Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Կենդանակերպի 3 նշաններ որոնց չի կարելի հավատալ
 
 
Загрузка...


Եթե մարդուն հարցնենք, թե ինչը նա չի ների իր սիրելիին, մեծամասնությունն առանց մտածելու կպատասխանի՝ իհարկե սուտը: Մինչդեռ համարյա բոլորն ունեն գաղտնիքներ, որոնց մասին կինը կամ ամուսինը տեղյակ չեն, քանի որ կողակիցը հմտորեն խաբում է:

Բայց մի բան է ստել հանուն փրկության, և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը, առանց որի մարդը չի կարող ապրել: Այդպիսի «խաբեբաներին» կարելի է հեշտությամբ տարբերել՝ նայելով նրանց կենդանակերպի նշանին:

 

Կշեռք

Այս համաստեղության ներկայացուցիչները հայտնի բանսարկուներ էն, ովքեր իրենց բնությամբ երբեք մինչև վերջ ոչինչ չեն ասում՝ պատելով իրենց գաղտնիության շղարշով: Նրանք հակված են ապօրինի հարստացմանը, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ տարիքից նրանք սովորում են խաբեության, խորամանկության և հնարամտության հիմունքները: Ավելի հասուն դառնալով, այս անհատների մոտ կատարելագործվում է ստելու հմտությունը, դրա համար էլ, նրանց սիրելի մարդիկ ոչ մի հնարավորություն չեն ունենում բռնացնել Կշեռքներին ստի, անհավատարմության մեջ: Այս մարդիկ նույն կերպ են իրենց պահում աշխատանքի մեջ, քանի որ չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակումներ, նրանք շահագործում են ուրիշներին՝ ստիպելով նրանց աշխատել իրենց փոխարեն, նորից խաբեության միջոցով: Շնորհիվ հենց այս հատկությունների, Կշեռքներից լավ խարդախներ, հայտնի փաստաբաններ և քաղաքական գործիչներ են ստացվում:


Երկորյակներ     

Իրենց էությամբ Երկորյակ նշանի ներկայացուցիչները երկերեսանի մարդիկ են, դա նշանակում է, որ ստի հանդեպ կիրքը նրանց արյան մեջ է: Դա պարզ է դառնում մանկությունից, բայց առավել արտահայտված է լինում, երբ երկորյակները մեծանում են: Նրանք հեշտությամբ կարող են շահագործել շրջապատի մարդկանց՝ հանուն իրենց շահի, հեշտությամբ կառավարում են պետք եղած մարդու միտքը և ստիպում են նրան կասկածել նույնիսկ սեփական աչքերով տեածին: Ինչո՞ւմն է բանը: Բանը նրանում է, որ երկորյակները կարողանում են զսպել իրենց զգացմունքները, իսկ դա նշանակում է, որ իրենց դեմքի արտահայտությունից և շարժուձևից հնարավոր չի լինում կռահել սուտը: Ավելին՝ այս նշանի ներկայացուցիչները զգուշավոր մարդիկ են, ովքեր ունենում են նախօրոք պատրաստած և տրամաբանական արդարացում, իսկ դա նշանակում է, որ նրանց չհավատալ չի կարելի: Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկվորյակ, բացի կնոջից, ունենում է սիրուհի կամ սիրեկան:


Ձկներ

Անսահման երևակայության տեր Ձկները ինտրիգներ հյուսելու իսկական վարպետներ են: Նրանց հեշտությամբ հաջողվում է ստեղծել իսկական պատրանք, որին հավատում են բոլորը: Պետք է ասել, որ նրանք շատ վտանգավոր անհատներ են: Հետաքրքիրն այն է, որ Ձկները հազվադեպ են ստում սեփական շահի համար: Հաճախ սուտն օգտագործում են սեքսուալ արկածները թաքցնելու համար: Դրա համար, չարժե զարմանալ, երբ ձեր սիրելին՝ ծնված այս համաստեղության տակ, հանկարծ կհյատնի ձեզ, որ ստիպված է գիշերել գրասենյակում զեկույցներ անելու համար: Իրականում նա կդավաճանի ձեզ, իսկ առավոտյան, հոգնած տեսքով տուն կվերադառնա: Ավելին՝ ի տարբերություն մյուս հայտնի «խաբեբաների», Ձկները իրենք էլ են սկսում հավատալ սեփական ստերին, դրա համար էլ երբեմն անկեղծորեն չեն կարողանում ասել որն է սուտը, որն է ճիշտը: Հենց այդ պատճառով էլ բռնացնել նրանց ստելիս՝ գրեթե անհնար է:

Openblog.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (13.10.16)
Դիտումներ: 4697 | Տեգեր: որոնց, նշաններ, չի, Կենդանակերպի, հավատալ, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...