Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...


Ձեր թշնամիներն՝ ըստ կենդանակերպի նշանների. ումի՞ց պետք է զգուշանալ
 
 
Загрузка...


 

Մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ՝ բարեկամներ, գործընկերներ, հարևաններ… Բոլորի հետ չէ, որ հնարավոր է լինում լավ հարաբերություններ ունենալ: Ուստի թշնամիների առկայությունից ոչ ոք երաշխավորված չէ:

 

Խոյ

Նրանք տանել չեն կարող ձանձրալի մարդկանց: Ակտիվ, կենսուրախ և եռանդուն Խոյերը հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել դանդաղկոտների, ծույլերի հետ: Այդ հողի վրա Խոյերը հաճախ կարող են վիճաբանել Երկվորյակների հետ, ովքեր չափազանց հանգիստ են և խաղաղ: Խոյերին խորհուրդ չի տրվում բիզնես սկսել Երկվորյակների հետ: Այդ համագործակցությունը լի կլինի տարաձայնություններով և կոնֆլիկտներով:

Ցուլ

Ցուլերը համբերատար են,  հետևողական, գործարար և տանել չեն կարող իրենց նման մարդկանց: Իրենց շրջապատող մարդկանց որակներից նրանք գնահատում են բարությունը, լսելու, սատարելու ունակությունը, հոգատարությունը: Ցուլերը չեն սիրում նրանց, ովքեր բարձր են գնահատում նյութական արժեքները: Այդպիսիք են, օրինակ, Այծեղջյուրները:

Երկվորյակ

Կենսախինդ, կյանքը սիրող և չափազանց եռանդուն Երկվորյակները չեն կարող ընդհանուր լեզու գտնել ձանձրալի մարդկանց հետո: Բանն այն է, որ Երկվորյակներն իրենք էլ հեշտությամբ են ընկճվում, այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում են խուսափել ընկճված և ձանձրալի մարդկանցից, որոնց թվին են պատկանում Ձկները:

Խեցգետին

Հանգիստ և խաղաղ Խեցգետինները, ովքեր գերադասում են հանդարտ ապրելակերպը, հեշտությամբ թշնամիներ կգտնեն աղմկոտ, դրամատիկ կամ ստերվոզ մարդկանց շարքերում: Այդ կարգին կարելի է հեշտությամբ դասել Կարիճներին: Չափազանց եռանդը հատուկ չէ Խեցգետիններին:

Առյուծ

Վստահ, ուժեղ և ամբիցիոզ Առյուծները տանել չեն կարողանում… իրենց նմաններին: Առյուծի գլխավոր թշնամին ևս մեկ Առյուծն է: Իհարկե, արքա կարող է միայն մեկը լինել, երկրորդն ավելորդ է:

Կույս

Նրանք սիրում են, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ դասավորված: Կույսերի համար ամենաահավորը խառնաշփոթն է իրերի, փաստաթղթերի, գործերի և մտքերի մեջ: Նրանք ամեն կերպ խուսափում են մարդկանցից, ովքեր կարող են խառնաշփոթ մտցնել իրենց կյանքում: Իսկ այդպիսիք, ինչպես հասկացաք, Ջրհոսներն են:

Կշեռք

Կշեռքները հանգիստ, խաղաղասեր մարդիկ են: Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը փորձում է ղեկավարել իրենց: Իսկ ամենաահավորը Կշեռքների համար հրամայական ձայնն է: Հենց այդ պատճառով Կշեռքները հազվադեպ են ընկերանում Խոյերի հետ:

Կարիճ

Երբեմն դաժան ու քինոտ Կարիճները տանել չեն կարող նրանց, ովքեր երազում են անհավանականի մասին: Ջրհոսներին նրանք համարում են հիմար ու անհետաքրքիր: Այդ երկու նշանների ընկերությունը հազվադեպ է ստացվում:

Աղեղնավոր

Շատ ակտիվ և ինքնավստահ մարդիկ են: Աղեղնավորները վտանգավոր թշնամիներ չեն, քանի որ չեն կարող երկար ժամանակ չարությամբ լցվել իրենց վիրավորողի նկատմամբ: Անձնական կյանքում բախտը միշտ ժպտում է Աղեղնավորներին: Ցանկության դեպքում նրանք կարող են հեշտությամբ կարիերայի վերելք ունենալ:

Այծեղջյուր

Ակտիվ և եռանդուն Այծեղջյուրները սիրում են բացահայտումներ անել և տանել չեն կարող ձանձրալի և պահպանողական մարդկանց, ովքեր գերադասում են տանը մնալ: Այծեղջյուրների համար դրանք Խեցգետիններն են:

Ջրհոս

Քմահաճ, հետաքրքրասեր և փոփոխական Ջրհոսները տանել չեն կարող պահպանողական Ցուլերին, ովքեր ամբողջ ուժով պահպանում են հինը և չեն ցանկանում ոչինչ փոխել: Ջրհոսները խուճապի են մատնվում, եթե ինչ-որ մեկը փորձում է պլանավորել կյանքն ու հետևել այդ ծրագրերին:

Ձկներ

Զգայուն, լուռ և ստեղծագործող Ձկները չեն սիրում աղմկոտ Աղեղնավորներին: Ձկները գերադասում են չծանոթանալ նրանց հետ, քանի որ այդ դեպքում կխախտվի նրանց հանդարտ կյանքի խաղաղ մթնոլորտը:

Աղբյուրը:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (06.09.16) | Հեղինակ: Blognews.am W
Դիտումներ: 2407 | Տեգեր: Ձեր, ԸՍՏ, թշնամիներն՝, Կենդանակերպի, ումի՞ց, զգուշանալ, նշանների., պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...