/Աստղագուշակ և ավելին... - Իմացեք Ձեր բնավորության մասին` ըստ Ձեր մատների երկարության 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Իմացեք Ձեր բնավորության մասին` ըստ Ձեր մատների երկարության
 
 
Загрузка...


 

Նայեք Ձեր ձեռքին և համեմատեք ցուցամատի ու մատնեմատի երկարությունը: Երևի թե ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ իմանալու համար մարդու բնավորությունը, անհրաժեշտ է ուղղակի զննել նրա մատները:

Բրիտանացի գիտնականները քննություն են կատարել այս թեմայի վերաբերյալ, և նրանց հաջողվել է շատ հետաքրքիր փաստեր ցույց տալ ամբողջ աշխարհին:

Նայեք Ձեր ձեռքին, համեմատեք ցուցամատի և մատնեմատի երկարությունը.

1. Այն դեպքում, երբ մատնեմատը երկար է ցուցամատից:

Այսպիսի մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք վճռական են, համարձակ և հաճախ ռիսկի են դիմում: Այնուամենայնիվ, նրանք բավականին խելացի են, ունեն տրամաբանական մտածողություն և ճշտորոշ դատողություն: Այսպիսի մարդիկ հեշտությամբ լուծում են կրոսվորդներ, ինչպես նաև հեշտ և արագ լուծում են յուրաքանչյուր տրամաբանական խնդիր: Կա ևս մեկ հետաքրքիր փաստ. այսպիսի մարդիկ ավելի շատ են վաստակում, քան ուրիշները:

Աղջիկները պետք է ուշադրություն դարձնեն մատների երկարության, ինչպես նաև մանեմատին` մատանու առկայության վրա: Եվ եթե այնտեղ մատանի չկա, ուրեմն Դուք բոլոր շանսերն ունեք` Ձեր կյանքը կապել այնպիսի մարդու հետ, որը, որպես կանոն, շատ հաջողակ կլինի:

2. Մատնեմատն ավելի կարճ է ցուցամատից:

Մարդիկ, որոնց մատնեմատն ավելի կարճ է, քան ցուցամատը, շատ հաճախ մեծամիտ են լինում: Նրանք ինքնաբավ մարդիկ են և կարող են, լինելով միայնության մեջ, հանգիստ հաճույք վայելել իրենք իրենց ընկերակցությունից: Այսպիսի մարդիկ չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են: Սովորաբար այսպիսի մարդիկ երբեք առաջինն առաջարկություն չեն անում: Սա վերաբերում է ինչպես հարաբերություններին, այնպես էլ բիզնեսին: Բայց, չնայած այս ամենին, նրանք գնահատում են ուշադրությունը և լավ են ընդունում կոմպլիմենտն ու գովասանքը:

3. Մատնեմատը և ցուցամատն ունեն նույն երկարությունը:

Մարդիկ, որոնց մատնեմատը և ցուցամատն ունեն նույն երկարությունը, շատ բարի են և խաղաղասեր, նրանք ատում են կոնֆլիկտային իրավիճակը և ամեն կերպ աշխատում են խուսափել դրանից:

Այսպիսի մարդիկ սիրում են կարգ ու կանոն և կյանքում շատ կազմակերպված են: Սովորաբար նրանք հաղորդակցվող են և ընդհանուր լեզու են գտնում բոլորի հետ: Այսպիսի մարդիկ շատ նվիրված են հարաբերություններում, ինչպես նաև նվիրված են իրենց աշխատանքին և ընկերներին:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (04.03.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 3449 | Տեգեր: Աստղագուշակ և ավելին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...