Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Կենդանակերպի նշանների մասին այս փաստերի մեծ մասը հաստատ չէիր լսել...
 
 


   goodlife.am

Կենդանակերպի նշանները մի հատված են Կենդանակերպի գոտու վրա։ Ամեն մարդ գիտի, թե որ նշանի տակ է ծնվել։ Այսքանով մեծամասնության գիտելիքները ավարտվում են։ Բայց կան մարդիկ, ովքեր հաստատ վստահ են, որ իմանալով կենդանակերպի նշանի մասին բոլոր մանրամասները, կկարողանան վերականգնել անձնական կյանքը, հաջողության հասնել իրենց աշխատանքում եւ բարելավել առողջությունը։ Սրանով է զբաղվում աստղագիտությունը։ Կենդանակերպի նշանների մասին առավել հետաքրքիր փաստեր կարդացեք այս հոդվածում։

• 1. Բոլորն էլ գիտեն, 12 կենդանակերպի նշանների մասին (Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ), սակայն գիտնականները հայտնաբերել են 13-րդ համաստեղությունը – Օձակիր։ Այն տեւում է նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 17։

• 2. 500 մլն մարդ ծնվում են նույն կենդանակերպի նշանի տակ։

• 3. Բոլոր կենդանակերպի նշանները խմբավորված են ըստ տարրերի (ջուր, հող, օդ եւ կրակ), կիսագնդերի (հյուսիս, արեւելք, հարավ, արեւմուտք) եւ եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ):

• 4. Յուրաքանչյուր կենդանակերպի նշանով կառավարում է որոշակի աստղ կամ մոլորակ։ Կախված հատկանիշներից ,որով որ այն օժտված է, դա էլ դառնում է բնորոշ նաև մարդուն:

• 5. Երբեւէ մտածե՞լ եք Կենդանակերպի նշանների հետաքրքիր անունների մասին։ Ենթադրվում է, որ նրանք ծագել են Հերկուլեսի հերոսությունների հիման վրա։

• 6. Դեռեւս հայտնի չէ, թե ո՞վ էր կենդանակերպի նշանների հիմնադիրը։ Ենթադրվում է, որ 5000 տարի առաջ շումերները երկինքը բաժանել են 12 մասերի ( «պատուհանների») ։ Ավելի ուշ, հույները տվել են անուն՝ «կենդանակերպ», որը նշանակում է «կենդանիների շրջանակ»:

• 7. Կենդանակերպի նշանների մասին հետաքրքիր փաստերը — դա նաեւ մեր նախնիների հավատքն է։ Հին ժամանակներում մարդիկ իրենք էին պատկերացնում որևէ կենդանու տիրապետությունը երկնակամարում։ Ուսումնասիրենք դրանք մանրամասնորեն։

• Խոյ — կենդանակերպի առաջին նշանն է։ Նա ղեկավարվում է Մարսով եւ ընդգրկում է մի շատ կարեւոր ժամանակաշրջան — գարնանային գիշերահավասարը: Հետեւաբար, այս նշանի տակ ծնված մարդիկ բնութագրվում են որպես բաց, ոգևորվող և ինտելեկտուալ։

• 8. Ցուլը – հանդիսանում էր Միջերկրական ծովի բնակիչների հիմնական կենդանին։ Այս համաստեղության ժամանակահատվածում գետնին էին ընկնում արեւի ճառագայթները, ինչը նշանակում էր տնկման սեզոնի սկիզբը։

• 9. Երկվորյակների համաստեղությունն իր անվանումը ստացել է ի պատիվ Զեւսի եւ Լեդայի երեխաների՝ երկվորյակների Կաստորի և Պոլլուքսի։ Եվ երկնքում նրա մասերն այնքան մոտ են իրար, որ համաստեղությունը այլ կերպ չի էլ կարելի կոչել։

• 10. Քանի որ հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին արեւը սկսում է, բառացիորեն, շարժվել ետ, այստեղից էլ ծագել է համաստեղության անունը՝ Խեցգետին։ Օըր դառնում է մի քիչ ավելի կարճ, գիշերը՝ երկար։ Ըստ հին ավանդության, Հերկուլեսը կռվել էր մի հսկայական խեցգետնի հետ եւ հաղթել էր նրան: Բայց Հեռա աստվածուհին, ով ատում էր հերոսին, տեղադրում է խեղգետնին երկնքի վրա, որպեսզի նա այնտեղից միշտ հետևի Հերկուլեսին։
 

• 11. Ասորեստանում Առյուծի համաստեղությանը կոչում էին «Մեծ կրակ». Այս ընթացքում, հենց առյուծներն են գնացել Նեղոսի հովիտ՝ խուսափելով անտանելի շոգից: Այստեղից էլ ծագում է այդ ծորհրդանիշը՝ կիզիչ արեւը գերիշխում է երկինքում։

• 12. Հին ժամանակներում Կույսը հանդես էր գալիս տարբեր կերպարներով՝ Զևսի մայրը, արդարության աստվածուհի եւ նույնիսկ սֆինկս։ Բայց հաճախ պատկերվել է հասքը ձեռքին, քանի որ այդպես է թարգմանվում ամենապայծառ աստղը համաստեղությունում:

• 13. Կշեռքը միակ անշունչ կենդանակերպի նշանն է։ Այն համընկնում է աշնանային գիշերահավասարի հետ: Շատ դարեր առաջ, մարդիկ նկատել են, որ այդ օրը տևում է նույնքան, որքան և գիշերը։ Այստեղից է առաջացել հավասար կշեռքը համաստեղության պատկերի վրա: Բացի դրանից, ինչպես հավատում էին մեր նախնիները, հենց տարվա այս ժամանակաշրջանում ճակատագրի կշեռքի վրա էին կշռվում մարդկանց արարքները։ Դրա համար այժմ կշեռքները արդարության խորհրդանիշն են։

• 14. Երբ արևը գտնվում էր Կարիճի համաստեղությունում, այն երևելի կերպով գունատվում էր, կարծես թե մեկը թունավորվել էր նրան։ Հնարավոր է, խայթել էր հսկա կարիճը։ Այդպես էին մարդիկ մտածում անցյալում:

• 15. Հաղթել Կարիճին կարող էր միայն Աղեղնավորը։ Հետեւաբար, այս համաստեղությունը հետևում է Կարիճին։

• 16 ․ Պանը՝ աստված է այծի ոտքերով, մեկ անգամ վախենում է հսկայից եւ իրեն նետում ջուրը: Նրա ոտքերը դարձել էին պոչ։ Հետեւաբար, կենդանակերպի նշան Այծեղջյուրը պատկերված է հենց այդպես։
 

• 17. Այն օրերում, երբ արեւը Ջրհոսի համաստեղությունում էր, Նեղոսը դուրս էր գալիս ափերից։ Հետևաբար նրա անունը միանգամայն տրամաբանական է:

• 18. Որտեղ կա ջուր, կա նաև ձուկ. Հենց այս համաստեղության իշխանության ժամանակ են հնում մարդիկ բռնել ամենամեծ թվով ձուկ՝ կերակրվելու համար։ Ի դեպ, փյունիկացիները պատկերում էին իրենց բերրիության աստվածուհուն ձկան պոչ ունեցող կնոջ տեսքով։
 







Տարածել...


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: 16.05.17 | Հեղինակ: goodlife.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (16.05.17) | Հեղինակ: goodlife.am
Դիտումներ: 2238 | Տեգեր: Այս, մասին, նշանների, լսել..., մեծ, Կենդանակերպի, հաստատ, փաստերի, մասը, չէիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...