/Աստղագուշակ և ավելին... - Իսկ դու ճանաչու՞մ ես կանանց՝ ըստ համաստեղության... " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Իսկ դու ճանաչու՞մ ես կանանց՝ ըստ համաստեղության...
 
 


   

ԽՈՅ

Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումներին: Նա ջանում է ինք ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ' իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ:

Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության' ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն' ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է ողբերգական ավարտ ունենալ:

ՑՈւԼ

Հմայիչ է, նրբաճաշակ, կամակոր ու զգացմունքային: Նա ձգտում է շրջապատել իրեն գեղեցիկ իրերով ու փայլուն տղամարդկանցով: Չնայած, տղամարդիկ շատ լավ հասկանում են նրան, ամեն դեպքում, ջանում են նրա հետ ինտիմ հարաբերության հասնել, քանի որ հիանալի զուգընկերուհի է, որը կարող է նրբին զգայական հաճույք պարգեւել: Զգացողությունների լիարժեքության ուրախությունը փոխանցվում է զուգընկերոջը: Բայց եւ այնպես, նրա ուրախությունը անվերջանալի չէ: Որոշ ժամանակ անց նա գտնում է, որ իրեն ուրիշ գիրկ է հարկավոր երջանկության համար: Էրոտիկայի մեջ անկեղծ է ու տրվում է իր հակումներին առանց հետ նայելու' ջանալով նոր զուգընկերոջից քաղել դեռևս չճաշակած ու չուսումնասիրած նոր հաճույքներ: Պետք է խոստովանել, որ նա տղամարդկանց համար նույնքան գրավիչ ու հրապուրիչ է, որքան քայքայող ու ավերող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնաշփոթային է ու անկայուն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երեւում է Երկվորյակներից նրան որոշակի երկատվածություն է բաժին ընկել: Խելքը, խորաթափանցությունը, հիանալի բնավորությունը, մարդկանց հետ շփվելու հմտությունը օգնում են հասնելու լավ հաջողությունների աշխատանքի մեջ: Մյուս կողմից սակայն, այդ նույն խելքն ու մարդկանց հետ շփվելու ունակությունը հնարավորություն չեն տալիս նրան գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն համահավասար զուգընկերոջ: Հենց նրան է պատրաստ նվիրելու իր զգացամունքայնությունն ու նվիրվածությունը: Բայց նրան համապատասխան տղամարդիկ հանդիպում են հազվադեպ, ու շատ հաճախ կրակն այդպես էլ չի բոցավառվում: Պատահական կապերում, որոնք շատ չեն լինում, նա գտնում է հասարակ ֆիզիկական բավարարվածություն: Այդ կանանց չեն լքում, նրանցից լուռ հեռանում են' հոգում տանելով հարգանք դեպի նա: Սակայն, եթե նա հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց ամուսնությունը ընտանեկան կյանքի երջանկության օրինակ կարող է ծառայել:

ԽԵՑԳԵՏԻՆ

Բնավորությամբ նա չափազանց էրոտիկ է ու անզուսպ ձգտում է զգայական հաճույքի: Սակայն, որքան էլ զարմանալի է, տղամարդկանց հետ իրեն սառն է պահում: Նրան թվում է, թե իր տենչանքը թուլություն է, որը նկատում են տղամարդիկ, սակայն երբեք չի սիրում ընդունել իր թուլությունները: Նա շատ ջանքեր է գործադրում՝ ուժեղ ու ինքնուրույն երեւալու համար: Սակայն հեշտ է գրգռվում, կիրքը գրավում է նրան, ու նա ջանում է թաքցնել դա, ինչը երբեմն հասցնում է նրան կոպտության: Հարաբերությունից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր զուգընկերոջը, իսկ եթե դա անխուսափելի է, ապա նրա հետ իրեն պահում է կամակոր ու դյուրագրգիռ: Սակայն, եթե հանդիպում է տակտով ու համբերատար տղամարդ, որը կարողու է, առանց իր մասին մտածելու, հոգ տանել՝ լիովին բավարարելու Խեցգետնի ցանկությունները, Խեցգետինը հարաբերությունից հաճույք է ստանում: Պետք է միայն նկատել, որ շատ քիչ տղամարդիկ կան, որոնք պատրաստ են նման զոհողության:

ՁԿՆԵՐ

Դերասանների, ռեժիսորների, գրականագետների, բոհեմի աշխարհն է նրանը: Նա ապրում է իր մտածած երազների ու հույսերի թագավորությունում: Նրա էրոտիկան իրականացվում է աստվածացումով, սիրային «դրամատուրգիաներով», խաղերով, բայց ոչ մի կերպ ֆիզիկական հարաբերությամբ: Ու չնայած' իր հարուստ երեւակայության մեջ նա փորձում է իր զուգընկերոջը դարձնել արքայազն, ցածր խառնվածքը նրան չի բերում լիարժեք բավարարվածություն հարաբերությունից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասումով' հույսով հանդիպելու նրան, ով կծածկի իրեն վարդերով: Որպես կանոն, տղամարդիկ նրա մոտ չեն վերադառնում, քանի որ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ ինտիմ քնքշանքների պահին: Այն, որ նա չի հասկանում, որ սեքսում պետք է կարողանալ ոչ միայն վերցնել, այլ նաև տալ, նրան մելամաղձոտ (մելանխոլիկ) է դարձնում: Բնավորությամբ նա բարի է, ու շատ երիտասարդներ իրենց առաջին փորձը ձեռք են բերում նրա գրկում: Ամուսնական կյանքում նա հաճախ է դիմում դավաճանության, որի համար բացատրություն չեն կարող տալ ո՛չ ինքը, ո՛չ իր ամուսինը:

ԱՌՅՈւԾ

Նա շատ հմայիչ է եւ ունակ է իր ծուղակը գցել նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է որպես պոտենցյալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ:

ԿՈւՅՍ

«Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար, ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ, ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր- ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի:

ԿՇԵՌՔ

Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ այն մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Նրա վարքն անընդհատ տատանվում է: Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ զուգընկերոջ հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Երբ նա զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքիր:

ԿԱՐԻՃ

Նրան կարելի է կցել «ճակատագրական», «առեղծվածային», «խելահեղ» մակդիրները: Նրա կիրքը անսահմանափակ է: Նրա բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի. ստանալ սեքսուալ հաճույք: Եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տղամարդիկ ուղղակի «խելքահան» են լինում նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար նա շուտ է ինտիմ փորձ ձեռք բերում: Նրանք ովքեր փնտրում են «հրակեզ կին», հենց նրա մեջ են տեսնում մարմնավորված իդեալին: Նա շատ լավ տիրապետում է իրեն, սակայն հարաբերության պահին նա մի կողմ է նետում բոլոր պայմանականությունները: Համենայնդեպս' դառնում է ավելի հիասքանչ իր խենթության ու գժության մեջ: Նա վտանգավոր է այնպիսի տղամարդկանց համար, որոնք հասնելով ինտիմ կյանքի գագաթնակետին, չեն կարողանում պոկ գալ նրանից ու դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով ավերվում են կարիերաներ, ընտանիքներ են քանդվում, բայց տղամարդիկ նորից ու նորից նետվում են այդ հորձանուտը: Բայց և այնպես, ամուսնու համար հաճախ լավ ընկեր է դառնում ու անում է ամեն ինչ, որպեսզի նա հասնի փայլուն հաջողությունների:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Հիանալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, ոգեւորվող կանանց: Սեքսուալ պլանում գայթակղիչ է ու անսպառ: Կարողանում է գնահատել կյանքը նրա բոլոր դրսևորումներում' աշխատանքում, արվեստում, սպորտում, ընտանիքում: Սեքսը նրա համար կեցության լիարժեքության զգացումն է, և նա ձգտում է քաղել հարաբերությունից հնարավոր առավելագույն հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, լի երևակայությամբ: Այս հատկությունները կցված են նրան նաև ինտիմ կյանքում: Իսկապես երջանիկ է զգումմիայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Իմանալով իր գինը, ամուսնու դավաճանությանը վերաբերում է բավական հանգիստ, ի դեպ, իր կողմից արված դավաճանությանը նույնպես: Ընտանեկան կյանքին լրջորեն է մոտենում, սակայն միշտ չէ, որ կարողանում այն ներդաշնակ դարձնել, քանի որ նոր տպավորություններ ունենալու ծարավը հաճախ նրան հեռացնում է ընտանեկան օջախից, որի մոտ մնում է մոլորված ամուսինը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այս նշանի տակ ծնվածներին հաճախ տանջում է իր ցանկությունների ու դրանց բավարարման հնարավորության միջև հակասությունը: Նա սեքսուալ է, սիրահարկոտ, բայց միևնույն ժամանակ խիստ է արտաքին պատշաճության պահպանման համար: Այդ պատճառով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, որը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ կոմպլեքսների: Տղամարդիկ ձգտում են դեպի նա, զգալով ցանկալի զուգընկերուհի, սակայն մնում են տարակուսած' բախվելով նրա ստեղծած առաքինի կնոջ կերպարին: Կաթիլ-կաթիլ հավաքվող ձգտումները ժամանակ առ ժամանակ բացում են բոլոր արգելքները, ու նա նետվում է դեպի կարճ արկածը' մի կողմ դնելով իր սկզբունքները և գրավելով զուգընկերոջն իր եռանդով ու ճարտարությամբ: Ամուսնական կյանքում ամուսնուն հաճախ հասնում է Այծեղջյուրի կոտոշը: Պատառոտվելով զղջումներով' նա նորից կանգնում է առաքինի կնոջ ուղու վրա, սակայն խառնվածքը նորից ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այսպիսի կանայք դառնում են ինքնամփոփ ու կռվարար տատիկներ:

ՋՐՀՈՍ

Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց ձգում է տանտիրուհու խելքը, հմայքը, շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմազան է նաեւ ինտիմ հարաբերություններում: Լինելով լավ կին, հմտորեն ղեկավարելով տունը' իր սերը դեպի համաչափությունն ու կարգապահությունը նա տեղափոխում է ննջարան: Հմայված նրա արտաքին դյութանքով, տղամարդը ձգտում է նրա մոտ' փնտրելով նոր զգացողություններ: Սակայն հարաբերությունից հետո Ջրհոսը հիշում է միայն մոմերի առկայծումն ու նոր հարդարված սպիտակեղենը: Նրա համար խորթ է մոլեգին էրոտիկան: Դե, դա նրան հարկավոր էլ չէ, քանի որ կյանքի երջանկությունը նա տեսնում է ուրախ ընկերախմբում (կամպանիա), հետաքրքիր շփումներում: Ու չնայած' նրա դուր գալու ցանկությունը ստիպում է ամուսնուն խանդել, նա կարող է հանգիստ լինել, քանի որ կինը նրան հավատարիմ կմնա: Ջրհոսը հիանալի զուգընկերուհի է թույլ խառնվածքով տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն և ուշադրություն:





Տարածել...
 

Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: 10.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (10.04.18)
Դիտումներ: 330 | Տեգեր: ԸՍՏ, Ես, Դու, համաստեղության..., Իսկ, Ճանաչու՞մ, կանանց՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...