/Աստղագուշակ և ավելին... - Ի՞նչ Է ասում քո մասին ամենօրյա սանրվածքդ Աստղագուշակ և ավելին" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Ի՞նչ Է ասում քո մասին ամենօրյա սանրվածքդ
 
 
Загрузка...


 

 

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես, սիրած կամ հաճախ կրած սանրվածքի մասին է:

Հյուս

Հյուսերի սիրահարները, լինի դա դասական հյուս կամ տարբեր «հասկեր», որպես կանոն, ինքնաբավ են, հազվադեպ են ձանձրանում մենակ մնալով: Հյուսեր կրող կանայք և աղջիկները շատ հավաքված են, կարող են հասնել իրենց նպատակներին: Նրանք, ովքեր շատ ամուր են հյուսում մազերը աչքի են ընկնում փակ բնությամբ, իսկ թույլ հյուերի սիրահարները ավելի բաց են և շփվող:

 

Կարճ սանրվածք

Այսպիսի սանրվածք կրում են էներգետիկ եւ շատ անկախ կանայք, որոնք սովոր են ապրել սեփական կանոններով, առանց հաշվի առնելու ուրիշի կարծիքը: Նրանք առանձնանում են լավ հումորի զգացումով եւ բարձր ինտելեկտով: Ասիմետրիկ սանրվածքը ցուցադրում է կնոջ էներգետիկ աշխույժ բնույթը, այսպիսի կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին եւ զգեստապահարանին:

 

Ձիու պոչիկ

Այսպիսի պոչիկների սիրահարները պատվախնդիր են, անկեղծ եւ փառասեր: Նրանք գործնական անձնավորություններ են եւ սովոր են շարժվել ուղիղ դեպի նպատակակետը: Նման կանայք համակերպվող և զիջող են շրջապատողների հետ հարաբերություններում, իսկ առօրյա կյանքում տնարար են, նրանց համար «ընտանիք» հասկացությունը սրբություն է:

 

Երկար բաց թողած մազեր

Այսպիսի մազեր ունեցողները նրբանկատ անձնավորություններ են: Դեմքին թափվող մազափնջերն օգտագործում են որպես միջոց արտաքին աշխարհից պաշտպանվելու համար: Երկար ուղիղ մազերով կանայք, սովորաբար դաստիարակվել են պահպանողական ընտանիքներում: Եթե մազերը գանգուր են, դա խոսում է այն մասին, որ կինը սիրում է աղմկոտ երեկույթներ, վառ տպավորություններ, սիրախաղեր:

 

Փնջեր

Բարձր փնջերի սիրահարները (անկախ փնջի չափից) վառ, բռնկվող անձնավորություններ են, շատ շփվող ու աղմկոտ են, բայց մտերիմ ընկերուհիներ նրանք, որպես կանոն, քիչ ունեն: Նրանք միշտ ձգտում են առանձնանալ ամբոխից: Նրանք, ովքեր փունջ են անում ծոծրակին, օժտված են ստեղծագործական տաղանդով, սակայն կյանքը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս նրանց ցուցադրել այդ տաղանդը ցածր ինքնագնահատականի, համեստության, կամ ամաչկոտության պատճառով:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (05.03.16) | Հեղինակ: Աստղագուշակ և ավելին W
Դիտումներ: 6319 | Տեգեր: գեղեցկություն և առողջություն, Աստղագուշակ և ավելին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...