RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...

Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր 2018 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
 


 


   

Ձեր բախտը չի՞ բերում սիրո մեջ, մի անհանգստացեք, քանի որ ձեր բախտը շուտով կբերի գումարի հարցում։

Հնարավոր է 2018 թվականին հենց ձեզ համար են աստղերը պատրաստել երջանիկ և հարուստ կյանք, հնարավոր է, որ հենց դուք եք դառնալու հաջորդ Բիլ Գեյթսը։

Կարող եք վստահ լինել ձեր հաջողակ լինելու մեջ եթե պատկանում եք կենդանակերպի այս նշաններից որևէ մեկին։

 

1. Կույսեր

 

  • Երջանիկ օր՝ չորեքշաբթի։
  • Երջանիկ թվեր՝ 5, 14, 23, 32, 41, 50։
  • Համապատասխան գույներ՝  սպիտակ, դեղին, նարնջագույն, մոխրագույն։
  • Քար՝ տոպազ

Կույսերը վճռական և աշխատասեր մարդիկ են, ովքեր օժտված են վերլուծողական մտածելակերպով։ Մեծ հաջողությունների հասնելու համար նրանց առաջ է մղում նպատակասլացությունը։

Այսպիսի մարդիկ նայում են աշխարհին ռեալ կերպով։ Սա կենդանակերպի ամենահանգիստ նշանն է։ Կույսերը գիտեն, ինչպես իրենց զսպեն անգամ ամենադժվար իրավիճակներում։

Նրանք շատ լավ մարդիկ են և իրենց գործի վարպետներն են։

Շան տարին իդեալական է Կույսերի համար, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց լավագույն որակները։ Ձեզ հարկավոր է միայն անել այն ինչը միշտ անում եք՝ բարելավվել ամեն ինչ, ինչին որ դիպչում եք։

Այս նշանի ներկայացուցիչներ են ամերիկացի միլիադատերեր`  Ուորրեն Բաֆֆետը և Լարրի Էլլիսոնը։

2. Կարիճներ

 

  • Երջանիկ օր՝ կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի։
  • Երջանիկ թվեր՝ 8, 17, 26, 35, 44, 53։
  • Համապատասխան գույներ՝ կարմիր և մանուշակագույն։
  • Քար՝ օպալ։

Ամբողջ իրենց խարիզման նրանք օգտագործում են որպեսզի վաճառեն ինչ-որ իր իրենց ցանկալի գնով։ Կարիճների նպատակը՝ ստիպել ձեզ անել այն, ինչ իրենք են ցանկանում։ Կարևոր չէ դուք համաձայն եք, թե ոչ։

Կարիճը՝ ջրային նշան է։ Այսպիսի մարդկանց մոտ լավ զարգացած է ինտուիցիան և մարդկանց լավ ճանաչելու ունակությունը։ Նրանք կենդանակերպի ամենահետաքրքրասեր նշանի ներկայացուցիչներն են։

Մյուս տարի դուք ձեր կենտրոնանալու և աշխատելու ունակության շնորհիվ կհասնեք մեծ հաջողությունների ուսման մեջ։

Շան տարում, դուք գրեթե հարուստ կդառնաք, եթե սովորեք ձեր սխալների վրա և շարժվեք առաջ։

Նշանի ներկայացուցիչ՝ Բիլ Գեյթս։

3. Առյուծ

 

  • Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, կիրակի։
  • Երջանիկ թիվ՝ 5, 14, 13, 32, 41, 50։
  • Համապատասխան գույն՝ ոսկեգույն, նարնջագույն, դեղին, կարմիր։
  • Քար՝ սուտակ (ռուբին )։

Առյուծը՝ միակ կրակոտ նշանն է այս ցանկում։ Առյուծները ջունգլիի արքաներն են, մարդանց մեջ այս ներկայացուցիչները ամենաշատ էներգիա ունեցող և նախաձեռնող մարդիկ են։

Առանձնանում են խիզախությամբ և անհավանական խարիզմայով։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում։

Նրանք հրաշալի գիտեն իրենց հնարավորությունները և թե ինչպես պետք է դրանք օգտագործեն, որպեսզի հասնեն ցանկալի արդյուքնի։

Հաջորդ տարվա գույնը դեղինն է, որն էլ ամենահամապատասխանն է Առյուծների համար։ Դրա համար էլ նրանք մեծ շանսեր ունեն ավելացնելու իրենց բանկային հաշիվը 2018-ին։

Նշանի ներկայացուցիչներն են՝ Կոկո Շանելը, Իվ Սեն Լորանը, Ջոան Ռոուլինգը։

4. Ցուլ

 

  • Երջանիկ օր՝ երկուշաբթի, ուրբաթ, շաբաթ։
  • Երջանիկ թիվ՝ 2, 11, 29, 37, 56։
  • Գույն՝ սպիտակ և կանաչ։
  • Քար՝ զմրուխտ։

Այս նշանի մարդիկ տարբերվում են հետևողականությամբ, նրանք կարողանում են փոխհարաբերություններ հաստատել, հավատարիմ են նրանց, ովքեր սիրում են իրենց:

Նրանք չեն հենվում բնազդներին, այլ մտածում են ռացիոնալ և քննադատաբար։ Չեն ծախսում դատարկ բաների վրա ավելորդ ժամանակ։

Գործընկերները գնահատում են այսպիսի մարդկանց հուսալիությունը և կայունությունը։ Ցլերը լավագույն խորհրդատուներն են բիզնեսում, այդ հարցում նրանց կարելի է ամբողջովին վստահել։

Հաջորդ տարի Ցլերը պետք է ապրեն պարզ կյանքով առանց շեղումների և շատ տնտեսեն։ Նրա փոխարեն, որպեսզի գումար ծախսեք մեքենայի կամ նոր տան համար, ավելի լավ է ներդնեք բիզեսի մեջ այդ գումարը, քանի որ այն ամենայն հավանականությամբ շահավետ կլինի ձեզ համար։

Նշանի ներկայացուցիչներ՝ Red Bull ընկերության համահիմնադիր Դիտրիխ Մատեշից և Dyson փոշեկուլի ստեղծող Ջեյմս Դայսոն։

5. Խեցգետին

 

  • Երջանիկ թվեր՝ 4, 13, 22, 31, 40, 48, 57։
  • Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, հինգշաբթի, կիրակի։
  • Գույն՝ կապույտ, արծաթափայլ։
  • Քար՝ մարգարիտ։

Սա ջրային նշան է։ Խեցգետինները ոգեշնչում և խթանում են ուրիշներին զարգանալու և աճելու համար։ Նրանք վստահ են իրենց վրա, կենտրոնացած են և զգայուն։

Նրանք օժտված են հրաշալի կազմակերպչական ունակություններով և կարող են գրավել շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Սիրում են խորհրդակցել ուրիշների հետ այն հարցերում, որոնցում մասնագետ են։

2018 թվականը կլինի ամբողջովին թարմ և օրիգինալ մտքերով լի։ Հասնել հաջողությունների խեցգետիններին կհաջողվի շնորհիվ իրենց ստեղծագործական ունակությունների և հետաքրքրությունների։

Խեցգետիններին հարկավոր է անել այն, ինչ սիրում են և սիրել այն, ինչ անում են։ Եվ միայն այդ ժամանակ դուք երբեք չեք տեսնի նրանց դժգոհ իրենց կատարած աշխատանքից։

Աղբյուր


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 1027 | Տեգեր: նշաններ, մեծ, 2018, թվականին, Կենդանակերպի, շանսեր, ովքեր, ունեն, հարստանալու | - Վարկանիշ -: 0.0/0