Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Աստղագուշակ և ավելին...

Այծեղջյուր. Օրը շատ հագեցած կլինի... 11 ՀՈՒԼԻՍԻ
 


 


   

Խոյ. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք, քանի որ թե’ քողարկված, և թե անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն:

Ցուլ. Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով, քան՝ զգացմունքներով և նախազգացմամբ: Մի կողմից՝ դա լավ արդյունքների է հանգեցնում, մյուս կողմից էլ՝ խանգարում է ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններին: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում։

Երկվորյակ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը։

Խեցգետին. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և հեռանկարային առաջարկ կստանաք:

Առյուծ. Օրը բավական բարենպաստ է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք նաև անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք՝ միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:

Կույս. Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ՝ հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և՝ հեռավոր:

Կշեռք. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Շանս կառաջանա կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը՝ համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:

Կարիճ. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես՝ ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա: Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:

Աղեղնավոր. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելությունները, դրանցում, ամենայն հավանականությամբ, դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար:

Այծեղջյուր. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ՝ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

Ջրհոս. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:

Ձկներ. Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք՝ հենց’ այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս՝ այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը վաղ թե ուշ ստիպված է լինելու դա խոստովանել:



Տարածել...
 

Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: 11.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 1221 | Տեգեր: շատ, հուլիսի, կլինի..., օրը, հագեցած, 11, Այծեղջյուր. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...