգծեց Ադիբեկյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի բարձր գները բացասաբար են ազդում ոչ միայն օտարերկրացի, այլ նաև ներքին զբոսաշրջիկների առումով։

«Բարձր գների պատճառով Հայաստանի բազմաթիվ բնակիչներ չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ հայրենիքում հանգիստ կազմակերպել»,– ասաց Ադիբեկյանը։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ճանապարհորդիր | Ավելացրեց: erkusov.com (27.08.16)
Դիտումներ: 507 | Տեգեր: առկա, հանգստանալ, Են, հայրենիքում, գների, բարձր, ՀԱՅԵՐԸ, պատճառով, նախընտրում, Վրաստանում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...