Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Կենդանակերպի ամենաբարի նշանները
 
 
Загрузка...


 

Մարդկանց մերձեցնում է բարությունը: Վերջնական հաշվում այն միշտ հաղթում է չարին, բայց Կենդանակերպի բոլոր նշաներին չէ, որ այդ զգացմունքը հեշտությամբ է տրվում:

Խոյ

Խոյը երբեք դիտավորյալ վատ բան չի անի նրան, ով դրան արժանի չէ: Բայց դրա փոխարեն, շատ մոտիկ մարդիկ տանջվում են նրանց գործողություններից, քանի որ Խոյերը հազվադեպ են հետ նայում կամ հաշվի առնում ուրիշի կարծիքը:

Ցուլ

Ցուլերը համարվում են լավ և դրական նշան: Նրանք չեն կարող վատություն անել նույնիսկ անծանոթ մարդու, չնայած երբեմն հանդիպում են բացառություններ: Ընդհանոuր առմամբ, այս մարդիկ անկեղծ են և շատ հաճելի:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանը բավականին վիճելի է: Ծայրահեղ դժվար է գնահատել Երկվորյակների բարության իրական աստիճանը: Ըստ էության, նրանք բարի են միայն նրանց հանդեպ, ովքեր դրան արժանի են: Ի սկզբանե, Երկվորյակները հակված են անտարբեր վերաբերմունքի:

Խեցգետին

Խեցգետինը բարի է միայն ընկերների, լավ գործընկերների և բարեկամների նկատմամբ: Ծայրահեղ դեպքում, Խեցգետինը կարող է բարի լինել նաև նրանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են իր մտերիմ մարդու ընկերը, բայց դա լինում է շատ հազվադեպ: Մնացած բոլորի նկատմամբ այս մարդիկ բացարձակ իներտ են և անտարբեր:

Առյուծ

Նրանք, ովքեր ծնվել են Առյուծի նշանի տակ, ամենաբարի մարդիկ չեն, սակայն նրանք երբեմն չեն ցուցադրում իրենց ատելությունը: Եթե Դուք նրա նկատմամբ ինչ-որ վատ բան եք արել, մի սպասեք շուտափույթ ներման: Չնայած հանդիպման ժամանակ նրանք կժպտան Ձեզ:

Կույս

Կույսերը շատ զուսպ և հաճելի մարդիկ են: Հատկապես դա վերաբերում է տղամարդկանց, քանի որ այս նշանի մոտ սեռերի տարբերությունը շատ ուժեղ է: Մեծ հաշվով, և՛ նրանք, և՛ մյուսները հանդիսանում են կարեկից մարդիկ, բայց բավականին երկար ժամանակ հիշում են իրենց հանդեպ արված չարությունը:

Կշեռք

Այս մարդիկ բարի են ուղնուծուծով, սակայն երբեմն նրանց կաշկանդում է դաստիարակությունը: Լինում են դեպքեր, երբ Կշեռքը չի տանում ինչ-որ մեկի, բայց նրանք երբեք դա ցույց չեն տա: Երբեք: Այո, վրեժ էլ նրանք երբեք չեն լուծում: Դա իրենց պետք չէ:

Կարիճ

Կարիճները ծայրահեղ բարեհոգի են և կարեկից: Այո, նրանց բնավորության առանձնահատկությունները կարող են ընդունվել ամենաբացասական ձևով, սակայն հոգում նրանք շատ բարի են և հաճելի: Այս նշանի ներկայացուցիչները նաև ազնիվ են և հավատարիմ:

Աղեղնավոր

Աղեղնավորները գիտեն ամեն ինչի գինն այս աշխարհում, իսկ բարության գինը՝ հատկապես: Դրան պետք չէ արժանանալ կամ ստանալ տոնական օրերին. նրանք Ձեզ կվերաբերվեն կամ լավ, կամ վատ: Երրորդ տարբերակ չկա:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այնպիսի տպավորություն են թողնում, կարծես շրջապատում ոչինչ իրենց չի վերաբերում: Հոգում նրանք բարի են գրեթե յուրաքանչյուրի նկատմամբ: Իսկ բացառություն կազմում են միայն նրանք, ովքեր արժանի են բացասական վերաբերմունքի:

Ջրհոս

Ջրհոսները շփվում են և իրենց ընկերական են պահում նույնիսկ նրանց հետ, ովքեր իրենց վատություն են արել: Այս մարդիկ շատ հեշտությամբ են ներում: Իհարկե, նրանք չեն մոռանում վատությունը, բայց չարությունը նրանց ոճը չէ:

Ձկներ

Ձկները շատ նման են Ջրհոսներին, սակայն նրանց տարբերությունը կայանում է նրանում, որ նրանք աշխատում են չշփվել նրանց հետ, ովքեր իրենց վատություն են արել: Շատ բարեհոգի մարդիկ են, որոնք չնայած եսասեր են, բայց ինչ-որ հրաշքով շրջապատը դրանից չի տանջվում:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (31.08.16)
Դիտումներ: 1973 | Տեգեր: ամենաբարի, Կենդանակերպի, նշանները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...