RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...

Ի՞նչ կենդանի տեսար առաջինը. այն շատ բան կպատմի քո մասին
 


 


   

Ահա արագ թեստ, որը կնկարագրի քո ընթացիկ վիճակը:

Նկարին նայիր և առանց մտածելու ասա՝ առաջինն ինչ կենդանի տեսար:

Շուն
Քեզ հանգիստ ես զգում, քանի որ լիովին վստահ ես հարազատների և մտերիմների աջակցության հարցում: Բոլորին վստահում ես: Միշտ մարտական ոգով ես և պատրաստ ես ցանկացած բարձունք գրավել: Խնդիրների լուծմանը սառը գլխով մոտեցիր և միշտ հստակ մտածիր բոլոր քայլերդ, քանի որ շրջապատողների ծրագրերը տարբերվում են քոնից:

Կատու
Ամբողջ կյանքում կատվի պես կպառկեիր արևի տակ: Ատում ես աշխատանքային շաբաթվա սկիզբը, միշտ աշխատում ես երկարաձգել աշխատանքի ընդմիջումը: Գնահատում ես հարամարվետությունը և շատ ես սիրում երեկոյան բազմոցին նստել:

Ձի
Ըստ ամենայնի, ներկայումս ինչ-որ բան սահմանափակում է քո ազատությունը կամ մեծապես կաշկանդում է հուզականորեն: Հնարավոր է՝ ամեն ինչից հոգնած ես, հնարավոր է՝ թյուրիմացություն կա երկրորդ կեսիդ կամ ղեկավարիդ հետ: Բայց պետք չէ խուճապի մատնվել: Հիմա պետք է համառություն և աշխատունակություն դրսևորել, որով հայտնի է ձին: Այդ դեպքում ռամոնտիկա էլ կլինի, արձակուրդ էլ, լուսավոր մտքեր էլ:

Առյուծ
Կարողանում ես առանձնանալ բազմությունից և միշտ շատ հաճոյախոսություններ ես ստանում, մեջքիդ հետևում սիրում են բամբասել քո մասին: Փորձիր շրջապատողներին նայել ինչպես հավասար, այնպես էլ՝ ոչ բարձր դիրքերից:

Թութակ
Ունես հարուստ երևակայություն, որը քեզ առաջին անգամ հանդիպած մարդկանց շփոթեցնում է: Ըստ ամենայնի, արկածախնդիր ես, սիրում ես կասկածելի գործի մասնակցել: Բայց քո ճկուն միտքը միշտ ձգում է հաջողությունը:

Կարապ
Սիրահարված ես, ամբողջ աշխարհը քեզ հիասքանչ է թվում: Աշխատիր այդ ոգեշնչող շրջանը ձգձգել մի քանի ամսով կամ գոնե մինչև աշխատավարձը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (04.09.18)
Դիտումներ: 344 | Տեգեր: կպատմի, առաջինը., Ի՞նչ, Կենդանի, շատ, տեսար, Այն, քո, բան, մասին | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...